Երևան
12 °C
Հանրապետական կուսակցությունը տեսականորեն չի մերժում քննարկումները ցանկացած ներքաղաքական հարցի վերաբերյալ, որոնք տեղի կունենան խորհրդարանական ուժերի միջեւ։ Այս մասին այսօր «Ազատություն ռադիոկայան»-ի հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ դեմ են հրատապ ընտրությունների քննարկմանը։
«Ազատություն». - Տևական դադարից հետո երեկ Հանրապետական կուսակցությունը կրկին գործադիր մարմնի նիստ հրավիրեց` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և ինչպես նիստից հետո հայտարարեց կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, նաև քննարկվել է արտահերթ ընտրությունների հարցը։ Ի վերջո ինչպիսի՞ եզրահանգման եկաք, ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
Շարմազանով. - Որևէ եզրահանգման չենք եկել որովհետև նախ Փաշինյանը դեռևս իր պաշտոնական առաջարկությամբ հանդես չի եկել, ինքը Հայաստանում չէ, կվերադառնա Հայաստան, կտեսնենք ինչ առաջարկություններով է հանդես գալիս, ինչ ֆորմատով է առաջարկում քննարկումները, ինչ բովանդակությամբ, որովհետև մենք էլ ունենք բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ առաջարկներ, կնստենք, կքննարկենք։ Երբ որ կգա ժամանակն, այդ ժամանակ Հանրապետականն իր բանագնացներին, կա՛մ երկխոսության գնացողներին, կա՛մ միգուցե մի հոգու, մենք չգիտենք ֆորմատ ոնց կլինի, խորհրդարանական ուժերի հետ կքննարկի։
«Ազատություն». - Պարոն Շարմազանով, ես ճիշտ հասկացա՞, որ Հանրապետականն, ի դեմս Սերժ Սարգսյանի, պատրաստ են ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկը և նստել երկխոսության բանակցությունների արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով։
Շարմազանով. - Քննարկումներին, ցանկացած ներքաղաքական հարցի վերաբերյալ, որոնք տեղի կունենան խորհրդարանական ուժերի միջև, մենք տեսականորեն չենք մերժում, որովհետև մենք քաղաքական ուժ ենք և քաղաքական ուժը չի կարող մերժել երկխոսության կոչը։ Մենք կողմ ենք երկխոսությանը, մենք կողմ ենք բանակցություններին, բայց ոչ երբեք ուլտիմատումներին և սպառնալիքներին։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկել չի նշանակում համաձայնել, չքննարկել չի նշանակում կապիտուլացվել, քննարկել չի նշանակում ինչ ասի Փաշինյանը, հալած յուղի տակ ընդունել։ Քննարկել նշանակում է, որ ցանկացած քաղաքական թիմ իր օրակարգով է գալիս և ընդհանուր օրակարգի վերաբերյալ իր առաջարկություններն է անում։ Մենք, որպես քաղաքական ուժ, մի հատ կլսենք Փաշինյանի օրակարգը, կտեսնենք ինչպիսի օրակարգ է, կտեսնենք ինչպիսի ձևաչափ է առաջարկում, այն ժամանակ մենք կասենք։ Այս պահին քանի որ մենք չգիտենք ինչ օրակարգ է առաջարկելու, ինչ ձևաչափ է առաջարկելու, սպասենք, էն ժամանակ մենք մեր կարծիքը կասենք։ Տեսականորեն մենք որևէ երկխոսության երբեք դեմ չենք եղել։
«Ազատություն». - Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչպես ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական տալուց հայտարարեց, որ՝«ես սխալ էի, Նիկոլ Փաշինյանը՝ ճիշտ» և հրաժարական տվեց, նա կանի երկրորդ զիջումը և կհամաձայնի իսկապես երկու անգամ այլ վարչապետի թեկնածու չառաջադրել և գնալ արտահերթ ընտրությունների։
Շարմազանով. - Դուք խոսում եք մի բանի մասին, որի մասին ես այսօր պատրաստ չեմ որևէ բան ասելու։ Մենք շատ ենք առաջ ընկնում։ Դուք արդեն որոշել եք, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա՞։ Ես չեմ կարծում, որ արդեն Փաշինյանը որոշել է, որ հրաժարական կտա։ Մենք հիմա գնում ենք բանակցությունների փուլին, սպասում ենք Փաշինյանի առաջարկին։ Մենք դեմ չեն արտահայտվել երկխոսությանը և բանակցություններին։ Երբ որ բանակցությունները կտեսնենք ինչով են ավարտվում, այդ բանագնացները կգնան, կգան յուրաքանչյուր կուսակցությունում կքննարկեն, յուրաքանչյուր կուսակցություն իր կարծիքը կարտահայտի։ Գնդակն էլի մի ուղղեք է Հանրապետականի ու Շարմազանովի դաշտ, ժողովուրդ ջան մենք փոքրամասնություն ենք պառլամենտում, 51 հոգի մենք չկանք, Փաշինյանն իրա կողմնակիցներով 53 հոգի ունի, ուզում է գնա արձակի-չարձակի, հրաժարական տա-չտա, ի՞նչ եք մեզնից ուզում, բայց կրկնում եմ՝ մենք մեծամասնություն չենք, ձեզ խաբել են, որ ասել են՝ «բոբո Հանրապետականները չեն թողնում», թողողն էլ է ինքը, չթողողն էլ, մեխն էլ, չագուչն էլ իրա ու իրա կոալիցիայի ձեռքում է, ի՞նչ է մեզնից ուզում։
«Ազատություն»․ - Դուք ինչո՞ւ եք դեմ արտահերթ ընտրություններին: Ի վերջո խորհրդարանը կողմ է քվեարկել կառավարության ծրագրին, որտեղ ամրագրված է արտահերթ ընտրությունների անցկացումը:
Շարմազանով․ - Ոչ թե արտահերթ, այլ հրատապ։ Մենք արտահերթի քննարկմանը կողմ ենք, բայց մենք հրատապին ենք դեմ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT