Երևան
12 °C
Հանրության տարբեր շրջանակներում պարբերաբար դժգոհում են այն փաստից, որ հեղափոխությունից հետո էլ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդներում շարունակում են ընդգրկված մնալ նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որոնք զբաղեցրել են բարձր պաշտոններ:
Ասենք, օրինակ, Սերժ Սարգսյանը մինչեւ այսօր Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ Տնտեսագիտական համալսարանի, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը եւ այլն: Այդ իրողությունից բողոքում են նաեւ ակտիվ ուսանողները, իսկ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունը բարձրաձայնում էր գործող խորհուրդները լուծարելու պահանջի մասին:
Դրան զուգահեռ մամուլում ժամանակ առ ժամանակ մեղադրանքներ են հայտնվում նոր իշխանությունների հասցեին, որ նրանք պատրաստվում են բուհերի խորհուրդներում նախորդներին փոխարինել իրենց կուսակիցներով՝ ընդգծելով, որ այդպես վարվում են՝ չնայած որ ժամանակին եղել են բուհերի ապաքաղաքականացման եւ լայն ինքնավարության կողմնակիցն ու ջատագովը: Նշվում է նաեւ, որ օրինակ Բժշկական համալսարանի խորհրդում Արմեն Աշոտյանին հնարավոր է փոխարինի Առողջապահության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Թորոսյանը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդում մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին՝ գործող նախարար Լիլիթ Մակունցը:
Կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանից տեղեկացանք, որ բուհերի խորհուրդների կազմը շուտով կվերանայվի: Դա կլինի, ամենայն հավանականությամբ, մինչեւ նոյեմբեր: «Բուհերին շրջաբերական է ուղարկվել այն մասին, որ հիմնադիրը՝ ի դեմս կառավարության, եւ լիազոր մարմինը՝ ի դեմս կրթության եւ գիտության նախարարության, պատրաստվում են փոփոխություններ իրականացնել խորհրդի կազմում: Նաեւ առաջարկություն է արվել վերանայել խորհուրդների պրոֆեսորդասախոսական կազմը: Ուղղակի՛ առաջարկություն, որ եթե նպատակահարմար գտնեն, կարող են իրենք էլ նոր ընտրություններ անել, թարմացնել խորհրդի կազմը: Ուսանողների պարագայում դա բնականոն գործընթաց է՝ բուհն ավարտելուց հետո նրանք պետք է նորերով փոխարինվեն: Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին այդպիսի անհրաժեշտություն է առաջանում»,- ասաց Լուսինե Գրիգորյանը:
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի պահանջն է, որ բուհի խորհուրդը պետք է ձեւավորվի տվյալ հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաեւ հիմնադրի եւ լիազորված մարմնի ներկայացուցիչներից: 2005 թվականին ընդունված կառավարության N 975-Ն որոշմամբ էլ ամրագրվում է, որ այս խմբերից յուրաքանչյուրը պետք է կազմի խորհրդի անդամների 25 տոկոսը: «Հիմնադրի եւ լիազոր մարմնի ներկայացուցիչները պետք է փոխվեն, որովհետեւ մարդիկ կան, որոնք այլեւս պաշտոններ չեն զբաղեցնում ու չեն կարող ներկայացնել հիմնադրին կամ լիազոր մարմինը»,- շարունակեց նախարարության իրավաբանական վարչության պետը:
Նկատեցինք, որ ոլորտին առնչվող իրավական փաստաթղթերում մեզ չի հանդիպել դրույթ, որի համաձայն կառավարության ու նախարարության ներկայացուցիչները բուհերի խորհուրդներում նշանակվում են ի պաշտոնե: «Ամեն դեպքում «Հիմնադրամների մասին» օրենքում կա հոգաբարձուների խորհրդի լիազորությունների դադարման վերաբերյալ առանձին հոդված, ըստ որի՝ հիմնադիրը կարող է ցանկացած պահի փոխել իր անդամներին, եւ որեւէ կետ չկա, որն արգելի դա: Եթե նախկին նախարար կամ մեկ այլ նախկին պաշտոնյա ընդգրկված է այդ բուհի խորհրդում, պարզ է, որ չի կարող լիարժեք ներկայացնել հիմնադրին»,- պատասխանեց վարչության պետը:
Բուհերի մեծ մասը հիմնադրամի կարգավիճակ է ստացել, իսկ «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածում, որը վերաբերում է խորհրդի անդամների լիազորությունները դադարեցնելուն, մասնավորապես նշվում է, որ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է «նրան առաջադրած անձի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը» եւ «եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում»:
Ինչ վերաբերում է գործող իշխանությունները նախորդների գործելաոճը շարունակելու մեղադրանքին, ապա կառավարության վերը նշված որոշման պահանջներից է, որ կառավարության անունից վարչապետի առաջադրած անդամները պետք է լինեն պետական պաշտոն զբաղեցնող անձինք: Որոշումն էլ իր հերթին բխում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքից: «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագիծն այս առումով որոշակի սահմանափակումներ է նախատեսում, որի համաձայն՝ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք ու մարզպետներն իրավունք չպիտի ունենան ընդգրկվել բուհերի խորհուրդների կազմում, բայց այդ օրենքը դեռեւս ընդունված չէ: «Դա վերանայման փուլում է, մինչեւ նոյեմբերի վերջ կամ դեկտեմբեր նորից հանրային քննարկումներ կսկսվեն ու մինչեւ տարվա վերջ ներկայացնենք Ազգային ժողով»,- ասաց ԿԳՆ իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT