Ընտրությունը ցույց տվեց, որ հակահեղափոխություն չի լինելու, մնացել է մեկ ճանապարհ՝ հեղաշրջումը. քաղաքագետ

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո քաղաքական կրքերը չեն հանդարտվել: Պատճառն առաջիկայում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Նա միաժամանակ կարծում է, որ խորհրդարանական որոշ ուժեր կոշտ դիմադրություն են ցուցաբերելու, որ Ազգային ժողովը չլուծարվի:

- Պարոն Բաղդասարյան, սեպտեմբերի 23-ին տեղի ունեցան Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները եւ «Իմ քայլը» դաշինքը բացարձակ հաղթանակ տարավ: Այն, որ կանխատեսվում էր իշխող կուսակցության հաղթանակը, դա միանշանակ էր, բայց սպասելի՞ էր, որ նրանք ավելի քան 80 տոկոս ձայն կհավաքեին:

- Այնքան էլ սպասելի չէր, որ կհաղթահարեն 80 տոկոսի շեմը, դա սպասումների առավելագույնն շեմն էր: Ակնկալվում էր 65-70 տոկոս, 81 տոկոսը շատ տպավորիչ հաղթանակ էր եւ շատերի համար էր անսպասելի: Նման արդյունքներն առաջին հերթին պայմանավորված են վարչապետի անձնական բարձր վարկանիշով եւ այն հանգամանքով, որ իշխանություններին հաջողվեց այնպիսի քարոզչություն իրականացնել, որ հասարակությանը հասցնի այն միտքը, որ սա ընտրություն է հեղափոխության եւ հակահեղափոխության միջեւ: Բնականաբար, հասարակության գերակշիռ մասը հեղափոխության կողմնակից է, եթե սա լիներ սովորական ընտրություն, որտեղ քաղաքացիները միայն քաղաքապետ էին ընտրելու, ապա իշխող քաղաքական ուժի հաղթանակն այսքան տպավորիչ չէր լինի, իսկ ձայները քիչ կլինեին:

- Քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ քվե տալով «Իմ քայլը» դաշինքին՝ քվեարկում եք ԱԺ-ն լուծարելու եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալու օգտին: Հիմա կարո՞ղ ենք ասել, որ այդ ընտրություններն ավելի շուտ տեղի կունենան:

- Այս ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ հասարակության մեծ մասը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Հարց է այստեղ, թե 81 տոկոսի աջակցությունը վայելող ուժը ինչպես պետք է հասնի արտահերթ ընտրություններին: Կարծում եմ, որ ճիշտ տարբերակը կլինի բանակցությունը բոլոր քաղաքական ուժերի միջեւ, որպեսզի առանց վարչապետի հրաժարականի հասնենք դրան: Մի կողմից այս ընտրությունը ցույց տվեց, որ հասարակությունը կողմ է ԱԺ արտահերթ ընտրություններին, բայց մյուս կողմից էլ խորհրդարանի ուժերը ավելի կոշտ դիմադրությամբ են ներկայանալու, որովհետեւ պարզ դարձավ, որ խորհրդարանի ընտրություններից հետո այդ ուժերը չեն ունենալու ԱԺ-ում այն ներկայացվածությունը, որը հիմա ունեն: Խոսքը միայն ՀՀԿ-ին չի վերաբերվում, խոսքը նաեւ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մասին է: Այս գործը նրանց ստիպելու է, որ ավելի շատ դիմակայեն ԱԺ ընտրությունների անցկացմանը:

- Անդրադառնալով Փաշինյանի այն խոսքերին, որ քվե տալով «Իմ քայլը» դաշինքին քվեարկում եք ԱԺ-ն լուծարելու եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալու օգտին, եւ սա համադրելով ընտրությանը մասնակցած քաղաքացիների թվաբանության հետ, ի՞նչ կարող ենք ենթադրել: Ստացվեց, որ 800 հազարից ավելի ընտրողից ընտրությանը մասնակցեց մոտ 370 հազարը: Սա ցուցի՞չ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն:

- Ընտրություններին չմասնակցածների, տանը նստածների մի մասը եւս կողմ է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը: Մենք չենք կարող խոսել միայն «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկած 81 տոկոսի մասին, այս դեպքում մյուս թեկնածուների ստացած ձայները եւս պիտի գումարենք, որովհետեւ մյուս քաղաքական ուժերն էլ են կողմ, որ լինեն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Մասնավորապես, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, «Երեւանի հանրություն» դաշինքը եւ մյուսները քվե են ստացել, բայց կողմ են արտահերթ ընտրություններին: Այս դեպքում համարյա 90 տոկոս է ստացվում:

- Վարչապետը Նյու Յորքում հայտարարել է, որ Երեւան վերադառնալուց հետո պատրաստվում է Ազգային ժողովի խմբակցությունների հետ բանակցություններ սկսել՝ խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրությունների գնալու շուրջ: Խորհրդարանական ուժերն ինչպե՞ս կարձագանքեն նրա այս քայլին, հնարավո՞ր է, որ ըմբոստանան:

- Հանրապետականների դիրքորոշումը կանխատեսելի է՝ դեմ կարտահայտվեն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ կփորձի դեմ արտահայտվել, բայց նրանք արդեն ընդունեցին ընտրությունների արդյունքները եւ շնորհավորեցին հաղթող ուժին, սա հույսեր է ներշնչում, որ միմյանց միջեւ բանակցություններ կարող են տեղի ունենալ: Շատ ավելի բարդ կլինի Դաշնակցության դիրքորոշումը: Երեւանի ավագանու ընտրություններից հետո կրքերը ոչ թե թուլանալու են, ինչը սովորաբար լինում է ընտրություններից հետո, այլ թեժանալու են՝ միտված խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Բանավեճեր են լինելու իշխող կուսակցության, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ:

- Երեւանու ավագանու արտահերթ ընտրություններից հետո, ինչպես իշխող, այնպես էլ մյուս ուժերը պատրա՞ստ են խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Արդյունավետ ընտրություններ անցկացնելու համար որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ:

- Օրենքով սահմանված ժամկետները թույլ են տալիս, որ քաղաքական ուժերը պատրաստվեն հաջորդ ընտրություններին: Այն ուժերը, որոնք ավագանու ընտրություններին մասնակցեցին, կարելի է ասել, որ գտնվում են նորմալ «մարզավիճակում»: Այսինքն՝ թիմերը կան, պատրաստ են եւ մնում է ներկայացնել ծրագրերը: Ցանկացած նորմալ քաղաքական ուժ, որը հավանականություն ունի հայտնվել խորհրդարանում, ուրեմն ցանկացած պահի պետք է պատրաստ լինի ընտրություններին: Կարծում եմ, որ եթե երկու շաբաթ հետո լինեն ընտրություններ, ապա շատ քաղաքական ուժեր պատրաստ են դրան:

- Հեղափոխությունից շատ չանցած խոսվում էր հակահեղափոխության հնարավորության մասին: Երեւանի ավագանու ընտրությունները ի վերջո տվեցի՞ն այն հարցի պատասխանը, որ հակահեղափոխություն չի լինելու, քանի որ ՔՊ-ն ունի ժողովրդի աջակցությունը:

- Դա ապացուցելու համար այդ ընտրությունների կարիքը չկար, առանց այն էլ հասկանալի է, որ ՔՊ-ն այդ աջակցությունն ունի: Եթե մինչեւ այս ընտրությունները խոսվում էր հակահեղափոխության մասին, ապա հիմա էլ կարելի է խոսել հեղաշրջման հնարավորության մասին, որովհետեւ հեղափոխական իշխանություններին օրենքի շրջանակներում տապալել չի լինելու ընդհանրապես: Հիմա մնացել է մեկ ճանապարհ՝ հեղաշրջումը:

- Այս ընտրությունը համարվում էր ԱԺ արտահերթ ընտրության նախերգանքը: Սեպտեմբերի 23-ի արդյունքներից արդեն պա՞րզ է, թե համապետական ընտրություններին ինչ արդյունքներ կգրանցվեն:

-Այժմ պարզ է, թե որ քաղաքական ուժերը կլինեն առաջին հնգյակում, որը տարբեր չի լինի այս ընտրություններից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4295 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ