Երեւան վերադառնալուն պես վարչապետը բանակցություններ կսկսի ԱԺ ուժերի հետ՝ խորհրդարանը ցրելու շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանհեթնի «Յեյլ» ակումբում փակ հանդիպում է ունեցել, որի ընթացքում հայտնել է, որ Երեւան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել այդ հանդիպումից: 

«Վարչապետն ասաց, որ իրադարձությունների զարգացումը հուշում է, որ նախկինում իր նախատեսած առաջիկա ամառվա ամիսների այդ գործողությունն անհրաժեշտ է այլեւս հնարավորինս շուտ անել: Ակնհայտորեն դա կապված է ոչ միայն ՀՀԿ-ի ավելի ու ավելի ագրեսիվացող կեցվածքի, այլեւ` ՔՊ-ի ավագանու ընտրություններում բացարձակ հաղթանակի հետ: 

Նաեւ, որ անցումային արդարադատությունը չի լինելու արտակարգ դատարանների տեսքով, այլ ասենք, լինելու է նաեւ գործիք, որով հնարավոր է լինելու հետաքննել մասնավոր անձանց ապօրինի գումարների ծագման ուղիները: 

Ակնհայտորեն դա այն անցումային արդարադատության մոդելը չէ, որով կքանդվեր գորդյան հանգույցը եւ ապօրինություններ գործող դատավորները մասսայականորեն կզրկվեին աշխատանքից: 

Անդրադարձ եղավ նաեւ ավագանու ընտրություններում մյուս ուժերի պարտությանը եւ դրա խորհրդին: Ի թիվս այլոց` նշվեց նաեւ «Լույս» դաշինքի անունը եւ ասվեց, որ ավագանի չանցնելն այդ ուժերի համար նշանակում է, որ ժողովուրդը նրանց չի սատարում: Սա, թերեւս, վարչապետը համարում է նոր մանդատ` քաղաքական մյուս ուժերի հետ այլ դիրքերից այլեւս խոսելու, թեեւ իմ համոզմամբ, նա այդ մանդատը վաղուց ուներ: Ընդհանրապես իմ մոտ տպավորություն է, որ ամեն կարեւոր քայլից առաջ վարչապետը միտում ունի ժողովրդական նոր մանդատներ հայցելու եւ ստանալու: Կարծում եմ՝ դա շատ արդարացված տարբերակ չէ, որովհետեւ ամեն բան հեղափոխության ուժով անելու անվերապահ մանդատ նա վաղուց է ստացել: Մնում է այն ամբողջ ուժով իրացնել: Ռիսկեր կան, որ այդ ներառական մանդատը տրոհելով եւ բազմապրոֆիլ չիրացնելու արդյունքում` նոր մանդատների ստանալն ավելի կդժվարանա: Իսկ դրանց անհրաժեշտությունն ամենեւին չկա: 

Պարզ դարձավ նաեւ, որ վարչապետը լուրջ չի վերաբերվում սեփական անձի անվտանգության շուրջ արտահայտվող մտահոգություններին եւ համարում է, որ վարչապետը չի կարող ազատորեն չզբոսնել սեփական քաղաքով: 

Ակնհայտ է նաեւ, որ վարչապետը համարում է, որ հեղափոխության անկասելիության երաշխավորը ժողովուրդն է, եւ որ դա արդեն բավարար է հակահեղափոխություն չլինելու համար: 

Սա այն բացառիկ հանդիպումներից է, երբ անուղղակիորեն ստանում ես քեզ վաղուց տանջող քաղաքական մի շարք հարցերի պատասխանները: 

Հանդիպմանն անդրադառնալու եւ եւս մեկ անգամ մտորելու կարիք կա կարծում եմ»,- գրել է Հայկ Մարտիրոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6379 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին