Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկվում է «Երեւանի օրը» նշել հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Նման նախագիծ նա ներկայացրել էր կառավարությանը, որը քննարկվեց կառավարության սեպտեմբերի 20-ի նիստում:

Հարցը ներկայացնող տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նկատեց, որ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը նշվում է որպես Թարգմանչաց տոն, որը համընկնում է ներկայացված նախագծով առաջարկվող Երեւանի օրը որպես տոն օր նշելու օրվա հետ: Հետեւաբար, նա առաջարկեց նախագծում «շաբաթ օրը» բառերը փոխարինել «կիրակի օրը» բառերով:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ նախկինում այդ օրը կառավարությունը կարողանում էր ճկուն կերպով տեղափոխել, իսկ հիմա օրենքով կֆիքսվի:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այս տարի նման խնդիր եղել է, որ Երեւանի ավագանու ընտրությունների անցկացման հետ կապված, Երեւանի օրը սեպտեմբերից տեղափոխվել է հոկտեմբերի 20-21-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ դրանից առաջ էլ Երեւանի օրը հոկտեմբերից տեղափոխվել էր սեպտեմբեր՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացման հետ կապված. «Այսինքն, եթե այս օրենքը հիմա լիներ, մենք խնդիր կունենայինք, այն կհամընկներ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի առնվազն նախապատրաստման աշխատանքների հետ»:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ տոնը պատմություն ունի, այն նշվել է որպես «Էրեբունի-Երեւան» տոն: Նա առաջարկեց տոնն ամրագրել հենց այդ անունով:

Վարչապետը նկատեց, որ մարդիկ ավանդույթի ուժով նշելու են հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը. «Մենք կարող ենք հունվարի 1-ն էլ փոխել, բայց դա բան չի փոխում: Եթե օրենք ենք ընդունում, թող լինի այն օրը, որը մարդիկ սովոր են: Ինչո՞ւ ենք դիսկոմֆորտ առաջացնում թեկուզ այս փոքր հարցում: Ես նաեւ չեմ կարծում, որ լավ միտք է այս տոնը օրենքով սահմանելը: Օրինակ սեպտեմբերի 1-ը գիտելիքի օրն է, ինչ օրենք էլ ընդունենք: Նույնիսկ եթե հրովարտակ ընդունենք»:

Նա ընդգծեց, որ պետք չէ ընդհանրապես, որ կառավարությունը դիրքորոշում հայտնի այս նախագծի վերաբերյալ. «Ես չեմ հասկանում, թե ինչու է անհրաժեշտ նման օրենքը ընդունել ընդհանրապես: Մենք այս օրը նշել ենք շուրջ 50 տարի, ու ոչ մեկի մտքով չի անցել, թե՝ վայ, էս ինչ ենք անում, ախր օրենք չունենք: Մեր եզրակացությունն այն է, որ նման օրենքի անհրաժեշտություն չկա»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5953 դիտում

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին