Քոչարյանի գործն՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովում. Կոստանյանը հակասում է իրեն եւ Արփինե Հովհաննիսյանին

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը: Այս հանձնաժողովում պետք է քննվի արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը՝ հիմքում ունենալով ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության հայտնի գաղտնալսումը: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի խոսքով`չափազանց կարեւոր հարց է համարվում արդար դատաքննության ժամանակ քաղաքացիական գործոնի բացակայությունը։ Այս նիստում հիմնականում տեխնիկական հարցեր որոշվեցին:

Մասնավորապես, Կոստանյանն առաջարկեց, որ հաջորդ նիստին ընտրեն հանձնաժողովի փոխնախագահին։ Որոշվեց նաեւ, որ հանձնաժողովի անդամները մեկ շաբաթվա ընթացքում պետք է առաջարկություններ ներկայացնեն, թե ինչ աշխատանքային մեխանզիմով են առաջ շարժվելու: «Քանի որ սա առաջին դեպքն է խորհրդարանական նման հանձնաժողովի ստեղծման, առաջարկում եմ յուրաքանչյուրս առաջարկենք՝ պահանջվող փաստաթղթերի ցանկը, որոնք մենք պետք է պահանջենք իրավապահ մարմիններից, միջազգային ո՞ր կազմակերպություններից հրավիրենք մասնագետներ եւ ինչ մասնագիտությամբ, ո՞ր պաշտոնատար անձանց հրավիրենք՝ հանձնաժողովում իրենց դիրքորոշումն արտահայտելու համար»:

Դատախազությունն այս գաղտնալսման դեպքով արդեն քրեական գործ է հարուցել: Ստացվում է, որ ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովը պետք է մեխանիզմներ գտնի իր աշխատանքը կազմակերպելիս, որպեսզի չխոչընդոտի իրավապահների աշխատանքը: Գեւորգ Կոստանյանն այս փաստի հետ կապված նշեց, որ հանձնաժողովը քննելու է, թե արդյո՞ք ՀՀ քաղաքացին պաշտպանված է այն բանից, որ իր խոսակցությունները չգաղտնալսվեն: «Մենք ուզում ենք հասկանալ՝ կա՞ն այն բավարար մեխանիզմները, որ պետությունն ունակ լինի երաշխավորել մարդու այդ իրավունքը՝ հաշվի առնելով, որ քրեական գործ հարուցվել է հեռախոսային խոսակցության գաղտնիության խախտման վերաբերյալ եւ պաշտոնական դիրքը չարաշահելու կապակցությամբ, բայց միաժամանակ չկա արդարադատության իրականացման խոչընդոտելու մասով գործ: Այդ շրջանակներում հանձնաժողովն իրավասու է քննություն իրականացնել»,- ասաց Կոստանյանը եւ միաժամանակ ընդգծեց, որ հանձնաժողովը կարող է նաեւ քննել Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված հանգամանքներ:

«Պետք է նաեւ քննարկման առարկա դարձնենք՝ արդյո՞ք տվյալ գործի շրջանակներում (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանի գործը,-հեղ.) տվյալ դատավարական գործողությունների շրջանակներում իրականացվում է պատշաճ հսկողություն օրինականության կատարման նկատմամբ»: Հարցին՝ արդյո՞ք նկատվում է միջամտություն Ռոբերտ Քոչարյանի գործին, որ ցանկանում են ԱԺ Քննիչ հանձնաժողովում քննության առարկա դարձնել, Կոստանյանը պատասխանեց. «Ես երեւույթի մասին եմ խոսում, եւ կապ չունի՝ Քոչարյանի գործի հետ է կապված, թե՝ ուրիշի»:

Հարց հնչեց՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ արդար դատաքննության հետ կապված խնդիրները Ռոբերտ Քոչարյանի գործով ի հայտ չեկան Հայաստանում եւ իր դատախազ եղած շրջանում էլ Բաղրամյան 26-ից դատարաններին պատվերներ էին տրվում: Այս մասին վկայում են նախկին դատավորների հայտարարությունները՝ գործադիր իշխանությունից ցուցումներ ստանալու մասին: Գեւորգ Կոստանյանը հայտարարեց, թե խնդիրներ միշտ եղել են:

Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր նման հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընդգծում էր, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասով չկա հարուցված քրգործ: Նրա ասածի ենթատեքստում այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջամտել է դատավորների որոշմանը: «Հայկական ժամանակ»-ը Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ԱԺ Քննիչ հանձնաժողովը չի դառնալու «պարապ» հանձնաժողով, ինչպես Էդմոն Մարուքյանն էր որակում, եթե դատախազությունը նաեւ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասով քրեական գործ հարուցի: Այս դեպքում ինչո՞վ է զբաղվելու քննիչ հանձնաժողովը: Գեւորգ Կոստանյանը մեր այս հարցին պատասխանելու համար ոչ միայն ստիպված եղավ հակասել Արփինե Հովհաննիսյանի սեպտեմբերի 13-ի ելույթին, այլ նաեւ մինչեւ այս հարցին պատասխանելը հնչեցրած իր խոսքերին: «Խնդիրը վերաբերվում է գլոբալ, ոչ, թե քրեական գործին: Մենք ուսումնասիրության առարկա դարձնում ենք՝ երկրում որեւէ գործով, որեւէ անձի գաղտնալսո՞ւմ են, թե ոչ, կա՞ նման տեխնիկական հնարավորություն, որով կարելի է գաղտնալսել, թե՝ ոչ»,- ասաց Կոստանյանը:

Ստացվում է՝ եթե առաջնորդվենք Գեւորգ Կոստանյանի տրամաբանությամբ, որ հանձնաժողովը ստեղծում են հասկանալու համար՝ ՀՀ քաղաքացիներին գաղտնալսում են, թե՝ ոչ, ապա կարելի է հանձնաժողով ստեղծել եւ քննել՝ գլոբալ առումով մեզ գաղտնի նկարահանո՞ւմ են, թե՝ոչ:

Անդրադառնալով հանձնաժողովի գործունեությանը՝ նշենք, որ ԱԺ Քննիչ հանձնաժողովը լիազորված է իր տրամադրության տակ ունենալ եւ ուսումնասիրել նախաքննական գաղտնիք համարվող բոլոր փաստերը: Այս մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց Գեւորգ Կոստանյանը: «ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս հանձնաժողովին տիրանալ նախաքննական գաղտնիք համարվող փաստերին եւ ուսումնասիրել»:

Լրագրողները նախկին գլխավոր դատախազից հետաքրքրվեցին, թե ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի այս գաղտնալսումն ինչո՞վ է տարբերվում նախկինում արված Վարդան Օսկանյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի գաղտնասումից, որ այն ժամանակ հանձնաժողով ստեղծելու եւ քննելու ցանկություն չառաջացավ: «Ես չգիտեմ՝ այդ անձանց գաղտնալսումները եղել են օրենքով, թե՞ օրենքի խախտմամբ: Ես դա չգիտեմ: Սյն, որ ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին են գաղտնալսում, սա ակնհայտ ապօրինի է»:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը, որը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու մասին՝ նշելով, թե չի կարող կողքից նայել՝ երկրին ինչ վտանգներ են սպառնում, իր մյուս քայլերով հակասում է իրեն: Մասնավորապես, երբ հրապարակվեց ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի ձայնագրությունը, Քոչարյանն անմիջապես հարցազրույց տվեց եւ սկսեց իր անձնական շահերի մասին խոսել: Թեեւ երկրի անվտանգության մասին մտածող քաղաքական գործիչը գոնե մի քանի բառով կդատապարտեր այն երեւույթը, որ ԱԱԾ տնօրենին են գաղտնալսում: Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն անդրադառնալով այս իրավիճակին նշեց. «Այստեղ մեր պետության Ազգային անվտանգության խնդիրն է կարեւոր»:

Պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյո՞ք քաղաքական ենթատեքստ տեսնում է, որ ՀՀԿ-ն Քոչարյանի գործը բերում է ԱԺ, իսկ Վարդան Օսկանյանինն եւ Ալեքսանդր Արզումանյանինը՝ ոչ, ԱԺ Քննիչ հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Օրենքով արգել չկա, որ Օսկանյանի եւ Արզումանյանի գործն էլ այս հանձնաժողովը քննի: Այս հանձնաժողովը ստեղծված է երկու ամիս ժամկետով եւ չի կարող շեղվել այս պահին առաջացած հասարակական հետաքրքրությունից»:

ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովը նաեւ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում է հայտնվելու: Կոստանյանը նշեց, որ հանձնաժողովի նիստերին հրավիրվելու են միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Մասնավորապես, հեռահաղորդակցության մասնագետներ, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ: Նշենք, որ հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից: Կազմում են ՀՀԿ-ականներ Գեւորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը եւ Ալիկ Սարգսյանը: ԲՀԿ-ից հանձնաժողովում 3-ն են` Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, Գեւորգ Պետրոսյանը: ԵԼՔ-ն ունի երկու տեղ` Ալեն Սիմոնյան, Հովիկ Աղազարյան, ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5933 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա