Երևան
12 °C
Հայաստանի ֆինանսների նախկին նախարար եւ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը 2011-ից գրանցել է անշարժ գույքի բիզնեսով զբաղվող ընկերություն, որի միջոցով նույն տարում Փարիզի ամենաթանկ համարվող թաղամասերից մեկում` Յոթերորդ թաղամասում, բնակարան է ձեռք բերել։ Բնակարանը նշվել է որպես ընկերության կապիտալ, գրում է civilnet.am-ը։
Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամները 2011-ի մարտին Փարիզում հիմնել ու ներկայում էլ տնօրինում են Nakrinamang ընկերությունը։ Ընկերության գործունեության մասին տվյալները սակավ են, իսկ շահույթ, ըստ ֆրանսիական ընկերությունների ռեգիստրի, Nakrinamang-ը չի ստացել, կարելի է ենթադրել, որ ընկերությունը հատուկ ստեղծվել է անշարժ գույքը ձեռք բերելու համար։
Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ գտնվող Յոթերորդ թաղամասը համարվում է Փարիզի ամենաշքեղ թաղամասերից մեկը, որը նաեւ զբոսաշրջային կենտրոն է։ Այն հիմնվել է 17-րդ դարում ու գտնվում է Սենա գետի ձախ ափին։
Այստեղ կան կառավարական շենքեր (Ֆրանսիայի Սենատը, արտաքին գործերի նախարարությունը եւ այլն), դեսպանատներ, նաեւ հանրահայտ Հաշմանդամների տունը (Hôtel des Invalides), որտեղ գտնվում են ֆրանսիացի ճանաչված ռազմական գործիչների դամբարանները, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտինը։
Nakrinamang ընկերությունը սկզբնապես ստեղծվել է 2000 եվրո կապիտալով։ Դրանից 1000 եվրոն ներդրել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, մյուս 1000-ը՝ նրա կինը՝ Քրիստինա Սաֆարյանը։ Ընկերության կապիտալը մեկ տարվա ընթացքում 2000 եվրոյից հասել է 2 622 000 եվրոյի։ Սա եղել է այն բանից հետո, երբ Nakrinamang ընկերությունը Փարիզի Յոթերորդ թաղամասի 6-րդ փողոցում բնակարան է ձեռք բերել։ Այն արժեցել է 2 620 000 եվրո (2011-ի դրամի փոխարժեքով արտահայտված՝ 1 286 միլիարդ դրամ)։ Բնակարանի հետ ձեռք են բերվել նաեւ կցակառույցներ։Բացի այս՝ բնակարանի մոտակայքում Արտյոմ Խաչատրյանն ու նրա կինը ձեռք են բերել ավտոկայանատեղի՝ 9 Passage Landrieu հասցեում։ Գործարքը տեղի է ունեցել 2011-ի սեպտեմբերի 9-ին։ Սա Խաչատրյանների հիմնած ընկերության միակ գույքն է։ Նույն օրը ընկերությունում բաժնեմասեր են ձեռք բերել նաեւ Գագիկ Խաչատրյանի մյուս որդին՝ Գուրգեն Խաչատրյանն ու նրա կինը՝ Քրիստինա Հունանյանը։
Մտնելով Nakrinamang-ի բաժնետերերի ցանկ՝ վերջիններս նույն չափով՝ 2,6 միլիոն եվրոյի բաժնետոմս գնելով ներդրում են կատարել ընկերությունում։ Այդպիսով, Փարիզում գրանցված ընկերությունն ամբողջությամբ կիսվել է Գագիկ Խաչատրյանի որդիների ու հարսների միջեւ։ Յուրաքանչյուրն ունի 25 տոկոս բաժնեմաս (գումարային տվյալներով արտացոլված՝ յուրաքանչյուրի բաժնեմասը կազմում է 1,3 միլիոն եվրո), իսկ ընկերության ընդհանուր կապիտալը՝ ներառյալ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող բնակարանը, կազմել է ավելի քան 5,2 միլիոն եվրո (2016-ի փոխարժեքով արտահայտված՝ 2,791 միլիարդ դրամ)։
Այս ընկերության կանոնադրությունում առկա է մի կետ, որը եւս ապացուցում է, որ Nakrinamang անունով ընկերությունը ստեղծվել է Ֆրանսիայում միայն անշարժ գույք ձեռք բերելու համար։ Նշվում է, որ ընկերության բաժնետերերը անհատույց կարող են օգտագործել գույքը, այսինքն՝ Փարիզում ձեռք բերված բնակարանը։ Բացի այդ՝ առեւտրային կազմակերպությամբ բնակարանի ձեռքբերումը ենթադրաբար թույլ էր տալու դրա սեփականատերերին մնալ գաղտնի։Սկզբնական փուլում Nakrinamang ընկերությունը, սակայն, գրանցված է եղել Փարիզի բոլորովին այլ՝ 39 rue des Perchamps հասցեում։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից
Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան
ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ
Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ
Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել
Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը
Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա
Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ
Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT