Պաշտոնյաների, օլիգարխների կանանց կոչ եմ անում՝ իրենց թանկարժեք զարդերը նվիրել Արմենակ Ուրֆանյան հիմնադրամին. Ա. Հակոբյան

Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները միանում են վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք՝ հանուն խաղաղության» արշավին: Այս մասին այսօր վարչապետի նստավայրում Աննա Հակոբյանի հետ ժամանակ հայտարարեցին Ապրիլյան պատերազմում զոհվածների մայրերը: Ողջունելով Աննա Հակոբյանի նախաձեռնությունը՝ նրանք կոչով դիմեցին աշխարհի բոլոր մայրերին: «Ես պայքարելու եմ, որ այլեւս զավակ չկորցնենք»,- հայտարարեց կապիտան Հովսեփ Կիրակոսյանի մայրը՝ Մարգարիտա Հարությունյանը:Կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրն իր խոսքում նշեց, որ ադրբեջանցի զինվորների մայրերը եւս համացանցում կոչ են անում, որ դադարեցվեն պատերազմները: «Նրանք էլ չեն ուզում որդի կորցնել, պետք է ապրենք խաղաղ: Այսօր մենք՝ մայրերս, կոչ ենք անում լռեցնել աշխարհի բոլոր հրանոթները։ Երեսուն տարի է՝ արցախա-ադրբեջանական հակամարտությունը մահաբեր վիշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեծին մայրերի համար»:

Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց զոհված զինծառայողների մայերին՝ իր նախաձեռնած խաղաղության արշավին միանալու համար: «Փարիզում, հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ինձ մեղադրական հարց ուղղվեց՝ ի՞նչ եմ մտածում ես, ինչպե՞ս կվերաբերվեն իմ նախաձեռնությանը Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների մայրերը: Ես այս հարցի պատասխանը իմ հոգու խորքում ունեի, բայց շատ կարեւոր էր, որ այդ հարցի պատասխանը հնչեր ձեր կողմից: Դուք չեք պատկերացնի, թե որքան կարեւոր է, որ դուք եք տալիս այդ պատասխանը եւ որքան վստահ եմ տանելու այդ նախաձեռնությունը՝ իմ թիկունքին ունենալով ձեր աջակցությունը:Մենք՝ Հայաստանի եւ Արցախի քաղաքացիները, մինչեւ մեր կյանքի վերջ պարտք ենք ձեզ: Աշխարհում չկա մի բան, որով մենք կարող ենք ձեզ վարձահատույց լինել, որովհետեւ դուք հայրենիքին տվել եք անգինն ու անփոխարինելին: Ձեր այս քայլով դուք շարունակում եք ծառայել հայրենիքին»,- ասաց Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինը նշեց, որ շատ կարեւոր է հատկապես հայ մայրերի կատարած կոչն Ադրբեջանի մայրերին, եւ նրանք էլ կխոսեն հանուն խաղաղության ու ընդդեմ պատերազմի: «Եթե դա տեղի ունենա, մեր թիմը համալրվի, ապա մեր խոսքը կհասնի նաեւ կրակի, պատերազմի հրաման տվող տղամարդկանց: Ես երախտապարտ եմ այս քայլի համար եւ խոստանում եմ, որ ամուր ու վճռական կլինեմ այս արշավը վարելիս: Ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ դա ունենա կոնկրետ արդյունքներ՝ հանուն ձեր որդիների հերոսական հիշատակի, հանուն հայ եւ ադրբեջանցի մայրերի 18-ամյա որդիների կյանքերի: Կեցցե՛ մայրական տիեզերական սերը, որի առաջ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները»,- ասաց նա եւ մայրերին խնդրեց՝ իրեն շնորհակալություն չհայտնել:

Աննա Հակոբյանը, տեղեկանալով, որ Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը, որդու անունով հիմնադրամ է բացել, նախկին եւ ներկա պաշտոնյաների, օլիգարխների կանանց առաջարկեց՝ իրենց թանկարժեք զարդեր եւ այլ իրեր նվիրաբերել հիմնադրամին: «Եթե նրանք մի փոքր կասկած ունեն այդ հարստության արդար ճանապարհի վրա, զարդերը թող նվիրաբերեն տիկին Համեստի հիմնադրամին եւ մեծ թափ հաղորդեն այդ ֆոնդի աշխատանքներին: Կարծում եմ՝ կգտնվեն կանայք, ովքեր կհանգեն այն եզրակացությանը, որ այն ունեցվածքը, որ ձեռք են բերել իրենց ամուսինների պաշտոնավարման ընթացքում՝ այնքան էլ արդար քրտինքով վաստակած ունեցվածք չէ: Դրանց մի մասը նվիրաբերելով այս ֆոնդին, կարծում եմ, որ ավելի հանգիստ իրենց գլուխը կդնեն բարձին»,- նշեց Աննա Հակոբյանը:

ՀՀ Զինված ուժերի կապիտան Արմենակ Ուրֆանյանը, հանուն երկրի խաղաղության, իր զինակից ընկերների հետ զոհվել է 2016 ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։  Նրա անունով բացված հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին, ինչպես նաեւ տարբեր միջոցառումներ իրականացնել՝ սկսած Եռաբլուրում ծառատունկից, մինչեւ պատերազմի զոհերի ծննդյան միջոցառումների անցկացում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9282 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ