Մկրտումյանի տան վրա զինված հարձակման գործով խուզարկել են օրենքով գողի առանձնատունը

Լուսանկարում՝ աջից կասկածյալ Հովհաննես Ռիժենկոն

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա երեկ գիշերը տեղի ունեցած զինված հարձակման գործով այսօր մի շարք խուզարկություններ են կատարվել:

Մեր տեղեկություններով, քրեական գործի շրջանակում խուզարկություն է կատարվել նաեւ օրենքով գող Մանեթի տղա Սամվելիկի առանձնատանը: Բանն այն է, որ Մանեթի տղա Սամվելիկը երջանիկ պատահականությամբ Արման Մկրտումյանի հարեւանն է. նրա առանձնատունը նաեւ տեսահսկվում է: Զինված անձանց շարժը, երթուղին պարզելու նպատակով իրավապահները փորձել են այդ տարածքում առկա բոլոր տեսախցիկներն առգրավել, բայց քանի որ այս դեպքում գործ ունեին օրենքով գողի հետ, որը չէր համաձայնի «օգնել» իրավապահներին, ուստի նրանք դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել եւ առգրավել Մանեթի տղա Սամվելիկի առանձատան տեսագրությունները:

Նախօրեի գիշերը արտակարգ դեպք էր տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում, դիմակավորված զինված անձինք հարձակվել են դատական համակարգի հայտնի դեմք ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան վրա:

Արման Մկրտումյանի անվան շուրջ այս տարիների ընթացքում եղած հրապարակումներից ենթադրվում էր, թե ինչ-որ անձ կամ անձինք որոշել են հաշվեհարդար տեսնել նրա հետ: Սակայն իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրություններից պարզ դարձավ, որ գործ ունենք շարքային ավազակային հարձակման հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք է մուտք գործել դիմակավորված ու զինված 3 անձ։ Այդ ընթացքում առանձնատանն են եղել Արման Մկրտումյանն ու նրա որդին՝ Գոռը: Հայր եւ որդի դիմադրություն են ցույց տվել առանձնատուն խուժած անձանց, որի ընթացքում Գոռ Մկրտումյանն իր անվամբ հաշվառված «Վալտեր» մոդելի գազային ատրճանակով վնասազերծել է  հարձակվողներից մեկին, ում ձեռքին եղել է ինքնաձիգ, մյուս երկուսը դիմել են փախուստի: Միջադեպի հետեւանքով վնասվածք է ստացել ինչպես Արման Մկրտումյանը, այնպես էլ՝ վնասազերծված ենթադրյալ հանցագործություն կատարած անձը: Դեպքի վայրի զննությամբ տան բակից հայտնաբերվել է 16 հատ 7,62 տ/չ պարկուճ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, սպորտային պայուսակ, որի մեջ եղել է կպչուն ժապավեն եւ լինգ: 

Ձերբակալվածը Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ 43-ամյա Հովհաննես Ռիժենկոն է, որը ըստ շրջանառվող տեղեկությունների՝ մի քանի ամիս է, ինչ Ռուսաստանից վերադարձել էր Հայաստան. նա նախկինում դատված չի եղել:

Դեպից մի քանի ժամ էր անցել, սակայն իրավապահները չէին հայտնում, թե ի վերջո ինչ վնասվածք է ստացել Մկրտումյանը՝ հրազենային, թե՝ օրինակ կտրող-ծակող:  Տեղեկացանք, որ Մկրտումյանը բուժօգնության է դիմել ոչ թե դեպքից անմիջապես հետո, այլ մի քանի ժամ անց միայն: Ավելի ուշ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասան ասաց, որ վարույթն իրականացնող մարմնին տրամադրված բժշկական տեղեկանքի համաձայն՝ Արման Մկրտումյանի մոտ ախտորոշվել է «ձախ գոտկային շրջանի ձախ նստատեղի հրազենային միջանցիկ, ձախ նստատեղի ստորին երրորդականի հրազենային շոշափող վնասվածք»։ Արման Մկրտումյանը բուժօգնության համար դիմել է «Էրեբունի» ԲԿ. կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը մեր զրույցում ասաց, որ Մկրտումյանի վիճակը բավարար է, վերքի առաջնային վիրաբուժական մշակում է արվել: Մանուկյանի խոսքով՝ Մկրտումյանը չի հոսպիտալացվել, քանի որ ինքը չի ցանկացել:  Ինչ վերաբերում է միջադեպի հետեւանքով վնասվածքներ ստացած կասկածյալին, ապա նա բուժօգնություն է ստացել հենց «Էրեբունու» ձերբակալվածների պահման վայրում:

Այսօր այցելեցինք Մկրտումյանի առաձնատուն՝ դեպքի վերաբերյալ իր վարկածները եւս լսելու. այցի պահին, փոխում էին առանձնատան դռան կողպեքը: Մեզ «դիմավորեց» Մկրտումյանի որդին՝ Գոռը, սակայն հրաժարվեց պատասխանել հարցերին՝ խնդրելով բավարարվել պաշտոնական հաղորդագրությամբ: Նկատեցինք, որ նա եւս միջադեպի հետեւանքով քերծվածքներ էր ստացել, սակայն բուժօգնության չէր դիմել: Նա փոխանցեց, որ Արման Մկրտումյանը եւս չի ցանկանում խոսել լրագրողների հետ: Փոխարենը նկատեցինք նրա առանձատան մոտ թանկարժեք մեքենաների ավտոշարասյունը. Մկրտումյանը հյուրերի պակաս չուներ:

Այս գործի շրջանակում իրավապահները խուզարկություն են կատարել նաեւ գործով այժմ միակ կասկածյալ 43-ամյա Հովհաննես Ռիժենկոյի բնակության, ինչպես նաեւ հաշվառման հասցեներում: Քրեական գործի շրջանակում առգրավվել են նաեւ Արման Մկրտումյանի տան տարածքում գործող անվտանգության տեսախցիկների տեսագրությունները։ Այս պահին տեղի ունեցած տեղեկատվությունից թերեւս ակնհայտ է, որ Արման Մկրտումյանը ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց թիրախում չի եղել. այլ կերպ ասած հանցագործները տուն էին ներխուժել ոչ թե Մկրտումյանին սպանելու այլ՝ հափշտակություն կատարելու պատճառով. սա է վկայում նաեւ այն, որ հանցագործները անակնկալի են եկել եւ անկանոն կրակոցներ արձակելով դիմել են փախուստի:

Սույն դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից բնակարան ապօրինի մուտք գործելով՝ զենքի գործադրմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տաստ տարի ժամկետով), ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը պահելը կամ փոխադրելը, պատժվում է ազտազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)։

Քրեական գործի շրջանակում Արման Մկրտումյանը տուժող է ճանաչվել: Նա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարվել է թավշյա հեղափոխության հաղթանակից մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 5-ին: Մկրտումյանը 1998 թվականից մինչեւ 2008 թվականը եղել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ։ 2008 թվականի սեպտեմբերի 17-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ։ Հենց նրա դեմ էր ՄԻԵԴ-ը վճիռ կայացրել. մասնավորապես Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2016թ. հոկտեմբերի 27-ին, «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ էր կայացրել, որտեղ կոշտ գնահատականներ են տրված տվյալ գործով Վճռաբեկ դատարանի նախագահ (այժմ նախկին) Արման Մկրտումյանի գործունեությանը՝ դիմումատուների գործը քննելու ընթացքում:ՄԻԵդ հայտնի վճռից հետո մի խումբ փաստաբանները պահանձեցին նրա հրաժարականը, սակայն ապարդյուն:

Արման Մկրտումյանի անվան հետ կապված հրապարակումները բազմաթիվ են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10122 դիտում

Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան

Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով

«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է

Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ

Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան

Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ

Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ

Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան

«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը

Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից

Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ

Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար

Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով

Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ

Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն

Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել

Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել

Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ

Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք

Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ

Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել

Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները

Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները

Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն

Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար

Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն

Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան

Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև

Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը

Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ