Երևան
12 °C
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի կողմից կարգապահական հարցերի հանձնաժողովը վարույթ չի հարուցի ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ:
Ավելի քան երեք տասնյակ փաստաբան 2016 թվականի դեկտեմբերին դիմել էին վերը նշված հանձնաժողովին պարզելու՝ արդյոք հարուցվել է կարգապահական վարույթ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ, թե՝ ոչ:
Փաստաբանների համար նման հիմք էր հանդիսացել ՄԻԵԴ հայտնի վճիռն ընդդեմ Հայաստանի: Մասնավորապես, 2016 թվականի հոկտեմբերի 27-ին «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ է կայացրել, որտեղ գնահատականներ են տրված տվյալ գործով Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանի գործունեությանը՝ դիմումատուների գործը քննելու ընթացքում: Դիմումատուները Բուզանդ փողոցի բնակիչներ են` Յուրի Վարդանյանը ու Շուշանիկ Նանուշյանը, որոնց «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքից չնչին փոխհատուցման դիմաց վտարել են իրենց տներից: Փաստաբանները իրենց դիմումում նշել էին, թե ՄԻԵԴ վճռում արձանագրվել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից թույլ է տրվել Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում: Ըստ այդմ՝ ՄԻԵԴ նշված վճիռը հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:
Հանձնաժողով դիմած փաստաբաններից Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ ակնհայտ էր, որ Մկրտումյանի նկատմամբ վարույթ չի հարուցվելու:
«Հանձնաժողովի որոշմանը ծանոթանալուց հետո ինձ մոտ տպավորություն է, որ շարունակաբար քայլեր են կատարվում «վատ վիճակի» մեջ դնելու ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին։ Դա, նախ, արտահայտվեց նրանով, որ հայտնի որոշման հրապարակումից հետո նա մինչ օրս պաշտոնավարում է, եւ ստիպված է իր վերաբերյալ անվանական որոշման կայացումից հետո էլ նիստեր ղեկավարել ՀՀ վճռաբեկ դատարանում: Այնուհետև, անհասկանալի պատճառներով Հայաստանի կառավարությունը որոշեց բողոքարկել ԵԴ այդ որոշումը, որի արդյունքում այս խայտառակ գործով մի որոշում էլ ԵԴ մեծ պալատը կայացրեց, իսկ հիմա էլ այսպիսի որոշում է կայացնում հանձնաժողովը։ Լավ կլիներ, որ հանձնաժողովը որոշեր վարույթ չհարուցել՝ պատճառաբանելով, որ այսպես ասած վարույթի սուբյեկտը Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյան է, կամ գոնե նշեին՝ լավ ենք անում, այդպես ենք ուզում եւ չենք հարուցում»,- մեր զրույցում ասաց Վարոսյանը:
Մեջբերելով հանձնաժողովի որոշումը, Վարոսյանն ասաց, որ ըստ այդ որոշման՝ Արման Մկրտումյանը ենթակա չէ պատասխանատվության, որովհետեւ ինքը հանդես չի եկել իբրեւ Վճռաբեկ դատարան այդ գործողությունները կատարելիս: «Ըստ հանձնաժողովի՝ վարույթ կարող է հարուցվել դատարանի գործողությունների նկատմամբ, մինչդեռ այստեղ մենք գործ ունենք ոչ թե դատարանի գործողությունների, այլ՝ դատարանի կազմի դատավորներից մեկի գործողությունների հետ: Ի տարբերություն այս հանձնաժողովի՝ Եվրոպական դատարանը հենց մեկ դատավորի՝ այն է Արման Մկրտումյանի գործողություններն է գնահատել իբրեւ Հայաստանի դատարանի կողմից կոնկրետ անձի արդար դատաքննության իրավունքի խախտում»,- նկատեց փաստաբանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT