Երևան
12 °C
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ՄԵծ Պալատի 5 հոգանոց դատական կազմը մերժել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի «վճռաբեկ բողոքը»:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյան բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ՝ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործը ՄԻԵԴ Մեծ Պալատի քննությանը հանձնելու խնդրանքով:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2016թ. հոկտեմբերի 27-ին, «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» վճիռ է կայացրել, որտեղ կոշտ գնահատականներ են տրված տվյալ գործով Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գործունեությանը՝ դիմումատուների գործը քննելու ընթացքում: Դիմումատուները Բուզանդ փողոցի բնակիչներ են` Յուրի Վարդանյանը ու Շուշանիկ Նանուշյանը, որոնց «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքից չնչին փոխհատուցման դիմաց վտարեցին իրենց տներից: Մասնավորապես, տան իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն փոխհատուցել են միայն 54 մլն դրամը։ ՄԻԵԴԸ վճիռ է կայացրել ընդդեմ ՀՀ-ի:
Փաստաբան Վահե Գրիգորյանը երեկ Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է բողոքը մերժելու փաստին՝ նշելով, որ ՄԻԵԴ քննած «Վարդանյանը եւ Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործի տարբեր ասպեկտների մասին հրապարակումներ եւ քննարկումներ եղել են անցած տարիներին: Փաստաբանիը նշել է, որ բողոքը մերժելը նշանակում է, որ այս գործով վճիռն այլեւս մտել է օրինական ուժի մեջ:
Վահե Գրիգորյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Հակիրճ տեղեկացնեմ, որ խոսքը վերաբերում է 105 ամյա մի սեփականության պատմության, որի ընթացքում 4 պետություն է ստեղծվել եւ վերացել, սակայն ներկա սեփականատիրոջ անկոտրում կամքի արդյունքում այս վեճը (առնվազն իրավունքի մասով) հանգուցալուծվել է հօգուտ իրեն:
Այս գործն իր մեջ ներառել էր հայաստանյան արդարադատության ձախողումների մի մեծ եւ տարբեր էլէմենտներից բաղկացած փունջ. ուղն ու ծուծով բացարձակապես կոռումպացված վարչական մի ողջ ապարատ՝ Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողությամբ եւ հովանավորությամբ, անողնաշար եւ կամազուրկ դատավորներով համալրված մի ողջ դատական համակարգ, որի խնդիրն էր կոռումպացված վարչական ծառաների թելադրանքով եւ քամահրանքով Երեւանի կենտրոնի բնակիչներին գիշատչաբար սեփականազրկելը, Սփյուռքից անհասկանալի եւ խիստ կասկածելի ծագման միջոցների ներգարվվում Հայաստանի բնակիչներին պետական իշխանության վերը նշված երկու թեւերի անմիջական աջակցությամբ սեփականազրկելու ծրագրեր իրականացնելու համար (ի դեպ, այս սփյուռքահայ ներդրողները մինչեւ վերջին մանրամասները տեղյակ են եղել եւ համաձայն են եղել այս ծրագրերի իրականացմանը՝ որոնք նրանց աստղաբաշխական շահույթներ պետք է ապահովեին), ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի կողմից այս կոռուպցիոն գործարքներից քաղաքացիների պաշտպանվելու դեմ մսխված հսկայական ռեսուրս (երբ այն պետք է օգտագործվեր այլ, շատ ավելի հեռանկարային եւ Հայաստանի անվտանգության եւ այլ կենսական ոլորտների համար առաջնային կարեւորություն ունեցող գործերի վրա, որոնք հնարավոր տարբերակներով ուղակի ձախողվել են ՄԻԵԴ-ում):
Այս գործը թերեւս կմնա պատմության մեջ նաեւ որպես «դատավոր Մ.»-ի մասին մի գործ. մի մարդ, որը լինելով Հայաստանի բարձրագույն դատական պաշտոնյան՝ վճռաբեկ դատարանի նախագահը, իրեն եւ ողջ դատական համակարգի, ինչպես եւ արդարադատության հեղինակությունը գետնովն էր տվել իր կամազրկության եւ քաղաքացիական ու պրոֆեսիոնալ նվազագույն համարձակության բացակայության պատճառով մի խումբ վերից վար կոռումպացված պաշտոնյաների եւ քրեական թափթուկների ձեռքին անմնացորդ օգտագործված գործիք դառնալով ընդդեմ իրենից պաշտպանություն խնդրող անպաշտպան քաղաքացու:
Հիշեցնեմ, թե ինչի մասին է խոսքը: 10 տարի առաջ, ավելի կոնկրետ 2006թ.-ի մայիսին, երբ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերի պալատի 4-5 դատավորիների առջեւ (այն ժամանակ դեռ հին դահլիճն էր, որտեղ դատավորների բեմը շատ բարձր էր, իսկ ելույթ ունեցողը կանգնում էր ներքեւում մի փոքր ամբիոնի մոտ եւ մի փոքր վեր նայելով էր խոսում վերին դատական պալատի հետ) կանգնած վստահորդս միայնակ, պատկառելի տարիքի մի ծերունի, որը՝ իր հարյուրամյա սեփականության դեմ մեկ տասնամյակից ավել ժամանակ տեւած սանձարձակ իրավական հարձակումներից եւ կամայականություններից հետո դեռ հավատում էր, որ կանգնած է դատարանի առջեւ, իրենից վերեւ նստած մի խումբ դատավորներին՝ դատավոր Մ.-ի նախագահությամբ, դիմելով խնդրում էր իրեն պաշտպանել գիշատիչների ոհմակներից, որոնք բոլոր զազրելի եւ ապօրինի միջոցներով փորձում էին նրան սեփականազրկել:
Ի պատասխան այս մարդու խնդրանքներին, նախագահող դատավոր Մ.-ն, արդարադատության հեղինակության եւ իշխանության բարձրունքներից, ոչ միայն չանսաց այս մարդու խնդրանքին՝ պաշտպանել իրեն անիրավներից օրենքով, այլ ճակատագրերի տիրակալի իր բարձունքից սպառնաց, որ եթե ծերունին չգնար եւ չընդուներ իրեն այդ նույն գիշատիչների կողմից ներկայացված պայմանները, հենց ինքը՝ ոտքերն ամպոտ դատավոր Մ.-ն, նույն իր նման իր շուրջը նստած մի քանի հոգու հետ համատեղ, այդ ծերունուն կզրկեն իր սեփականությունից, այս անգամ արդեն նույնիսկ առանց այն փշուրների, որ նույնիսկ անիրավ թալանչիներն էին պատրաստ վճարել այդ մարդու գույքի դիմաց: Այնուհետեւ համոզվելով, որ այդ ծերունին անդրդվելի էր իր իրավունքին հետամուտ լինելու հարցում, դատավոր Մ.-ն մի գրչի հարվածով՝ իր իսկ սպառնալիքն ի կատար ածեց առանց աչք թարթելու:
Քիչ ավել քան տաս տարի հետո արդեն, որոնց ընթացքում դիմանալով այլեւայլ ճնշումների, վստահորդս իր գործը հասցրեց եւ դարձրեց քննության առարկա մոտավորապես նույն կարգավիճակի յոթ այլ՝ օտարերկրյա պետություններից դատավորների առջեւ, դրանցից եւ ոչ մեկը կասկած իսկ չհայտնեց այն հարցում, որ դատավոր Մ.-ի վարքն անհամատեղելի է եղել իր դատավորի կարգավիճակի հետ: Ես չեմ մանրանա, թե էլ ինչեր տեղի ունեցան նաեւ այս ընթացքում. դրանք այս գործի դեմ եւ շրջանակներում դատավոր Մ.-ի կուլիսային, ես կասեի հուսահատ, պայքարի մասին վկայող հետաքրքիր, բայց անկարեւոր մանրամասներ են: Չեմ ցանկանում դրանցում ներգրավված մարդկանց անուններ հրապարակել, թերեւս հասկանալով, որ նրանց մի զգալի մաս հիմա զղջում է դրա համար կամ դեռ կզղջա:
Արձանագրեմ, որ տաս տարի անց դատավոր Մ.-ից պաշտպանություն մերժված եւ նրա սպառնալիքի զոհ դարձած մարդու ներկայացրած դիմումի քննության հանգուցալուծման արդյունքում, երբեմնի ոտքերն ամպոտ ամենազոր դատավոր Մ.-ն այսօր նույնիսկ փրփուր չգտավ՝ ձեռք գցելու համար: Նույնիսկ բողոք ներկայացնելու հնարավորություն չուներ խեղճը, հույսը կապելով քողարկված կերպով ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչի միջոցով ներկայացրած «վճռաբեկ բողոքի» հետ, որն ըստ էության, ունեցավ նույն բախտը, ինչ այն մեկը, որ իրենից օրենքով սահմանված շրջանակներում պաշտպանություն խնդրելու համար ներկայացրել էր ժամանակին իր իշխանությանը դիմած վստահորդս եւ նման հազարավոր բազմաթիվ այլ քաղաքացիներ:
Երեկ, ՄԻԵԴ ՄԵծ Պալատի 5 հոգանոց դատական կազմը որոշել է մերժել դատավոր Մ.-ի «վճռաբեկ բողոքը»: Սա նշանակում է, որ այս գործով վճիռն այլեւս մտել է ուժի մեջ: Եւ այն հնարավոր չի լինի այլեւս բեկանել նույնիսկ այն գումարի բազմապատիկ կաշառքով, ինչքան որ, ըստ մամուլի անդադրում հրապարակումների, վճարվել է այս գործով հայաստանյան դատավորներին մի քանի քրեական թափթփուկների եւ խարդախների կողմից՝ վստահորդիս ունեցվածքին տիրանալու համար: Չմանրամասնեմ, թե՝ ու՞մ եւ ինչպես:
Սա շատ խորհրդանշական գործ է, եւ շատ կցանկանայի, որ դրա խորհուրդը տեղ հասներ բոլոր այն դատավորների մոտ, ով դեռ վարանում է իր ճանապարհի ընտրության հարցում կամ արդեն ընտրել է 2006թ.-ին (թերեւս դրանից էլ առաջ) դատավոր Մ.-ի ընտրած անփառունակ ճանապարհը:
Հստակեցնեմ, որ ոչ իմ եւ ոչ իմ վստահորդի խնդիրը երբեք էլ չի եղել դատավոր Մ.-ի դեմ որեւէ ինչ ձեռնարկելը, այլ բացառապես՝ վստահորդիս խախտված իրավունքի վերականգնումը: Բայց արդարադատության մի հետաքրքիր կողմ էլ այն է, որ դրան արժանանալով, ինչպես վստահորդիս դեպքում, յուրաքանչյուրին արժանացնում ես իրեն հասանելիքին, նույնիսկ անկախ նրանից, թե այդ մասով մտադրություն ունեցել ես, թե՝ ոչ:
Անձամբ ես, շուրջ մեկուկես տասնամյակ մասնագիտական ներգրավվածությամբ շարունակ լինելով դատավոր Մ.-ի նախագահությամբ աշխատող վճռաբեկ դատարանի պալատի, իսկ այնուհետեւ նաեւ այդ դատարանի կողմից ապօրինի սեփականազրկման, անհիմն դատապարտման եւ անօրինական կալանավորման, խախտված կյանքի իրավունքի եւ խոշտանգումների ենթարկված քաղաքացիների գործերով հազարավոր մարդկանց՝ իրենց տարրական իրավունքներից զուրկ լինելու բերումով նրանց ցավի եւ տառապանքների ականտեսը, ամենաշատ ցանկացողներից եմ եղել, որ այս գործը արագ ավարտվեր նախ եւ առաջ դատավոր Մ.-ին հանգիստ թողնելու համար: Որովհետեւ նրա հանգստի ժամանակը վաղուց է եկել: Թե ինչ պայմաններում եւ որտեղ, դա արդեն ինձ քիչ է հետաքրքրում: Կարեւոր է, որ նա եւ նրա նման դատավորներն ի վերջո գիտակցեն այս»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT