Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանը փորձում է ներկայանալ որպես քաղհալածյալ: Ռուսական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Քոչարյանը մի շարք հայտարարություններ էր արել, թե կարող է լուրջ կոնսոլիդացնող կենտրոն լինել այն մարդկանց համար, ովքեր տեսնում են ներկայիս խնդիրները:
Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:
- Պարոն Բաղդասարյան, Ռոբերտ Քոչարյանը ռուսական NTV-ին տված հարցազրույցում եւս մեկ անգամ հայտարարում է, որ Մարտի 1-ի գործը քաղաքական վենդետա է իր նկատմամբ: Նա որպես հիմնավորում նշում է այն, որ այս պահին Հայաստանում իշխանության են եկել այն մարդիկ, ովքեր 2008 թվականին զանգվածային անկարգություններ են կազմակերպել եւ հիմա իրենից վերժ են լուծում: Ինչո՞ւ է նա ցանկանում քաղհալածյալի կարգավիճակ ստանալ:
- Նա ուզում է ներկայանալ որպես քաղբանտարկյալ, որովհետեւ դա համարում է պաշտպանության լավագույն միջոցը: Նա սա ընկալում է պաշտպանական միջոց: Նա բազմաթիվ հանցանքներ է գործել, եւ հիմա պետք է կանգնի արդարադատության առաջ եւ որպես լավագույն պաշտպանություն ընտրել է այս տարբերակը՝ կարծելով, որ կշահի դրսի ուժերի համակրանքը: Սա իր մոտ չի ստացվի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանին ինչ դերի մեջ ասես՝ կարելի է պատկերացնել, բացի քաղհալածյալից: Ծիծաղելի է, որ մարդը 10 տարի շարունակ խախտել է Սահմանադրության բոլոր հոդվածները, հալածել է իր բոլոր ընդդիմախոսներին, իսկ հիմա խոսում է քաղաքական հալածանքների մասին: Հայաստանում դա միայն ծիծաղ կառաջացնի, իսկ դրսում հիշում են նրա ղեկավարման տարիներին քաղբանտարկյալների առկայության մասին:
Ինչ վերաբերվում է Մարտի 1-ի հետ կապված խոսքերին, նրա ասածի ամենախոցելի տեղն այն է, որ նա ոչ մի բան չի ասում, թե ինչու են տեղի ունեցել այդ իրադարձությունները: Ոչինչ չի ասում բացահայտ կեղծված ընտրությունների մասին, ոչինչ չի ասում, թե ովքեր են կեղծել այդ ընտրությունները: Մարտի 1-ի իրադարձությունները հետեւանք էին այն հանցագործությունների, որոնք կատարել էին իշխանությունները:
- Նա նույն հարցազրույցում հայտարարում է, որ կարող է լուրջ կոնսոլիդացնող կենտրոն լինել այն մարդկանց համար, ովքեր տեսնում են ներկայիս խնդիրները, երբ լրագրողը հետաքրքրվում է, թե ինչ ձեւաչափով է պատրաստվում ստանձնել ընդդիմության դերը: Սրան զուգահեռ էլ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել Քոչարյանի հետ, իսկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը չի բացառել համագործակցությունն իրենց մասով: Այս երեք կողմի նմանատիպ հայտարարությունները արդյո՞ք խոսում են այն մասին, որ նրանք արդեն համագործակցության եզրեր են փնտրում:
- Նրանք փորձում են իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանին փոխարինել մեկ այլ առաջնորդով: Իրենց կարծիքով՝ ավելի վճռական առաջնորդով, որովհետեւ այդ ուժերը ներքուստ մեղադրում են Սերժ Սարգսյանին, թե ինչու նա հեշտությամբ զիջեց իշխանությունը: Նրանք Ռոբերտ Քոչարյանին կոշտ կենտրոն են տեսնում, որի միջոցով կարող են վերադարձնել իրենց կորցրած իշխանությունը: Սա չի ստացվի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ուժ չունի, հասարակության մեջ որեւէ հենարան չունի: Նրա կարգախոսն էր՝ իմ կուսակցությունը ժողովուրդն է, բայց հիմա ակնհայտ է, որ ժողովուրդը նրա կուսակցությունը չէ: Ժողովուրդն այժմ նրան դեմ է: Նա կփորձի ստեղծել կիսաօլիգարխիկ, կիսաքրեական ինչ-որ հիբրիդային բեւեռ, բայց դա քաղաքական գործընթաց չի լինի:
- Ռոբերտ Քոչարյանը միաժամանակ մեղադրում է Սերժ Սարգսյանին՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու եւ իշխանությունը 3-րդ անգամ իր ձեռքը պահելու համար, բայց նաեւ խուսափում է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք վարչապետ դառնալու նկրտումներ ունի: Ըստ ձեզ՝ Քոչարյանը հավակնում է երկրի ղեկավարի պաշտոնի՞ն, եւ արդյո՞ք կարող է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ այս փուլում համագործակցություն տեղի ունենալ:
- Կարծում եմ, որ համագործակցություն տեղի ունենալ կարող է: Ռոբերտ Քոչարյանի համար վարչապետի պաշտոնը զբաղեցնելը հեռավոր, մաքսիմում ծրագիր է: Նրա մինիմում ծրագիրն ազատության մեջ մնալն է եւ իր ունեցվածքը պահպանելը, որը նա փորձում է անել քաղաքական հայտ ներկայացնելու միջոցով, ինչպես նաեւ լրատվամիջոցներ ձեռք բերելով, կիսաօլիգարխիկ շրջանակներ կոնսոլիդացնելով:
- Լրատվամիջոցներից մեկը երեկ գրել էր, թե Քոչարյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել: Քոչարյանն էլ NTV-ին տված հարցազրույցում խոսում էր կոնսոլիդացիոն կենտրոն դառնալու մասին: Նրա շուրջ կոնսոլիդացիա հնարավո՞ր է:
- Նրա մոտ կլինի աբիժնիկների կոնսոլիդացիա եւ բոլոր նրանց կոնսոլիդացիան, որոնք վախենում են արդարադատությունից: Զուտ իրավաբանորեն նա կարող է կուսակցություն ստեղծել, բայց այդ կուսակցությունը հասարակության մեջ որեւէ աջակցություն չի ունենա:
- Այս ընթացքում ինֆորմացիոն արտահոսք եղավ, որ Ռոբերտ Քոչարյանը որոշ հայկական լրատվամիջոցներ է «առել»: Երեկ էլ ՆՏՎ-ով հեռարձակվեց նրա հարցազրույցը: Մինչ այդ Վաշինգտոն թայմսում էր նյութ հրապարակվել: Ինֆորմացիոն այս PR պլանը կարո՞ղ է որեւէ կերպ օգնել Քոչարյանին՝ նրա վարկը վերականգնելու եւ հետագա ծրագրերում:
- Այս ամենը ոչ մի բան չի փոխի, քանի որ մեր հասարակության հիշողությունն այդքան կարճ չէ: Մենք հիշում ենք նրա արածները եւ նա որքան փորձի նման տարբերակով վերականգնել իր հեղինակությունը, այնքան հակառակ էֆեկտը կունենա: Եթե նրա գործունեության ինչ-որ բաներ էլ մոռացվել են, ապա հակառակ թեւը մեկ առ մեկ պետք է հիշեցնի նրա կատարած բոլոր հանցանքները: Նա իրավունք ունի իր քարոզչությունն իրականացնել, քաղաքականություն մտնել: Նա ինչքան շատ խոսի, այնքան հասարակական բացասական վերաբերմունքը նրա նկատմամբ կշատանա:
- Մի քանի օր Երեւանում էր «պոկերի արքա» համարվող հայազգի Դեն Բիլզերյանը: Նա իր հարցազրույցներում նշել է, որ եկել է Լեւոն Քոչարյանի հայրենիքը տեսնելու: Բիլզերյանին Հայաստան եւ Արցախ բերելն, ըստ ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում:
- Ես նրա այցին կարեւորություն չէի տա, քանի որ Դեն Բիլզեյանը աշխարհահռչակ շոումեն է: Լավ է, որ այդպիսի մարդիկ գալիս են Հայաստան, որքան շատ գան, այդքան PR կլինի: Չկա այդպիսի բան, որ նրա այցով պայմանավորված մարդիկ իրենց կարծիքը փոխելու են Քոչարյանների նկատմամբ: Սա արհեստականորեն ուռճացված, քաղաքական նրբերանգներ տրված թեմա է: Սրա մեջ ես քաղաքական ենթատեքստեր չեմ տեսնում:
- Տարօրինա՞կ չէ, որ Քոչարյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու մասին, բայց չի մասնակցում Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին:
- Նա դասական իմաստով չի կարող վերադառնալ քաղաքականություն: Նա քաղաքականություն վերադառնում է՝ ողջը կամ ոչինչը տարբերակով, որովհետեւ նա չի լինելու շարքային քաղաքական կուսակցություն, նա լինելու է շարքային կալանավոր: Նա կարող է լինել կա՛մ կալանավոր, կա՛մ կարող է վերցնել իշխանությունը, միջանկյալ տարբերակը չի երեւում:
- Եթե Մարտի 1-ի քրեական գործի քննությունը չակտիվանար, Քոչարյանն այս տեմպերով կակտիվանա՞ր:
- Այս տեսքով չէր ակտիվանա, բայց նա, կարծում եմ՝ քաղաքականությունից չի էլ հեռացել: Նա պասիվ վիճակում կսպասեր հարմար առիթի եւ նոր իշխանությունների թուլացման դեպքում կհայտնվեր: Հիմա նա ստիպված էր ակտիվանալ այս պահին, թեեւ կցանկանար ստվերում մնալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT