Ցանկություն ունեմ եւ մտածում եմ այդ ուղղությամբ. Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու մասին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցանկություն ունի ղեկավարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Չեմ ասի, թե կհրաժարվեմ, առաջիկա օրերին կքննարկենք։ Եթե որոշեմ առաջադրվել, կհայտարարեմ: Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, երբ այսօրվա ֆուտբոլի աշխարհի մեր ներկայացուցիչներն ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն, որ ես լինեմ ՀՖՖ նախագահ»,- մասնավորապես, ասաց նա։

Նա նշեց, որ ֆուտբոլասեր է: «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան էլ ասաց, որ աշխարհի առաջնության խաղերին երկրպագել է Ֆրանսիային, որը դարձավ Աշխարհի 2018 թվականի չեմպիոն:

Դիտարկմանը, որ պետք է տարանջատել ֆուտբոլն ու քաղաքականությունը, Վանեցյանը պատասխանեց. «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»: ԱԱԾ տնօրենն ասաց, որ հանդիպել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:

Լրագրողի  հարցին՝ Հայաստանի հավաքականի երկրպագուները ՀՖՖ նախագահի պաշտոնում տեսնում են Յուրի Ջորկայեֆին, պատրա՞ստ է զիջումների գնալ, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ պատրաստ է: ՀՖՖ գործկոմի կազմում են Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանն ու շատ ՀՀԿ-ականներ: Վանեցյանը անդրադառնալով այս փաստին նշեց. «Գործկոմի կազմն ամբողջությամբ փոխվելու է»:

Վանեցյանը հիշեցրեց, որ ՀՖՖ նախագահի առաջադրումը պետք է անեն ֆուտբոլային բարձր լիգայում խաղացող ակումբները։ «Չեմ թաքցնի, ցանկություն ունեմ եւ մտածում եմ այդ ուղղությամբ»,- ասաց Վանեցյանը եւ ավելացրեց.

«Եթե ակումբները որպես միասնական թեկնածու որոշեն առաջադրել ինձ, ես մեծ սիրով կընդունեմ»,- ասաց նա։

Իսկ մինչ այդ նա կոչ արեց հայաստանյան բոլոր թիմերին մասնակցել Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը` անկախ այն հանգամանքից, թե ինչ հարաբերությունների մեջ են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։

Հիշեցնենք` հուլիսի 17-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ սեպտեմբերին ինքը չի առաջադրվի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, եթե առաջադրվի Արթուր Վանեցյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5670 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ