Աղանդավորների հավաքատեղի, աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս. ինչերի է ծառայեցվել «Կանազ»-ը

2017 թվականի հոկտեմբերին Երեւանի քաղաքապետարանը Հրանտ Թոխատյանի «Արվեստի այբուբեն» հիմնադրամին էր փոխանցել «Կանազ» մշակույթի կենտրոնը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիմնադրամի տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը որոշակիորեն մանրամասնեց մշակույթի կենտրոնի հետ կապված մոտակա ծրագրերը, իրականացված աշխատանքներն ու ընթացքը: Առաջին հերթին, մենք ինքներս ականատես եղանք, թե ինչքան անմխիթար վիճակում է գտնվում ժամանակին բավականին հնչեղություն վայելող կենտրոնը:Հրանտ Թոխատյանն ասաց որ, շենքը մասնատված է սենյակների: Վերանորոգված է միայն մեկ սրահը: Շենքը նախկինում ծառայել է տարբեր նպատակների համար, մի հատվածը զբաղեցրել են աղանդավորներ եւ ինչպես Հրանտ Թոխատյանը փաստեց՝ շատ դժվարությամբ են հրաժարվել վերջիններս այդ տարածքից: Նշենք, որ այդ տարածքն այժմ վերանորոգված է եւ ծառայեցվելու է որպես հանդերձասրահ:

«Էնքան բան է եղել այս շենքում, եղել է կարի արհեստամաս, եղել է աղյուսի արտադրամաս, տաքսի սերվիս՝ ընդ որում ոչ թե մի, այլ մի քանի: Եղել է տարբեր ավելորդություների տեղ, պահեստամասերի եւ այլնի»,- ասաց Թոխատյանը:Առավել զարմացնող էր գրեթե առաստաղին հասնող սանհանգույցը, որի բարձրությունը դժվարացավ բացատրել Թոխատյանը, կարծիք հայտնեց, որ գուցե բոյով մարդկանց համար է նախատեսված եղել: Կենտրոնում կան բազմաթիվ տարատեսակ անպետք ու պիտանի իրեր՝ կարի մեքենաներ, գազօջախ, 90-ականներին ՀՀ-ում տարածում գտած նավթի վառարան, դաշնամուրի մնացորդներ, ջահեր, ալյումինի կտորներ եւ այլն:

Նավթի վառարանը

Հրանտ Թոխատյանի խոսքով՝ քաղաքապետարանի միջոցով առկա ամբողջ գույքը հաշվառված է: «Այս գույքն ամբողջությամբ ի պահ է տրված մեզ, բայց ես չեմ կարող ամբողջ գույքը գնահատել, մասնագետ չեմ, մենք փորձելու ենք նախկին տնօրենի միջոցով որոնել մարդկանց, որոնք այստեղ որեւէ գործողություն են ծավալել՝ կարող են գալ իրենց գույքը տանել»,-ասաց Թոխատյանը:

Մշակույթի կենտրոնում տարատեսակ իրերի առկայության վերաբերյալ Թոխատյանը դժվարացավ գնահատական տալ, ասելով, որ անձամբ իր համար դա ընդունելի չէ այն, ինչ է այդտեղ կատարվել է, որովհետեւ «Կանազի» մշակույթի պալատը ժամանակին բավականին ակտիվ մշակութային կենտրոն է եղել: «Այստեղ եղել է «Կանազ» պարային անսամբլը, որը հայտնի է եղել ամբողջ խորհրդային միությունով, եղել են խմբակներ, բավականին աշխույժ եւ ծավալուն աշխատել են մինչեւ 90-ականները, չնայած, որ 90-ականներից հետո էլ են որոշակի աշխատանք ծավալել, եղել են տարբեր խմբեր, ցուցադրվել են ֆիլմեր եւ այլն:Թոխատյանը հայտնեց, որ 90-ականներից հետո շենքը հանձնվել է Սանվել եւ Մանվել Սարիբեկյան եղբայրներին, որոնք որոշ ժամանակ փորձել են մշակութային ծրագրեր իրականացնել: Իսկ, թե նրանցից հետո շենքն ում ձեռքն է անցել, կամ ինչու է անցել՝ Թոխատյանը դժվարանում է ասել: «Միայն կարող եմ ասել, որ սարսափելի վիճակում է հայտնվել, 60-ականներից հետո տպավորություն է, թե ժամանակն այստեղ կանգ է առել: Նրանք ուղղակի կործանել են այս շենքը, լացներդ կգա»:Մշակույթի կենտրոնում շինարարական աշխատանքները սկսվելու են սույն թվականի օգոստոս ամսին, պահանջվում է մոտավորապես 2, 5 միլիոն ԱՄՆ դոլար: Թոխատյանի խոսքով, եթե լինի նախնական մեկ միլիոն դոլարը՝ շինարարական աշխատանքները կկարողանան իրականացնել: Իսկ դրա համար անհրաժեշտ է նախնական երեք կարեւոր տարրերի՝ ջեռուցման եւ օդափոխման համակարգի ստեղծումը, տանիքի վերանորոգումը, հոսանքի, կոյուղու եւ ջրատար խողովակների հարցը:«Դրանք ամենամեծ շինարարական աշխատանքներն են, իսկ մնացածը կարելի է կոսմետիկ լուծումներ գտնել, թանկ հաճույք է նաեւ բեմը: Երբ ընդհանուրը փորձում ես մասնատել, բնականաբար, սկսում ես քանդել, բնականից էլ էլ քանդվել, դե նորմալ է, տանիքը չի վերանորոգվել եւ այլն, 60 տարվա մեջ դա նորմալ է, եթե սա լիներ նորակառույց վաղուց քանդված կլիներ, այն հին պապենական, այն ժամանակվա լավ աշխատանքներից է, դահլիճի  սթայլը որոշում է իր մոտեցումը, բնականաբար մեր ընդհանուր ծրագիրն էլ ուզում ենք սրան հարմարեցնել»,-ասաց Թոխատյանը:

Լրագրողների հարցին, թե գուցե նոր կառավարության կողմից շենքի շահագործման հետ կապված այլ որոշում կայացվի եւ իրականացվելիք ծրագրերը փոփոխության ենթարկվեն, կամ աշխատանքը շարունակելու վտանգ առաջանա, Թոխատյանն ասաց. «Ինչի՞, ես վա՞տ բան եմ անում»: Վերջինս անդրադարձավ նաեւ Զարուհի Փոստանջյանի կողմից ժամանակին հնչեցված կարծիքին, թե շենքն իրեն են նվիրել իշխանություններին ծառայելու համար:

«Եթե Փոստանջյանը կարծում է, թե մեկ միլիոն ներդրումային ծրագրի համար ինձ դա նվիրել են, ու ինձ սիրում էին նախկին իշխանությունները, ապա աստված տա, թող նոր իշխանություններն իրեն էլ այդպես սիրեն, թող իրեն տան նման մի ավերակ»:«Չեմ սարքում խանութ, բենզակալոնկա, կամ ինչ-որ բիզնես կենտրոն, մշակությաին կենտրոն է լինելու, ես կուզենայի այդ կնոջ մտածելակերպը հասկանալ, որովհետեւ ես մանկական թատրոն եմ ուզում ստեղծել, իսկ նա լինելով կին, լինելով մայր, առաջին հերթին կարծում եմ՝ պետք է իմ կողքին կանգնած լիներ, լիներ էն մարդկանցից մեկը, որն ինձ կաջակցեր: Ի՞նչ է՝ նախկին իշխանությունները ինձ լավ էին վերաբերվում, դրա համար էլ իմ ներկայացումները նայո՞ւմ էր հանդիսատեսը, ինչ է՝ ես իշխանահաճո՞ եմ եղել»,-վրդովվեց Հրանտ Թոխատյանը:

Վստահաբար հայտարարեց, որ իր ներկայացումները միշտ էլ քննադատական են եղել. «90-ականներին «Խաթաբալան», 2000-ականներին Ռոբերտ Քոչարյանի օրոք «Մեա կուլպա»-ն, դա՞ էր իշխանահաճո, թող ինձ ցույց տան իմ արած ներկայացումներից մեկը, որով ես գովերգել եմ իշխանություններին: Այն մարդիկ, որոնք այսօր ելել փողոցում գոռգռւմ են, ժամանակին սսկված էին, կամ չգիտեին էլ, թե ինչ էր նշանակում երկիրը:

10 տարի ժամկետով անվարձահատույց տրամադրված շենքն ունի երկու դահլիճ, փոքր դահլիճը 80-ից 90 տեղանոց է, մեծը՝ մոտ 400, որը բավականին նորմալ է պահպանվել, եթե համեմատենք մյուս դահլիճի, կամ մնացած հատվածների հետ: Թոխատյանը 10 տարի ժամկետը բնականաբար քիչ է համարում՝ հույս հայտնելով, որ երբ ձեւավորվի նոր ավագանի, ունանան նոր քաղաքապետ, այս հարցը դարձյալ կբարձրաձայնվի:

«Կանազ»-ի մեծ դահլիճը

«Կատաստրոֆիկ կարճ ժամկետ է 10 տարին, որովհետեւ այն ծրագիրը, որ ես պլանավորում եմ իրականացնել եւ այն ներդրումը, որը ներկայացրել եմ, տասը տարում միայն կարելի է ի մի բերել: Ներդրված գումարներից կա գումար, որ ես ինքս եմ վաստակել ԱՄՆ-ում ներկայացման միջոցով: Մեր թատերական թիմով էլի շրջագայություններ ունենք դեպի Եվրոպա, ԱՄՆ, Ռուսաստան, ներկայացումներ կխաղանք՝ գումար վաստակելու համար»,-ասաց Հրանտ Թոխատյանը:

10 տարի պայքարել է, որպեսզի շենքը տրամադրեն իրեն, գործընկերներ ունի ինչպես Հայաստանում, այնպես էլ դրսում: «Ընկնելու եմ աշխարհով գումարներ հավաքեմ, մինչեւ որ այդ ամենը կառուցեմ»,-ասաց նա: Շինարարությունը կսկսվի օգոստոսից, իսկ թե երբ կավարտվի՝ Թոխատյանը դժվարանում է ասել: Ինչ վերաբերում է հետագայում մշակութային կենտրոնի անվանը՝ Թոխատյանն ասաց. «Ես չգիտեմ, ինքը կծնվի՝ անունն էլ կծնվի: Մեր ներկայացումներն էլ մինչեւ վերջ անվանում չեն ունեցել, վերջին պահին է որոշվել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
56320 դիտում

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը