Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեն անցյալ շաբաթ հաղորդագրություն տարածեց Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկին՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի հիմնադիր եւ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին քրեական մի գործով որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ: Հաղորդագրության մեջ ասված է. «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի կողմից բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու վերաբերյալ։
Բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ֆլեշ Մոտորս» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության մեջ «Ֆլեշ Մոտորս», ինչպես նաեւ «Ֆլեշ» ընկերությունների հիմնադիրները եւ ընկերության այլ պաշտոնատար անձինք, ի թիվս այլ անձանց, մեղադրել են նաեւ «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին եւ պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։ Վերջինիս սպառնացել են բռնության ենթարկել, ինչից դրդված, այլ ելք չունենալով՝ նախկին կոմերցիոն տնօրենն իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլ ամսին գրավադրել է, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը: Կոմերցիոն նախկին տնօրենը ճանաչվել է տուժող։ «Ֆլեշ» ընկերության բազայի տնօրենը հարցաքննվել է որպես կասկածյալ եւ նրա նկատմամբ հունիսի 26-ին որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Նկատի ունենալով, որ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առերեւույթ բռնության գործադրմամբ, բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելուն «Ֆլեշ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ Բարսեղ Բեգլարյանի առնչության վերաբերյալ՝ հունիսի 28-ին նա, որպես կասկածյալ, հրավիրվել է հարցաքննության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ հարցաքննվել։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է»:
Նշենք, որ թավշյա հեղափոխությունից հետո սա առաջին քրեական հետապնդման դեպքն է, որի գործող անձ է հանդիսանում «ամենամեծ կալիբրի» գործարարներից մեկը: Թե սա ինչ պատմություն է, թերեւս մանրամասներով հայտնի կդառնա առաջիկայում: Նշենք, որ հանրության շրջանում «ֆլեշ Բարսեղ» անունով ավելի հայտնի Բարսեղ Բեգլարյանը Հայաստանի հեղուկ վառելիքի շուկայի խոշորագույն երկու խաղացողներից մեկն է արդեն ավելի քան մեկ տասնամյակ: Վերջինս համարվում է Սերժ Սարգսյանի ամենամտերիմ ընկերներից մեկը: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Բարսեղ Բեգլարյանը եւ Սերժ Սարգսյանը շատ հաճախ են հանդիպել եւ իրենց ժամանցը անց են կացրել միասին թղթախաղի սեղանի շուրջ՝ պոկեր, պրեֆերանս...
Ժողովրդական տնտեսության ինստիտուտի նախկին դասախոս Բարսեղ Բեգլարյանի՝ Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկը դառնալու ճանապարհին Սերժ Սարգսյանի հետ ունեցած մտերմությունը, թերեւս, որոշիչ է եղել: Սակայն հետագայում Բեգլարյանը խուսափել է հրապարակային քաղաքական գործունեությունից: Դա ամենեւին չի նշանակում, որ նա հեռու է եղել քաղաքականությունից: Նրա «ստվերը» միշտ առկա է եղել թե Ազգային ժողովում, եւ թե ԶԼՄ-ներում: Անցած տարիներին իրար հաջորդող խորհրդարաններում նա միշտ էլ ունեցել է «իր պատգամավորներին», որոնց հենց նա է ֆինանսավորել: Նրա հետ են կապվում նաեւ մի քանի ԶԼՄ-ների ֆինանսավորումը:
Սակայն պաշտոնական որեւէ տեղեկություն այս ամենի մասին չկա: Դա պայմանավորված է Բարսեղ Բեգլարյանի խիստ զգուշավորությամբ: Պատահական չէ, որ ի տարբերություն շատ այլ խոշորագույն ընկերությունների, «Ֆլեշին» հաջողվել է խուսափել լուրջ սկանդալային պատմությունների մեջ հայտնվելուց: Ինչի շնորհիվ է դա եղել՝ դժվար է ասել: Գուցե «Ֆլեշը» իր գործունեության ընթացքում նվազագույն ստվեր է ունեցել, գուցե մեծ ստվեր է ունեցել, բայց կարողացել է այն թաքցնել: Բայց փաստն այն է, որ Հայաստանում բենզինի եւ դիզվառելիքի գները միշտ էլ էականորեն ավելի բարձր են եղել, քան պետք է լինեին, իսկ այդ շուկայի խոշորագույն խաղացողը, ինչպես նշեցինք, «Ֆլեշն» է եղել եւ մինչ օրս էլ ունի այդ կարգավիճակը: Փաստ է նաեւ, որ «Ֆլեշը» պետական կառույցների համար պետբյուջեից գնվող հեղուկ վառելիքի հիմնական մատակարարն է եղել: Այդ գնումները հիմնականում իրականացվել են, ըստ էության, առանց մրցույթների: Հիշենք, օրինակ, որ 2013 թ., երբ կառավարությունը որոշեց սուբսիդավորված գնով դիզվառելիք մատակարարել գյուղացիներին, այդ գործը առանց մրցույթ հայտարարելու բաժին հասավ հենց «Ֆլեշին»:
Ի՞նչ զարգացում կստանա քրեական այս գործը, պարզ կդառնա առաջիկայում: Առաջիկայում նաեւ պարզ կդառնա, թե արդյոք իրավապահները կանդրադառնա՞ն հեղուկ վառելիքի շուկայում տասնամյակներ շարունակ գործող մութ գործարքներին: Եթե նման քննություն սկսվի, ապա Բարսեղ Բեգլարյանը կլինի այդ քննության առանցքային գործող անձանցից մեկը առնվազն վկայի դերում: Շատ արժեքավոր վկայի:
Օրինակ, Բարսեղ Բեգլարյանը կարող է ամենայն մանրամասներով ներկայացնել, թե այդ ինչպես եղավ, որ Ռուսաստանի կողմից հատուկ քվոտայով ու իր ներքին գներով Հայաստանին տրամադրվող ռուսական բենզինը մեր լցակայաններում մոտ 25 տոկոսով ավելի թանկ է, քան Ռուսաստանում: Այդ ինչ ընկերություններ են հայտնվել հեղուկ վառելիքի մատակարարման շղթայում, որոնք էժան բենզինը ՌԴ-ում ստանալով, միջազգային գներով վերավաճառել են, այդ թվում նաեւ՝ «Ֆլեշին»: Ինչու «Ֆլեշը» չի կարողացել ուղղակի գնել ռուսական քվոտավորված էժան բենզինը եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց սա առանձին պատմություն է ու կոնկրետ այս քրգործի հետ կապ չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT