Բրազիլիան 1/8 եզրափակչում է, Գերմանիան տուն է վերադառնում. ԱԱ 2018-ի օրվա խաղերի ամփոփումը

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը E խմբից առաջին տեղով դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության 1/8 եզրափակիչ: Հունիսի 27-ին E խմբի վերջին՝ 3-րդ, տուրում 2:0 հաղթեց Սերբիային:

Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց Պաուլինյոն: 68-րդ րոպեին Տիագո Սիլվան խփեց իր թիմի 2-րդ գոլը:

Զուգահեռաբար ընթացող խաղում Շվեյցարիան ու Կոստա Ռիկան ոչ-ոքի խաղացին: Հաշիվը Շվեյցարիայից 31-րդ րոպեին բացեց Բլերիմ Ջեմաիլին: 56-րդ րոպեին Քենդալ Ուոթսոնը հավասարեցրեց այն: 88-րդ րոպեին շվեյցարացիներին կրկին առաջ մղեց Յոսպի Դրմիչը: Ավելացված ժամանակում Յան Սոմերի ինքնագոլի արդյունքում խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

Այս հանդիպումներից հետո E խումբն ստացավ հետեւյալ վերջնական տեսքը.

1.Բրազիլիա 7 միավոր

2.Շվեյցարիա 5

3.Սերբիա 3

4.Կոստա Ռիկա 1

Բացի Բրազիլիայից՝ 1/8 եզրափակչում է նաեւ Շվեյցարիան:

Նույն օրը՝ ավելի վաղ, տեղի էր ունեցել աշխարհի ընթացիկ առաջնության գլխավոր սենսացիան: Գործող չեմպիոն Գերմանիան շոկի էր ենթարկել ֆուտբոլասերներին չհաղթահարելով խմբային փուլը: F խմբի վերջին խաղում 0:2 զիջել էր Հարավային Կորեային:

Գոլերը խփվել էին հանդիպման վերջում՝ 92-րդ եւ 96-րդ րոպեներին: Համապատասխանաբար աչքի ընկան Կիմ Յոն Գվոնը եւ Սոն Հին Մինը: Զուգահեռաբար Շվեդիան հաղթեց Մեքսիկային (3:0): 50-րդ րոպեին գոլ խփեց Լյուդվիգ Աուգուստինսոնը: 62-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց Անդրեաս Գրանկքիստը: 74-րդ րոպեին Էդսոն Ալվարեսի ինքնագոլի արդյունքում հաշիվը դարձանվ 0:3:

F խումբը ստացավ այս տեսքը.

1.Շվեդիա 6

2.Մեքսիկա 6

3.Հարավային Կորեա 3

4.Գերմանիա 3

Այս խմբից հաջորդ փուլ են անցնում Շվեդիան ու Մեքսիկան: 1/8 եզրափակչում Բրազիլիայի մրցակիցը կլինի Մեքսիկան: Այս թիմերը կխաղան հուլիսի 2-ին: Շվեդիան էլ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Շվեյցարիայի դեմ: Նրանք կհանդիպեն հուլիսի 3-ին:

Հունիսի 28-ին կավարտվի խմբային փուլը: Կկայանան այս խաղերը.

Խումբ H         18:00. Ճապոնիա - Լեհաստան

Խումբ H         18:00. Սենեգալ Կոլումբիա

Խումբ G         22:00. Պանամա - Թունիս

Խումբ G         22:00. Անգլիա - Բելգիա

Տպել
3445 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր