«Օրենքով գող» Օշականցի Գեւորիկը, Զապը ցուցմունք են տվել իրենց դեմ մահափորձի գործով

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում այսօր սկսվեց քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան), «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի (Գեւորգ Մելիքյան), եւ Զապի (Անդրանիկ Սողոյան) սպանության նախապատրաստման գործով անդրանիկ նիստը: Նիստը նախագահում էր դատավոր Վահե Խալաթյանը:

Դատական նիստը, սակայն, մի քանի րոպե տեւեց. դատարան չէին ներկայացել ամբաստանյալներից երեքի պաշտպանները, ինչպես նաեւ՝ գործով տուժող Դոն Պիպոն եւ մյուս երկու «օրենքով գողերը»:

Դոն Պիպոյի, Օշականցի Գեւորիկի եւ Զապի դեմ նախապատրաստվող սպանության համար 2017թ. մայիսի 24-ին Էջմիածնի բնակարաններից մեկում վնասազերծվել էին Վազգեն Ղազախեցյանը, Արտակ Այվազանը, Արկադի Քոչինյանը: Նրանց սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող անձինք կալանքի տակ են 2017-ի մայիսից: Համաձայն մեղադրանքի` Զոհրաբ Ղումաշյանը քննությամբ չպարզված անձի դրդչությամբ պատվիրել է Արտակ Այվազյանին մի խումբ անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի եւ Արկադի Քոչինյանի հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել երեք անձանց՝ Արթուր Ասատրյանին, Գեւորգ Մելիքյանին եւ Անդրանիկ Սողոյանին՝ ղեկավարելով ու կազմակերպելով սպանությունների նախապատրաստությանն ուղղված գործողությունները, որոնց շրջանակում ապօրինի կեպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել հրազեն եւ ռազմամթերք։

Ամբաստանյալ Արտակ Այվազյանը չառարկեց առանց պաշտպանի շարունակել նիստը: Նրա պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն էր ուղարկել դատարան՝ նշելով, որ նախապես նշանակված դատական նիստ ունի, ուստի միջնորդել էր հետաձգել սույն գործով նիստը: Արկադի Քոչինյանը հայտարարեց, որ հրաժարվել է իր պաշտպան Արմինե Ֆանյանից եւ հայտարարեց, որ այլ պաշտպան չի ցանկանում ունենալ՝ նշելով, որ կարող է ինքն իրեն պաշտպանել: Քոչինյանը նաեւ խնդրեց իրեն տրամադրել գործի բոլոր նյութերը, ապա ուղղեց՝ այն ապացույցներն ու նյութերը, որոնք իմ դեմ են. «Մինչեւ հիմա չգիտեմ՝ ինչի մեջ եմ մեղադրվում»,- հավելեց նա: Նման պայմաններում դատական նիստը հետաձգվեց՝ մյուս նիստին պաշտպանների եւ տուժողների ներկայությունն ապահովելու պայմանով: Նիստը հետաձգվեց մեկ ամսով. այն տեղի կունենա հուլիսի 20-ին:

Նիստի ավարտից հետո ամբաստանյալ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ նախաքննության ընթացքում սույն գործով բազմաթիվ բացթողումներ են եղել, որի վերաբերյալ իրենց կողմից պատրաստվել են միջնորդություններ եւ դատաքննության ընթացքում դրանք կներկայացվեն: Առաջադրված մեղադրանքում Ղումաշյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Նշենք, որ սույն գործի նախաքննության ընթացքում պաշտպանական կողմը բազմիցս պնդել է, որ մեղադրյալներ Արկադի Քոչինյանին, Արտակ Այվազյանին եւ Վազգեն Ղազախեցյանին մինչ իրավապահների գտնելը առեւանգել են, 3 օր պահել, բռնության ենթարկել՝ պահանջելով խոստովանել, թե ով է պատվիրատուն: Եվ ահա այս պնդումներից մեկ տարի անց Ազգային Անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ առեւանգման գործի շրջանակներում խուզարկություն է իրականացվել Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանին պատկանող առանձնատանը, կից շինություններում, այլ տարածքներում, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք եւ ռազմամթերք: Դրանից հետո Արթուր Ասատրյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է: Արթուր Ասատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ  եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: Առեւանգման գործի շրջանակներում եւս 4 անձինք են ձերբակալվել, որոնք, ԱԱԾ-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:

Այս գործի վերաբերյալ ԱԱԾ-ն տարածել է նաեւ տեսանյութ, որում գործով անցնող Արտակ Այվազյանը, Վազգեն Ղազախեցյանն ու Արկադի Քոչինյանն են: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ տեսանյութից ակնհայտ է դառնում, որ առեւանգողները, սպառնալիքներ հնչեցնելով, պահանջել են հայտնել սպանության պատվիրատուի անունը, ըստ որում՝ կադրում չերեւացող հարցադրումներ անող անձի անունը Պիպո է: Տեսանյութում որպես պատվիրատուի անուն նշվում է ոմն Արտյոմ, երևում է, որ առեւանգվածները պատասխանում են ըստ ԱԱԾ-ի՝ անձամբ Դոն Պիպոյի հարցերին:

Դոն Պիպոն հարցնում է. «Էս կողքինդ ո՞վ ա»: Առեւանգված Արտակ Այվազյանը պատասխանում է՝ Վազգենը: Մյուս հարցին՝ ինչքա՞ն փող պտի տայիք սրան, որ ինձ խփեր, առեւանգվածը պատասխանում է «Արտյոմն ասել ա՝ տաս հազար»: Ենթադրվում է, որ Արտյոմը նույն ինքը քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյն է. վերջինիս անունը պարբերաբար հայտնվել է մամուլում որպես պատվիրատու: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ Կանեւսկոյը մի քանի անգամ ԱԱԾ-ում սույն գործով ցուցմունք է տվել:

Մեղադրյալ Զոհրաբ Ղումաշյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ԱԱԾ-ի տարածած այս տեսանյութն ի սկզբանե եղել է քրեական գործի նյութերում. «Քրեական գործում տեսանյութը եղել է, սակայն պաշտպանական կողմին չի տրամադրվել, տեսանյութի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը քրեական գործից հանված են: Բազմիցս դիմել ենք, քանի որ դրա վերաբերյալ որոշակի ապացույցներ կան գործում, սակայն մեզ համար տարակուսելի պատճառով տեսանյութը մեզ չի տրամադրվել, մենք հնարավորություն չենք ունեցել դրան ծանոթանալ»,- ասաց պաշտպանը: Նա նշեց, որ հնարավորություն չեն ունեցել քրեական գործի նյութերին ծանոթնալու, եւ որ քննչական գործողությունները արվել են իշխանփոխությունից հետո: Նա նաեւ ասաց, որ մեղադրյալների նկատմամբ ճնշումներ են եղել, որի վերաբերյալ ապացույցները գործում բազմաթիվ են. «ճնշումները իրականացվել են ինչպես անմիջականորեն (Խոսքը Դոն Պիպոյի կողից ենթադրյալ ճնշում գործադրելու մասին է,-հեղ.), այնպես էլ միջնորդավորված»:

Մեր հարցին, թե նախաքննության ընթացքում Դոն Պիպոն, Զապը եւ Օշականցի Գեւորիկը հարցաքննվե՞լ են, Հովհաննիսյանը դրական պատասխան տվեց, սակայն այդ մասով այլ մանրամասներ չհայտնեց: Պաշտպանն ասաց, որ անհրաժեշտություն է եղել առերեսում կատարել իր պաշտպանյալի եւ Դոն Պիպոյի, Օշականցի Գեւորիկի եւ Զապի միջեւ, սակայն նախաքննական մարմինը դա չի արել: Պաշտպանն ասաց նաեւ, որ իր կարծիքով սույն գործով տուժողների մասնակցությունը պարտադիր է. «Ինձ հետաքրքիր էր այն, որ դատարանը հետաքրքրվեց, թե ինչու տուժողը չի ներկայացել, հետաքրքիր է, թե Դոն Պիպոն ՔԿՀ-ից ինչպե՞ս պետք է կամովին ներկայանար, անգամ գրություն չէր ուղարկվել դատարանի կողմից, որպեսզի տուժողը ներկայանա դատական նիստին»,- եզրափակեց Ղումաշյանի պաշտպանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18702 դիտում

Քննարկվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախագիծ․ ՊԵԿ-ը փոփոխություններ է մշակել

Ֆրանսերենը միայն լեզու չէ․ այն նաև մշակույթների հանդիպման, երկխոսության, համերաշխության տարածք է․ ԿԳՄՍ նախարար

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պակիստանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները

«Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակի ձևավորման 2-րդ փուլի քվեարկությունը տեղի կունենա մարտի 27-ին, 28-ին

Կարապետյանը և մյուսները տիկնիկ են ՌԴ-ի ձեռքում. ուզում են մի ամբողջ պետություն էլ իրենց պես գերի տանեն

90 օրացուցային օր փակ կլինի Արաբկիր վարչական շրջանի Փափազյանից մինչև Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը

Լիբանանի ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Իրանի դեսպանին

Ախրանիկները զուգարանում ծեծել են ու սպանել մարդուն․ սա՞ է ուժեղության չափանիշը. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկրորդ թունելում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Սնանկության ոլորտը կկարգավորվի. Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով

Մեր չընտրվելու դեպքում պատերազմ լինելը շանտաժ, ընտրական տրյուկ չէ, դրանում կա լուրջ ճշմարտություն

Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածից հետո դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա

Արարատի մարզում կասեցվել է «Արտյոմ Խաչատրյան Վարազդատի» ԱՁ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

ՀՀ-ն հաստատակամորեն սատարել է համագործակցության միջոցով առողջապահական նպատակներին հասնելու միջազգային ջանքերը

Արուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԳՐԵԿՈ-ում որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ

Դատախազությունը կքննարկի Սամսոնյանի խափանման միջոցը փոխելու՝ դատարանի որոշումը բողոքարկելու հարցը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը

Կտրամադրվեն վարկային միջոցներ «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» ծրագրի իրականացման համար

Քննարկվել է կանանց իրավունքների պաշտպանության և տնտեսական հզորացման ուղղություններով համագործակցության ընթացքը

Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում

ՆԳՆ պաշտոնական կայքերում հրապարակվել են ԱԺ ընտրություններին վերաբերող կարևոր տեղեկատվությունները

Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ․ Պապոյան․ տեսանյութ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Երևանում․ հասցեներ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 24-ին

Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Իրանը նոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել

Չմոռանալ, թե ինչ ունեինք. Հարությունյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

ԱՍՀ նախարարությունը ներկայացրել է պարզաբանումներ՝ սահմանամերձ և այլ բնակավայրերում բնակապահովման ծրագրի մասին

ՀՖՖ մրցավարներն ու տեսուչները ստացել են միջազգային նշանակումներ

Տեխասի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել. տեսանյութ

Ալեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը

Ավտովթար Փարպի գյուղի մոտ. մեքենան հրդեհվել է, կան տուժածներ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով․ տեղումներ կլինեն

Նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները. ԿԳՄՍՆ-ն նոր նախագիծ է մշակել

Պաշտպանության նախարարությունում հավաք-խորհրդակցություն է տեղի ունեցել․ ինչ հարցեր են քննարկվել

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Գառնիում գտնվող «գյուղատնտեսական» նշանակության հողամասի նկատմամբ