Երևան
12 °C
Դեկտեմբերի 22-ին «Հայկական ժամանակ»-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Սերժ Սարգսյանի՝ գյուղապետերի վերաբերյալ արված աղմկահարույց հայտարարության վերաբերյալ: Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին տեղական ինքնակառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստում ծավալուն ելույթով էր հանդես եկել` դժգոհություն հայտնելով համայնքային բյուջեի գումարները տուն տանող գյուղապետերի վերաբերյալ: «Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»,- ասել էր Սարգսյանը:
Armtimes.com-ը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին երկու հարց էինք ուղղել՝ կցելով ելույթի այս հատվածը: Առաջին՝ արդյո՞ք ՀՀ «Քրեական դատավարության» օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ գլխավոր դատախազության կանոնակարգի 3 գլխի 26-րդ կետի 3-րդ մասով սահմանված կարգով ստուգվել է պետական շահերի խախտումների մասին սույն հայտարարությունում շարադրված հանգամանքները: Երկրորդ՝ եթե չեն ստուգվել, խնդրում եմ ասել, թե ի՞նչ հիմնավորմամբ գործողություն չի կատարվել ելույթում հնչեցված հանգամանքները ստուգելու համար:
Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից մեզ տրամադրած պատասխանում նշված է, որ հարցման մեջ իրավախախտման վերաբերյալ որեւէ փաստական տվյալ նշված չէ, թե ինչ պայմաններում դատախազությունն ուսումնասիրություն իրականացնելու կամ նյութ նախապատրաստելու հիմքեր չունի: Դատախազության պատասխանում, մասնավորապես, ասված է. «Հարցման մեջ վկայակոչված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ի մասը վերաբերում է կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումներին, մինչդեռ հրապարակումը կատարված կամ նախապատրաստվող հանցագործության մասին որեւէ կոնկրետ փաստական տվյալ չի պարունակում, հետեւաբար՝ այն չի կարող դիտվել որպես հանցագործության մասին լրատվության միջոցի հաղորդում:
Ինչ վերաբերում է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ուսումնասիրություններ իրականացնելուն, ապա «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ դրանք իրականցվում են պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով եւ չեն կարող դուրս գալ հայցի շրջանակներից, այլ կերպ ասած, դուրս են քրեական դատավարության կարգավորումների շրջանակներից:
ՀՀ դատախազության կանոնակարգի 3-րդ գլխի 26-րդ կետի 3-րդ մասով սահմանված պետական շահերի խախտումների մասին հայտարարություններում շարադրված հանգամանքները ստուգելու մասին հարցադրման կապակցությամբ հարկ է նշել, որ հրապարակման մեջ պետական շահերի խախտման վերաբերյալ հանգամանքներ շարադրված չեն, որպեսզի պայմաններում բացակայում են պետական շահերի հարցադրումներով ուսումնասիրություն կատարելու հիմքերը:
Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դատախազությունը, ինչպես ցանկացած պետական մարմին, իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ իրավախախտման վերաբերյալ տվյալների բացակայության պայմաններում դատախազությանը տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությունն ուսումնասիրելու կամ նյութեր նախապատրաստելու իրավասություն վերապահված չէ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT