Երևան
12 °C
Հեղափոխությունից հետո լրատվական ցանկացած հրապարակում արժանանում է «հալածանքների», եթե իր մեջ քննադատություն է պարունակում կառավարության որեւէ անդամի նկատմամբ: Առայժմ միայն ֆեյսբուք սոցիալական ցանցում ձեւավորվել է օգտատերերի մի խումբ, որի անդամները չտարբերակելով հիմնավորված փաստերը բամբասանքների մակարդակի խոսակցություններից՝ անտեղի քննադատում են: Մասնավորապես, «Հայկական Ժամանակ»-ի երկու հրապարակումներ՝ վարչապետի Սոչի կատարած այցի եւ կառավարական ամառանոցում շրջանավարտների ընդունելության մասին, արժանացան ֆեյսբուքահայության քննադատություններին: Սակայն, որեւէ մեկը հաշվի չնստեց վարչապետի աշխատակազմի կողմից մեզ տրամադրված պաշտոնական փաստաթղթերի գոյության հետ: Այնուհանդերձ, նշենք, որ իշխանափոխությունից հետո մամուլի կյանքում դրական փոփոխություններ եւս եղել են: Վերջին 10 տարում մամուլ-իշխանություն հարաբերություններում դժվար թե պատկերացնեինք այնպիսի իրավիճակ, երբ երկրի ղեկավարը կամ նրա լրատվական ծառայությունն այսքան հասանելի կլինեն:
Շարունակելով լրատվամիջոցներին ճնշելու որոշ անհատների անհագ ցանկության փորձերի թեման՝ նշենք, որ այլ լրատվամիջոցներ եւս արժանանում են «հալածանքների»: Չցանկանալով քննարկման առարկա դարձնել մեր գործընկերներին ուղղված մեղադրանքները՝ հրապարակումների ոչ օբյեկտիվ լինելու մասին, միայն փաստենք, թե ինչպիսի կոչեր են հնչել լրատվամիջոցների գործունեությունը դադարեցնելու համար:
Մասնավորապես, հունիսի 23-ին «Lili Minasyan» ֆեյսբուքյան օգտատերը գրառում է կատարել ֆեյսբուքում եւ նշել՝ #ՄերժիրՀրապարակին: Այնուհետ, օգտատերը կոչ է անում բոլորին «դիսլայք» անել «Հրապարակ» օրաթերթի ֆբ էջը եւ սպառնալիք հնչեցնում. «Կայքի հարցերը կլուծենք հաջորդիվ»:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց՝ կարծում է, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում «Հրապարակի» մերժման գործընթացը սկսել են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության երիտասարդ անդամները եւ հեղափոխությանը մասնակցած ակտիվ ներկայացուցիչները:
«Ինձ այդքան չի անհանգստացնում հասարակության արձագանքը, որքան նոր իշխանությունների պահվածքը՝ մամուլի հետ կապված: Մենք մի քանի անգամ փորձեցինք իրենց ուշադրությունը սեւեռել այդ խնդրի վրա, որ լրագրողների համար մայիսի 8-ից հետո շատ բարդացել է աշխատանքը: Մենք ամենօրյա ճնշումներ ենք զգում մեր վրա»,- ասաց Արմինե Օհանյանը:
Նրա խոսքով՝ ճնշումները չեն վերաբերվում միայն «Հրապարակ» օրաթերթին, Օհանյանը գործընկեր-խմբագիրներից էլ է դժգոհություններ լսել: Արմինե Օհանյանին անհանգստացնում է նաեւ այն փաստը, որ վարչապետի եւ նրա տեղակալների մակարդակով խնդրին ուշադրություն չի դարձվում: «Ես անգամ արտերկրից եմ նամակներ ստանում: Ասում են՝ ինչպես օգնենք, որ խոսքի ազատությունը Հայաստանում չսահմանափակվի, իսկ մեր իշխանավորները չեն լսում, թե ինչ է կատարվում: Եթե մի քիչ ավելի հեռուն գնանք, գուցե լավ էլ տեսնում են, լսում են եւ գոհ են այդ վիճակից, գուցե ինչ-որ ձեւով ուղղորդում են այդ պրոցեսները»,- ասաց «Հրապարակի» գլխավոր խմբագիրը:
ՀԺ-ի հարցին, թե արդյո՞ք պատրաստվում են սպառնալիքների հետ կապված իրավապահ մարմիններին դիմել, Արմինե Օհանյանն ասաց. «Ես որպես կանոն իրավապահներին չեմ դիմում: Մեր գործն անում ենք անկախ նրանից, թե ով ինչպես է արձագանքում: Նյարդերի պատերազմ է գնում, բայց մենք սովոր ենք»,- ասաց Օհանյանն ու ավելացրեց, որ ընթերցողների նվազում չեն գրանցել, այս ընթացքում էլ կրկնապատկվել են:
Խնդրով մտահոգված է նաեւ «Ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանը: Առաջիկայում խմբագիրների հավաք է լինելու: Սեյրանյանը եւս կարծում է, որ «Հրապարակի» դեմ ակցիան նախաձեռնել է ՔՊ-ականներից մեկը: Նա նաեւ ասում էր, որ այլ ԶԼՄ-ների ղեկավարներ էլ են իրեն դիմել այս խնդրով, սակայն այս փուլում անուններ տալ չի ցանկանում:
«Խմբագիրների հետ կհանդիպենք, կհասկանանք, թե ինչ քայլ ենք ձեռնարկելու այս ամեն ինչի դեմ: Սա բոլորիս անհանգստացնող փաստ է: Հասկանում ենք, որ հեղափոխությունից հետո ամեն ինչ տարբեր կերպ է ընկալվում, բայց նման դրսեւորում չի եղել մամուլի նկատմամբ»:
Սաթիկ Սեյրանյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան նշեց, որ որպես «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր եւս զգում է հասարակության ճնշումներ, որոնք կաշկանդող են: «Նրանք չեն հասկանում, որ այդ կերպ վնասում են նաեւ նոր իշխանություններին»:
Սեյրանյանի համար մինչեւ այս անհասկանալի է մնացել նաեւ այն, թե ու՞մ էր ուղղված վարչապետի «հակապետական» հրապարակումների մասին գրառումը: Ժուռնալիստների միության նախագահն ասում է, որ եթե դա չի մասնավորեցվում, ապա բոլորն են ի գիտություն ընդունում: Նա միեւնույն ժամանակ չի բացառում, որ վարչապետի այդ գրառումը ինչ-որ չափով նաեւ ոգեւորել է լրատվամիջոցների վրա «հարձակվողներին»: Սաթիկ Սեյրանյանը միաժամանակ համակարծիք չէ, որ հասարակությունը սվին-դանակներով իշխանությանը պաշտպանում է զուտ այն բանի համար, որ այն լեգիտիմ է:
Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն էլ ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ ո՛չ իր, ոչ էլ լրատվական բաժնի որեւէ աշխատակցի նկատմամբ ճնշում չի զգացել: «Նախկինում չեմ կարող ասել, թե ինչ է եղել: Մոտ 10 օր է, որ ես զբաղվում եմ լրատվական բաժնի գործերով: Անընդհատ ժողովներին եմ մասնակցում, աշխատակիցներին եմ տեսնում, բայց նման դժգոհություններ չեն նկատել»:
ՀԺ-ի հարցին, թե՝ արդո՞ք հեղափոխությունից հետո ճնշումների ենթարկվում են, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Մեր օրաթերթը իր գործունեության ողջ ընթացքում մշտապես եղել է իշխանության թիրախում: Այդ մասին են վկայում իշխանության ամենատարբեր համակիրների կողմից մեր դեմ ներկայացված դատական հայցերը, տարաբնույթ ճնշումները, որոնց մասին պարբերաբար բարձրաձայնել ենք: Բայց նման դրսեւորումները մեզ չեն կաշկանդել, չեն վախեցրել՝ բարձրաձայնելու ճշմարտությունը: Որքան էլ մեր կողմից հրապարակված նյութերը որեւէ մեկի քիմքին հաճելի չլինեն, միեւնույն է՝ մենք շարունակում ենք աշխատել մեր որդեգրած սկզբունքներով»:
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էլ ՀԺ-ին փոխանցեց, որ հեղափոխությունից հետո «Առավոտը» որեւէ ճնշման չի ենթարկվել իշխանության կողմից:
«Ոչ մի պաշտոնյա չի զանգահարել եւ ոչ մի բան չի փորձել պարտադրել: Ինչ մնում է նոր իշխանության չափից դուրս խանդավառ կողմնակիցների գրառումներին եւ մեկնաբանություններին, ապա, այո, նման դեպքեր լինում են: Երբ այդ իշխանության համար «ոչ ականջահաճո» նյութեր են լինում, նրանց արձագանքը սուր է, էմոցիոնալ: Չեմ կարծում, որ այդ արձագանքը հրահանգված է «վերեւներից» եւ համակարգված է: Երբ ավելի երիտասարդ էի, մոտս ցանկություն էր առաջանում նման արձագանքներին պատասխանել, վիճել, վիրավորվել: Այժմ այդ ամենին վերաբերվում եմ հանգիստ: «Առավոտ»-ի գոյության 24 տարիների ընթացքում հնչել են տարբեր տիպի սուր, նաեւ վիրավորական գնահատականներ: Պետք է սառնասիրտ ընդունել այդ ամենը»,- նշեց «Առավոտ»-ի խմբագիրը:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին, թե լրատվամիջոցների որոշ ղեկավարներ կարծում են, որ ՔՊ-ի երիտասարդները մամուլի դեմ արշավ են սկսել, ասաց. «Կուսակցության ներսում նման քննարկում չի եղել, որ պետք է նման քայլերի դիմեն: Ես պետք է ասեմ, որ թերթ փակելը ՔՊ-ի հավաքական կարծիքը չէ: Դա անընդունելի է, եղել է, կա եւ կմնա՝ որեւէ լրատվամիջոցի հետ կապված: Ես կոնկրետ ճնշում չեմ տեսել, եթե պետական, պաշտոնատար անձանց հետ կապված որեւէ փաստեր կան, ապա ես կուզենայի, որ խմբագիրները ներկայացնեին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT