Հարցը վերաբերվել է եղբորս աղջկա անձնական կապերին. Վստրեչի Ապերը պատրաստվում է վերադառնալ

Քրեական հեղինակություն Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանը պատրաստվում է վերադառնալ Հայաստան:

Մեզ հաջողվեց կապ հաստատել վերջինիս հետ եւ պարզաբանում ստանալ օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության վերաբերյալ:

Վստրեչի Ապերը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով (մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):

Նրա նկատմամբ արդեն իսկ միջազգային հետախուզում է հայտարարվել:

- Պարոն Վարդանյան, Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ դուք կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել եք ոմն Գ.Հ-ի առեւանգմանը, նրան 3 ժամ պահել անազատության մեջ, ենթարկել ծեծի, այնուհետեւ սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել եք լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Խիստ զարմանքով տեղեկացա, որ ես մեղադրվում եմ նման հանցագործության կատարման մեջ։ Ավելին, պարզվեց, որ իմ նկատմամբ դատարանը կալանքի որոշում է կայացրել եւ ես հետախուզվում եմ։ Նախ, որեւէ մեկը ինձ չի հրավիրել հարցաքննության եւ անհասկանալի է, թե ես ինչու եմ հետախուզվում եւ ինչու տեղյակ չեմ եղել, որ դատարանը պետք է քննարկի իմ կալանավորման հարցը։ Ես ոչ մեկից փախնելու կարիք չունեմ, պատրաստվում եմ վերադառնալ Հայաստան եւ ապացուցել, որ դա սուտ է։ Քանի որ նշված անձի հետ ես ունեցել եմ անձնական հարցեր, ես այժմ դրան մանրամասն չեմ անդրադառնա։ Ընդամենը ասեմ, որ հարցը վերաբերվել է եղբորս աղջկա խիստ անձնական կապերին, որը ինձ համար անընդունելի ու աններելի է եւ ես նրան ջնջել եմ իմ կյանքից, նա եւ նրա կյանքը ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կա մարդ, ով ձեզ մեղադրում է իրեն առեւանգելու մեջ:

- Արդեն ասեցի, որ նման բան չի եղել, թե ինչու է այդ անձը նման զրպարտություններով զբաղվում եւ ինչ իրական նպատակով, հենց դա պետք է պարզեն քննիչները։ Ու համոզված եմ՝ շատ բան կպարզվի։

- Հիմա, երբ գիտեք միջազգային հետախուզում է հայտարարվել գալո՞ւ եք Հայաստան ու պարզաբանում ստանաք:

- Նախ, պիտի փորձենք փաստաբաններիս հետ այդ հետախուզումը վերացնել, քանի որ այդ հետախուզումը ոչ թե արագացնում է իմ գալը Հայաստան, այլ հակառակը` հիմա, որ փորձեմ գալ, չեն էլ կարող ինձ կբռնեն ու Հայաստան հասնելը ամիսներ կտեւի, ինչպես լինում է հետախուզման ժամանակ։

Նշենք, որ ենթադրյալ առեւանգման դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսին, սակայն այս դեպքի մասին  հայտնի է դարձել միայն օրեր առաջ, այն էլ ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հայտարարությունից: Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ գործով առեւանգված եւ տուժող ճանաչված Գ.Հ.-ն ապրիլին է վերադարձել Հայաստան եւ ըստ էության հենց այդ ժամանակ էլ ցուցմունք է տվել քրեական հեղինակություն Վստրեչի Ապերի դեմ: Երեկ էլ սույն գործի շրջանակում ՀՀ ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկություն էին իրականացրել Վստրեչի Ապերի բնակարանում: Մեր տեղեկություններով, խուզարկության ժամանակ նրա բնակարանից ոչինչ չի հայտնաբերվել ու առգրավել:

ՀՔԾ-ի օրեր առաջ տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում է հետեւյալը.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առեւանգմանը:

ՀՔԾ լրատվական ծառայության փոխանցմամբ, Ա. Վ.-ն կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու եւ Գ. Հ.-ին պատժելու նպատակով, նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առեւանգումը կազմակերպելու համար:

Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա. Վ.-ի ղեկավարությամբ եւ անմիջական մասնակցությամբ 2017թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ առեւանգել են Գ. Հ.-ին եւ տեղափոխել Երեւան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Վ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս եւ զենքով սպառնացել սպանել նրան:

Շուրջ 3 ժամ Գ. Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա. Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ. Հ.-ն մեկնել է ՀՀ-ից եւ վերադարձել 2018թ. ապրիլ ամսին:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 18.06.2018թ.-ին Ա. Վ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15484 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին