Երևան
12 °C
Վերջին շրջանում նկատելի է լարվածություն հասարակության համար օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ թիրախավորվում է նաեւ փաստաբանության ինստիտուտը, որը կոչված է ապահովելու իրավաբանական օգնության տրամադրումը յուրաքանչյուրին՝ անկախ մեղսագրվող արարքի բնույթից եւ հանրային վտանգավորության աստիճանից:
Այս առիթով Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացնում է փաստաբանի մասնագիտական գործունեության հետ կապված որոշ պարզաբանումներ:
1. Ո՞վ է փաստաբանը
Փաստաբանը փաստաբանական գործունեություն իրականացնելու համար արտոնագրված իրավաբանն է, ում առաքելությունն է իրավաբանական օգնության տրամադրումը՝ ներառյալ վստահորդի շահերի պաշտպանությունը նախաքննության մարմիններում եւ դատարանում։ Փաստաբանը պարտավոր է ազնվորեն եւ բարեխղճորեն պաշտպանել վստահորդի իրավունքները եւ օրինական շահերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով ու եղանակներով։ Պետությունը, կարեւորելով փաստաբանի դերն ու նշանակությունը քաղաքացիական հասարակությունում, մի շարք երաշխիքներ է սահմանել այդ գործունեության իրականացման համար, ինչպիսին է օրինակ փաստաբանի փաստաթղթերի առգրավման արգելքը եւ փաստաբանին՝ իր վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրելու հետ կապված հարցերով որպես վկա հարցաքննելու անթույլատրելիությունը։
2. Ի՞նչ խնդիրների է հանդիպում փաստաբանը
Փաստաբանը հիմնականում խնդիրների է հանդիպում պետական մարմինների՝ դատախազության, ոստիկանության, հարկային, մաքսային, քննչական եւ քրեակատարողական մարմինների հետ հարաբերություններում: Փաստաբանն իր մասնագիտական հմտությունների կիրառմամբ պաշտպանելով վստահորդի շահերը՝ ընդդիմանում է հարկադրանքի միջոցներ կիրառելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձանց, արժանանալով վերջիններիս «ոչ բարյացակամ» վերաբերմունքին:
Քրեական գործերով փաստաբանը, հաճախ խնդիրներ է ունենում դատավարական հակադիր կողմի կամ հասարակության այն հատվածի հետ, ով փաստաբանին նույնացնում է վերջինիս վստահորդի հետ: Փաստաբանին անուղղակիորեն նույնացնելով իր վստահորդի հետ՝ վերաբերվում են նրան որպես մեղադրյալի հանցակցի, ով ըստ իրենց պատկերացումների, օգնում է մեղավորին խուսափել արդարադատությունից:
3. Ի՞նչ կլիներ, եթե չլիներ փաստաբանը
Փաստաբանի բացակայության դեպքում քրեական գործերով քննիչները բավարար ապացույցներ հավաքելու հարցում պատշաճ ջանասիրություն չէին ցուցաբերի, դատարանները գործում եղած ապացույցները չէին կարողանա բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտել եւ գնահատել, ինչի արդյունքում բազմաթիվ անմեղ անձինք կհայտնվեին անազատության մեջ, իսկ մեղավորները փաստացի կազատվեին պատասխանատվությունից:
Նույնիսկ փաստաբանների ակտիվ միջամտության պայմաններում այսօր էլ դատաիրավական համակարգը սխալվում է (սխալներ են արձանագրվում նաեւ զարգացած երկրների դատական պրակտիկայում): Պետք չէ մոռանալ Մատաղիսի գործը, որով մի քանի երիտասարդներ ցմահ ազատազրկման էին դատապարտվել, կամ Արմեն Պողոսյանի գործը, որով նա 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել (5 եւ կես տարի էլ պատիժը կրել էր), եւ այս գործերով մեղադրանքի կողմի ներկայացուցիչները եւ դատարանները սխալվել էին։
4. Կարելի է արդյո՞ք վստահորդին եւ փաստաբանին նույնացնել
Մեր հասարակության մի հատվածը շատ հաճախ փաստաբանին նույնացնում է իր վստահորդի հետ:
Ցավոք, վստահորդների հետ իրենց նույնացնելու դեպքեր են արձանագրվել նաեւ փաստաբանների կողմից:
Այս երեւույթը, հատկապես զգայուն քրեական գործերով, փաստաբանին ճնշումների թիրախ է դարձնում:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը «Փաստաբանի գործունեության երաշխիքներ»-ի ներքո սահմանել է, որ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականը պետություններին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի եւ խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունն առանց խտրականության եւ իշխանությունների կամ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:
Չի կարելի փաստաբանին մեղադրել քաղաքացու իրավունքների պաշտպանության համար, անկախ վերջինիս մեղսագրվող հանցանքից, այնպես, ինչպես չի կարելի հասարակության կողմից ատելի հիվանդին վիրահատող բժշկին մեղադրել իր մասնագիտական պարտականությունները կատարելու համար:
Պետք է հստակ տարանջատել մասնագիտական շեմը: Ինքն իրեն վստահորդի հետ նույնացնող փաստաբանն էլ պետք է գիտակցի, որ մասնագիտական շեմը հատելու դեպքում խոցելի է դառնում ոչ մասնագիտական զգացմունքների եւ դատողությունների համար:
5. Վստահորդի շահը
Օրենքի եւ մասնագիտական վարվելակերպի պահանջներին համապատասխան` փաստաբանը միշտ պետք է գործի ելնելով վստահորդի նպաստավոր շահերից՝ այդ շահերը գերադասելով իր անձնական շահերից։
Փաստաբանը պարտավոր է չկատարել վստահորդի շահերին հակասող որեւէ գործողություն:
Մասնագիտական տեսանկյունից անընդունելի է հասարակության մի հատվածի այն դիրքորոշումը, որ փաստաբանը չպետք է ստանձնի հասարակության կողմից անընդունելի արարք կատարած անձի պաշտպանությունը: Փաստաբանական գործունեությունն առաջին հերթին իրավապաշտպան գործունեություն է, եւ յուրաքանչյուր փաստաբան, ստանձնելով իր վստահորդի շահերի պաշտպանությունը, անկախ պաշտպանյալի անձից եւ առաջադրված մեղադրանքի բնույթից, իրականացնում է մասնագիտական գործունեություն: Փաստաբանը պարտավոր է իրավաբանական օգնություն ցուցաբերելու շրջանակներում կատարել օրենքով չարգելված բոլոր միջոցները՝ ուղղված իր պաշտպանյալի իրավունքների, ազատությունների եւ շահերի պաշտպանությանը:
Փաստաբանի կողմից հանցագործության մեջ մեղադրվող անձի պաշտպանությունը ստանձնելը չի կարող վկայել այն մասին, որ փաստաբանը հավանություն է տալիս իր վստահորդին մեղսագրվող արարքին:
Ուստի, անընդունելի է նաեւ նման իրավիճակներում փաստաբանին թիրախավորելու դեպքերը:
6. Փաստաբանական գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը
Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
Պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաեւ փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ, հանդիսանում է հանցագործություն եւ պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքով:
7. Արդարադատություն
Արդարադատության խորհրդանիշը կշեռքի տեսքով է, իսկ կշեռքն ունի ԵՐԿՈՒ նժար:
Անձն իրեն վերագրվող արարքի համար մեղավոր կամ անմեղ է ճանաչվում միայն մեղադրանքի եւ պաշտպանության կողմերի մրցակցության շնորհիվ ձեւավորված դատարանի դատավճռով:
Ամփոփելով վերոգրյալը՝
1. Մեր քաղաքացիներին կոչ եմ անում՝
- հարգել փաստաբանի մասնագիտական աշխատանքը.
- չնույնացնել փաստաբանին իր վստահորդի հետ.
- փաստաբանի վարքագծում առերեւույթ խախտումներ նկատելու դեպքում, զերծ մնալ փաստաբանին վիրավորելու, սպառնալու կամ այլ անօրինական գործողություններից` փաստաբանի վարքագծի քննարկման հարցով դիմելով ՀՀ փաստաբանների պալատին:
2. Փաստաբաններին հորդորում եմ՝
- մասնագիտական գործողություններից դուրս Ձեր վարքագծով չնույնացվել վստահորդների հետ.
- համարձակ եւ անկաշկանդ կատարել փաստաբանի մասնագիտական աշխատանքը՝ ղեկավարվելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով եւ Փաստաբանի վարքագծի կանոնագրքով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT