Երևան
12 °C
Երեւան քաղաքի Սարի թաղի բնակիչների մեծ մասն այսօր ապրում է վթարային եւ անբարեկարգ տներում: Գարնան ձնհալից եկող ջրերի եւ առատ անձրեւաջրերի պատճառով տարեցտարի կուտակված խոնավությունն իր սեւ գործն արել է՝ շատերին թողնելով անօթեւան մնալու եզրին:
Սարի թաղցիներն ասում են, որ այսօր այդ վիճակում են, հատկապես այն փողոցների տները, որոնք թեքության վրա չեն: Նրանց թվում է նաեւ Սարի թաղի 18 փողոցը եւ առավել վտանգավոր է 42 հասցեում գտնվող Հայրապետյանների երկհարկանի տունը: Վերջիններիս 8 հոգանոց բազմանդամ ընտանիքն արդեն 25 տարի է՝ ապրում է սարսափի մեջ, ամեն պահի փլման վախը սրտում:
Հայրապետյանները մեծից փոքր քնում ու արթնանում են այն մտքով, որ ուր որ է առաստաղից մի բան կթափվի, պատը դեպի ներս կփլվի, կամ ամեն անգամվա նման խոնավությունից ուռած դրսի դուռը չի բացվի եւ կմնան ներսում: Ասում են՝ բազմիցս նման դեպքեր են եղել, արդեն սովորել են, հարեւաններն էլ գիտեն՝ գալիս օգնության են հասնում: Հայրապետյանները 2012 թվականին դիմել են «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»: Տունը նայելուց հետո գնահատել են չորրորդ աստիճանի վթարային:
Դիմել են եւ՛ քաղաքապետարան, եւ՛ թաղապետարան, սակայն միշտ նույն պատասխանն են ստացել. «Ֆոնդ չկա, ֆոնդ լինելու դեպքում հարցին անհապաղ ուշադրություն կդարձվի»: «Գալիս նայում են, իրենք էլ են զարմանում, թե ինչպես ենք այստեղ ապրում, առաջարկում են գնանք այստեղից, բայց ու՞ր գնանք, ինչպես ապրենք: Առանց այն էլ դժվար ենք ապրում, վարձով չենք կարող բնակվել»,- մեզ հետ զրույցում ասաց Հայրապետյանների հարսը՝ Անին:
Անի Հայրապետյանի խոսքով՝ տան անդամներից միայն սկեսուրն ու ամուսնու եղբայրն են աշխատում: Տան տատիկն էլ 34 հազար դրամ թոշակ է ստանում, սակայն հիվանդ է՝ շաքարային դիաբետ, ճնշում. ստացած գումարն անգամ դեղորայքին չի բավարարում: Անին ունի երեք անչափահաս երեխա: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ երեխաները քնից վեր են թռել՝ սենյակներից մեկի առաստաղի կամ պատերի փլուզումից:

Լուսանկարում՝ Անի Հայրապետյանը
«Քնած ենք եղել՝ ներսի պատն է փլվել: Մի անգամ էլ իրենց սենյակինը փլվեց, երեխեքս լացելով եկան, մա՜մա էս ինչա կատարվում, քնաթաթախ եկել, տեսել ենք՝ փլվել է, վախեցած դուրս ենք եկել տնից: Ամեն անգամ տնից վախենալով, դուրս ենք գալիս մինչեւ հասկանում ենք, թե ինչ է փլվում»,- պատմեց Հայրապետյանների հարսը:
Վթարային տունը վերջին անգամ 25 տարի առաջ են վերանորոգել: Գումար չունեն, ասում են՝ գումար ունենալու դեպքում անգամ իմաստ չունի: Սպասում են, որ որոշ ժամանակ կանցնի, կկարողանան մի քանի բան վերանորոգել, բայց ժամանակի հետ տան ճաքերը մեծանում են, իսկ ձմռանը տաքացնելն ուղղակի անհնարին է դառնում:

«Ձմռանը տունը տաքացնում ենք գազի վառարանի միջոցով, իսկ ավելի ցուրտ ժամանակ փայտի վառարանն ենք օգտագործում»: Հայրապետյանների տան մեջ հնարավոր չեղավ գտնել մի անկյուն, որտեղ կամ առաստաղը թափված չլիներ, կամ դեպի դուրս նկատելի մեծ անցք բացված չլիներ: Տան ամենաավագը՝ 74-ամյա Կարինե տատիկը, պատմում է, որ 1961 թվականից իր ջանքերով եւ համատեղ աջակցությամբ է տան պատերը շարվել, մեծ ցավ է ապրում՝ տեսնելով, թե ինչպես է փլվում այն այսօր:

74-ամյա տատիկը
«17 տարեկանից հարս եմ եկել, թե ի՜նչ տանջանք եմ տարել այս տան վրա՝ նկարագրել հնարավոր չէ: Ընտանիքով ենք տունը կառուցել: Անձրեւաջրերը գալիս լցվում են տան տակը, ամբողջը ջուր է: Բաղնիքն ու զուգարանն էլ դրսի պատից բացվել է, մի անշնորհք բան անեն կողքը սաղ կլսվի»,- ասաց 74-ամյա տատիկը:

Հայրապետյանների զուգարանը
Հ.Գ. Մինչ մենք տեսանկարահանում էինք Հայրապետյանների տունը, այդ ընթացքում հարեւաններից շատերը դիմեցին մեզ նույն խնդրով՝ առաջարկելով գնալ եւ իրենց բնակարաններն էլ տեսնել: Նրանք վստահեցնում էին, որ իրենց տներն էլ պակաս անբարեկարգ եւ վթարային վիճակում չեն՝ անձրեւաջրերի եւ անտերության պատճառով:
Տեսանյութ՝
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում
Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ
Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին
Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս
Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս
Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը
Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT