Երևան
12 °C
«Մանե Թանդիլյանի որոշումը կուսակցության դիրքորոշումը չի եղել, դա եղել է տիկին Թանդիլյանի անձնական որոշումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով, որի վերաբերյալ նա երեկ արտահայտվել է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով Մանե Թանդիլյանի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարվելու մասին:
«Այդ որոշումը անակնկալ էր մեզ համար, միեւնույն ժամանակ ես մեծ հարգանքով եմ վերաբերում Թանդիլյանի որոշմանը: Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ քաղաքական զինակիցն է, նա կայացրել է անձնական որոշում: «Դեմ եմ շարժման» առաջնորդներից է եղել եւ, բնականաբար պարտադիր կուտակային համակարգը եւ դրա ներդրման հետ կապված խնդիրները նրա համար կարեւոր նշանակություն ունեն, նշված իրավիճակից ելնելով` նա այդ քայլին է գնացել»,- ասաց նա:
Մարուքյանը շեշտեց, որ վարչապետը դեռեւս չի ընդունել տիկին Թանդիլյանի հրաժարականի դիմումը, երբ կընդունի, իրենք կանդրադառնան հարցին` արդյո՞ք այլ մարդ ԼՀ-ն կներկայացնի այդ պաշտոնի համար:
«Այս պահին այլ մարդու հարց չենք քննարկում, որովհետեւ նրա դիմումը դեռեւս ընդունված չէ»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է Թանդիլյանի` կուսակցությունից դուրս գալու որոշմանը, Մարուքյանն ընդգծեց, որ կուսակցությունից դուրս գալու հարցը նույն անձնական դաշտում է:
«Որքանով որ մեկնաբանել է տիկին Թանդիլյանը, դա պայմանավորված է նրանով, որ չխոչընդոտի կառավարությանն աջակցելու կուսակցության գործունեությանը: Չնայած, ես ձեզ պետք է ասեմ, որ նման խնդիր չկա, Թանդիլյանը կարող էր հրաժարական ներկայացնել, դուրս գալ կառավարության կազմից, բայց կուսակցությունը շարունակի իր դիրքորոշումը պահպանել»,- ասաց նա:
Հարցին էլ` Թանդիլյանն արդեն իսկ կուսակցությունից դո՞ւրս է եկել, Մարուքյանն ասաց, որ հայտարարություն է արել, բայց կուսակցությունը դիմում չի ստացել:
«Նա սովորական անդամ չէ, կուսակցության փոխնախագահն է, մեզ համար դա շատ ցավոտ որոշում է, բայց մենք հարգում ենք նրա որոշումը»,- ասաց նա, ապա հավելեց, որ կուսակցութունը տեղեկացված չի եղել Թանդիլյանի որոշման մասին:
Նա միեւնույն ժամանակ նշեց, որ իրենք չէին ուզենա, որ Թանդիլյանը հրաժարական տար եւ դուրս գար կուսակցությունից, բայց, ըստ պատգամավորի, որեւէ մեկի որոշման վրա չի կարելի բռնանալ:
ՀԺ-ի հարցին էլ` ԵԼՔ ինքն իրեն չի՞ հակասում, երբ նախընտրական ծրագրում ասել էր` գանք իշխանության, պարտադիր կուտակային համակարգը չեղարկելու ենք, սակայն հիմա եկան իշխանության եւ չեն չեղարկում, նա պատասխանեց, որ ԵԼՔ-ը որպես այդպիսին չի եկել իշխանության:
«ԵԼՔ ինչ ծրագրով, որ մասնակցել է ընտրություններին, ստացել է 9 մանդատ եւ դրա մասին շատ ենք խոսել: Այդ հարցին պատասխանել է նաեւ վարչապետը, որ քայլ առաջ համակարգ է ներդրվել, այն կարող էր հետաձգվել, բայց կառավարության ընդհանուր դիրքորոշումը եղել է այն, որ չի հետաձգվել»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT