Զոհրաբյանը թիվ պահանջող ՀՀԿ-ականներին «դեմ է տալիս» նրանց ձախողված թվաբանությունը

ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Ծառուկյան խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա պատասխանելով ՀՀԿ-ականների այն հարցերին, մտահոգություններին, որ թվեր չկան, նշեց, որ Հանրապետական կուսակցության երկար ու տանջալի պաշտոնավարման արդյունքում մեր երկրի պետական պարտքը մոտեցել է 7 միլիարդի «հոբելյանական» շեմին։

«Անկեղծ ասած, ես որոշել էի խոսել բացառապես կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ, սակայն վերջին օրերին մամուլում հնչած մի շարք էկզոտիկ մտքեր եւ լրջամիտ դեմքով հնչած սնամեջ դատողություններ ինձ ստիպեցին, որ այդ դատողություններից մի քանիսին, այդուհանդերձ, անդրադառնամ:

Եւ այսպես` հանրապետական մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում, կոնկրետ թիվ, թիվ` աղքատության նվազման, թիվ` տնտեսական աճի, թիվ` գործազրկության նվազման, թիվ՝ ներդրումների աճի եւ էլի մի շարք թվեր։

Եւ քանի որ քաղաքականությունը ինձ համար ինչ-որ մի տեղ ճշգրիտ գիտության տեսակ է` թե ինչպե՞ս անել` քո երկրի զարգացման եւ քաղաքացիների կյանքը բարելավելու համար, որոշեցի կրկին անգամ թերթել վերջին տարիների հանրապետական բոլոր կառավարությունների խալաստոյ կրակած ու այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները։

Եւ այսպես` միասին վերհիշենք իրար հաջորդած հանրապետական կառավարությունների ծրագրային խոսումները` բացարձակապես հանրապետականների սիրած թվերի տեսքով եւ սկսենք ամենամեծ բլեֆից։

2017-ի համար հանրապետական կառավարության հանրապետական վարչապետը այս բարձր ամբիոնից հայտարարեց 850 միլիոն դոլարի ներդրումների մասին։ Հետո կից նախարարները սկսեցին հայտարարության տակ բովանդակություն կարելու՝ անհաջող փորձեր եւ արդյունքում՝ բյուջեի ծախսային մասը ներկայացվեց որպես ներդրում։ Սա, ինչպես հասկանում եք, համաշխարհային տնտեսագիտության մեջ աննախադեպ ֆոկուս էր` բլեֆագիտության ժանրից։

Հիշենք հաջորդ խոստումը, որը բարեհաջող հարստացրեց հայկական քաղաքական լեգենդաբանության ժանրը` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը։ Այդ հայտարարությունից անցել է 8 տարի, սակայն երկաթգիծն այդպես էլ մնաց միֆ։  Ավելին, ՀՀԿ-ական հերթական կառավարությունը իր օրակարգում մի գեղեցիկ օր ներառեց եւ լուծարեց երկաթուղու շինարարություն տնօրինություն փակ բաժնետիրական ընկերությունը։

Մի քիչ էլ գնանք հետ։

Գյումրու տեխնոպարկ

Դիլիջանը ֆինանսական կենտրոն

Մեծամորի ատոմակայանի նոր բլոկի կառուցում

Նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում

Կենսաթոշակների բարձրացում` հասցնելով աղքատության գծի համեմատ 125-130 տոկոսի),

Աղքատության կրճատում` 8-10 տոկոսային կետով,

Կրակված ու չիրականացված թվեր։

Միջանկյալ մի ռեմարկ` այսօր աղքատության պաշտոնական թիվը 30 տոկոս է, եթե դրան էլ գումարենք աշխատող աղքատների թիվը, որը հայաստանյան յուրահատկություն է, ապա ունենք 60 տոկոսը գերազանցող աղքատություն։

Այստեղ նստած նախկին մի պաշտոնյա նույն այս ամբիոնից խոստանում էր բոլոր առաջին դասարանցիներին ապահովել համակարգչով։ Եւ դա անումն էր Բոնապարտին վայել վստահությամբ։ 

Մի քիչ էլ անցնենք առաջ`

100 հազարից ավելի նոր աշխատատեղի ստեղծում, ընդ որում` ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածություն ունեցողների թիվը պետք է ավելանար 30 հազարով։ Հիմա հպանցիկ հղում ազգային վիճակագրական ծառայությանը, ըստ որի` տեղի է ունեցել ոչ թե աշխատատեղերի աճ, այլ` կրճատում։

Ներդրումների միֆի մասին` հերթական հանրապետական կառավարությունը հայտարարեց, որ օտարերկրյա ներդրումների աճ է եղել, մինչդեռ, նույն ազգային վիճակագրական ծառայությունը հերքեց եւ թվերով ապացուցեց, որ 2016 թվի համեմատ 2017-ին օտարերկրյա ներդրումները նվազել են։ Դրանից հետո, եթե հիշում եք, պատերազմ սկսվեց տնտեսական ներդրումների նախարարության ու ազգային վիճակագրական ծառայության միջեւ։

Եւս մեկ թիվ, քանի որ Հանրապետականի սիրտը թիվ է ուզում։ Հերթական հանրապետական վարչապետը հայտարարեց, որ  նվազագույն աշխատավարձը դարձնելու են 65 հազար դրամ։ Եւ դարձյալ, բնականաբար,  բլեֆ։

Ամենակարեւորներից մեկի մասին` Հանրապետական կուսակցության երկար ու տանջալի պաշտոնավարման արդյունքում մեր երկրի պետական պարտքը մոտեցել է 7 միլիարդի հոբելյանական շեմին։

Հիմա դեմագոգիայի ու ցինիզմի մասին։

Հանրապետական վարչապետներից մեկն էլ նույն այս ամբիոնից ահա այսպիսի տեքստ էր ասում, եթե հիշում եք` «Մենք պետք է  ստեղծենք այնպիսի օրինապաշտ միջավայր, որում պաշտոնեական դիրքի չարաշահումը, կոռուպցիան, օրենքից վեր դասվելը տեղ չեն ունենա եւ կդատապարտվեն բոլորի  կողմից»։ Ինչ-որ մեկը այս տարիների ընթացքում տեսե՞լ է, որ որեւէ կոռուպցիոներ պաշտոնյա դատապարտվի կլանի, կներեք՝ օբշյագի որեւէ բարձրաստիճան ներկայացուցչի կողմից։

Իսկ նույն կլանի մեկ այլ վարչապետ հայտարարում էր` նոր Հայաստանի կառուցումը մեր ձեռքերում է եւ մենք դա անելու ենք։

Միակ բանը, որ դուք լավ արել եք` ձեր ցինիզմով, ձեր լկտիությամբ ու երկրի Սահմանադրությունը պոլի շոր սարքելու ձեր բեսպրեդելով՝ ավիրել եք ամեն ինչ։

Հիմա կառավարության ծրագրի մասին շատ կարճ։ Այս կառավարությունը մեկ գլխավոր խնդիր ունի` քանդել երկրի կոռուպցիոն, մենաշնորհային կապանքները, սահմանել խաղի արդար եւ հավասար պայմաններ, ու գնալ արտահերթ խորհրդարանական  ընտրությունների։ Այս խնդիրները ներկայացված ծրագրում ոչ միայն հստակ ձեւակերպված են, այլ նաեւ` հստակ իրագործվում են։

Եւ վերջում, բարեկամանական մի հորդոր այս դահլիճում իրենց այլեւս դիսկոմֆորտ զգացող հանրապետականներին։ Եւ, իհարկե, հասկանում եմ, որ կոռուպցիա, տնտեսական մենաշնորհ, բեսպրեդել, ցինիզմ, օրինազանցություն բառերը շատերի համար տարիներ շարունակ ամենօրյա տրինաժորնի գնալու պես մի բան են եղել։ Այդուհանդերձ, ունեցեք համարձակություն` ճշմարտությանը նայելու բաց աչքերով։ Որովհետեւ, միայն ուժեղը կարող է ընդունել իր սխալը եւ փորձել շարժվել առաջ։

Ծառուկյան դաշինքը, վստահ իրացնելով իր պատասխանատվությունը, ներկայացված ծրագրին քվեարկելու է կողմ»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5533 դիտում

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին