Երևան
12 °C
Արցախում մի քանի օր է շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք սկիզբ առան հունիսի 1-ի երեկոյան տեղի ունեցած ծեծկռտուքից հետո: Երեկոյան, ըստ նույն համացանցում տարածված տեղեկությունների՝ Ստեփանակերտի կենտրոնում ԱԱԾ հատուկջոկատայինները կենցաղային հողի վրա տեղի ունեցած վիճաբանությունից հետո մեծ խմբով ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների։ Արցախի դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ:
Միջադեպից հետո տասնյակ քաղաքացիներ իրենց ավտոմեքենաներով փակել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը՝ ավտոկայանի առջեւի հատվածում։ Սկզբում հավաքված մարդկանց պահանջը ծեծկռտուքին մասնակցած հատուկջոկատայինների ձերբակալությունն էր։ Հաջորդ օրը, սակայն ցուցարարները վերհիշեցին տարբեր տարիներին ուժայինների կողմից կատարված ապօրինությունների դեպքեր եւ ավելի ստույգ ու հավակնոտ պահանջներ ձեւավորեցին: Նրանք պահանջեցին ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի, ստորաբաժանման հրամանատար Աշոտ Գրիգորյանի եւ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականները: Նշված անձանց նկատմամբ միշտ էլ եղել է դժգոհություն, իսկ նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքը, ըստ ցուցարարների, «վերջին կաթիլն էր»:
Արցախի ղեկավարությունը, ի դեմս Բակո Սահակյանի, չմերժեց ցուցարարների պահանջը, սակայն նաեւ հրաժարվեց առանց հիմնավոր պատճառների որեւէ մեկին հեռացնել պաշտոնից: Ցուցարարների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նա հավաստիացրեց, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։
Ազատամարտիկների փողոցում ցուցարարներին հանդիպեց Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում նա նշեց, որ հանրության կողմից բարձրացված հարցերն արդարացված են ու հիմնավոր՝ հավելելով, որ առկա դժգոհությունները միայն ուժային կառույցների հետ չեն կապված, քանի որ երկրում առկա են նաեւ բազմաթիվ սոցիալական խնդիրներ:
Ստեփանակերտում ընթացող ցույցին է անդրադարձել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է, որ բողոքի զանգվածային գործողությունները եւ ճնշումները պատերազմական վիճակում գտնվող պետության իշխանությունների վրա կարող են աղետալի հետեւանքներ ունենալ:
Ստեղծված իրավիճակը, ըստ Տեր-Պետրոսյանի, պետք է հանգուցալուծվի «երրորդ կողմի ակտիվ միջամտությամբ»: Որպես երրորդ կողմ ՀՀ առաջին նախագահը տեսնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տեր-Պետրոսյանի խոսքով՝ միջնորդության գործում «իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Սամվել Բաբայանը»:
Սակայն, հաշվի առնելով ցույցերի խաղաղ բնույթը եւ իշխանությունների հետ սկզբում միջնորդավորված, ապա ուղղակի երկխոսության առկայությունը, ինչպես նաեւ պահանջների վերաբերյալ կոնսենսուսի հնարավորությունը՝ թերեւս վաղ է խոսել երրորդ կողմի միջամտության մասին: Փաշինյանի՝ հունիսի 4-ի երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով հնչեցրած կոչը ցուցարարներին, թերեւս, այն միջամտությունը չէր, որը նկատի ուներ առաջին նախագահը:
«Արցախի իշխանությունն ինքը հայտարարում է, որ պետք է իրավիճակից հետեւություններ անել, ցուցարարների հետ կա համաձայնություն, ես օրը մի քանի անգամ տեղեկանում եմ իրավիճակից ու այդ ամենն ինձ թույլ է տալիս կոչ անել դադարեցնել բողոքի ցույցերը՝ թույլ տալով ի կատար ածել այդ բոլոր պայմանավորվածությունները»,- ասել է Փաշինյանը:
Ինչ վերաբերվում է ՀՀ ներկայիս իշխանությունների, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղակի քաղաքական հակառակորդներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ Արցախում ունեցած «իրենց ազդեցությունն օգտագործելուն», ապա հենց դա կարող է իրավիճակն ապակայունացնող դեր խաղալ, եթե հետագայում անհրաժեշտություն լինի ՀՀ ղեկավարության միջամտությունը:
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հնարավոր սադրանքներին, ապա դրանք բացակայում են անգամ ադրբեջանական լրատվամիջոցներում: Արցախյան ցույցերին անդրադարձել են ադրբեջանական մի քանի լրատվամիջոց՝ առանց որեւէ խոշոր սպասումների, ըստ էության, տեղեկատվական բնույթի ակնարկներով:
Ցույցերի ընթացքում բազմիցս հնչել է միտքը, որ Արցախում եւս իրավիճակ է փոխվել՝ կոտրվել է վախի մթնոլորտը: Պատահական չէ, որ ստեղծված իրավիճակում բողոքն ուղղված է հենց ԱԱԾ-ի եւ Ոստիկանության ուղղությամբ, քանզի հենց նրանք են, ցուցարարների կարծիքով, վախի մթնոլորտի պատասխանատուն: Հատկանշական է, որ ցույցերին մասնակցած հասարակական եւ քաղաքական գործիչների ներկայությունը որեւէ կերպ չէր կաշկանդում կամ ուղղորդում ցուցարարներին: Վերջիններս կենտրոնացած էին սեփական պահանջների վրա:
Բնականաբար, Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի Հանրապետությունում կայացած փոփոխությունների արձագանքն են: Սպասելի է, որ ստեղծված իրավիճակում իշխանությունները ջանք չեն խնայելու բողոքի ալիքի առիթ հանդիսացած միջադեպը մանրամասն քննելու եւ մեղավորներին պատժելու գործում, քանի որ հակառակ դեպքում կպահանջվեն ավելի բարձր պաշտոնյաների հրաժարականներ:
Բացի դրանից, ցուցարարների պահանջների բավարարման, կամ որեւէ կոնսենսուսային տարբերակի շուրջ համաձայնության գալու պարագայում նախ կվերահաստատվի հայ ժողովրդի քաղաքացիական հասունության մասին պատկերացումը, ինչպես նաեւ հերթական անգամ ի ցույց կդրվի այն ահռելի անջրպետը, որն առկա է հայկական եւ ադրբեջանական հասարակությունների մտածելակերպի միջեւ՝ հերթական անգամ ապացուցելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT