Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության մակարդակի մասին՝ անդրադարձել տարբեր ոլորտներում իրականացված եւ մշակման փուլերում գտնվող ծրագրերին:

Փոխվարչապետը բարձր է գնահատել մասնավորապես ՀԲ-ի կողմից մատուցված խորհրդատվական եւ հետազոտական ծառայություններն ու հավաստիացրել, որ դրանք նպաստում են Հայաստանի սոցիալ-տնտեսական համակարգերի զարգացմանը: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության համար ստեղծված պայմանների ու դրանց աստիճանական բարելավման համար առկա հեռանկարի ու հնարավորությունների շուրջ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համոզմամբ՝ ՓՄՁ-ների արդյունավետ գործունեության խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, սակայն ընդհանուր առմամբ առկա է մեծ ներուժ, որն իրացնելու համար կառավարությունը ակնկալում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը:

Փոխվարչապետը եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ եւ արդյունավետ համագործակցությունը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Տպել
7714 դիտում

Երևանում և մարզերում ՃՈ-ն հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 247 տրանսպորտային միջոց (տեսանյութ)

Կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության մասին նիստը

Վանեցյանը, Ծառուկյանը, Մինասյանը պատրա՞ստ են աշխատել վարչապետ. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)

Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ

Արմավիրի Չերեմուշկա թաղամասում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել

Մեկնարկել են Քարվաճառ տանող մոտ 17 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները

Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը կմարզվեն Մայք Թայսոնի մարզչի մոտ

Ճգնաժամը կհամարեմ վերջացած, երբ տեսնեմ ՍԴ ընտրված անձանց գործունեությունը. Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)

Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից, նստի բանակցային սեղանի շուրջ. ԱՀ ԱԳՆ

Իսրայելական ընկերությունները 2 կազմակերպության 155 մլն դոլար են վճարել, որն օգտագործվել են Ադրբեջանի վերնախավի համար

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը դարձել է Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր

Կրկին պայթյուն Լիբանանում. նախնական վարկածով՝ այրվում են «Հզբոլլահ»-ի զենքի պահեստները

Ելփին գյուղում բռնկված հրդեհը մեկուսացված է. մարզային փրկարարական վարչությունում հայտարարվել է հավաք

Այսօրվա գործողությունները պետք է միտված լինեն 2050թ-ի ՀՀ-ին. Արման Բոշյան (տեսանյութ)

«Կան անհերքելի փաստեր». մահացած ծննդկանի հարազատները նշում են, որ չեն նահանջելու, ԲԿ-ից պնդում են՝ բժիշկը մեղավոր չէ

«Արարատը» այլևս ստիպված չի լինի խաղադաշտեր վարձակալել․ նորոգվում են Ձորաղբյուրի մարզաբազայի խաղադաշտերը

Փայտե մահակներ, երկաթյա ձողեր, քարեր. Գնդեվազում կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Նախկին համակարգի քաղաքական ուժերը չեն կարող առաջնորդել ընդդիմությանը. Արման Բոշյան (տեսանյութ)

Վարազդատ Հարոյանը հեռացել է «Ուրալից». պատճառը՝ խաղային պրակտիկայի բացակայությունն է