Երևան
12 °C
Մայիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին պաշտոնական այցով մեկնեց Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորեց Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Օդանավակայանից նրանք ուղեւորվել են Վրաստանի կառավարություն, որտեղ տեղի ունեցան Նիկոլ Փաշինյանի եւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի առանձնազրույցն ու դրան հետեւած համատեղ մամուլի ասուլիսը:
Հայ-վրացական հարաբերությունները, որոնք ավանդաբար ջերմ եւ կառուցողական են եղել, հնարավորություն են ստացել տեղափոխվել պետական մակարդակի: Բանն այն է, որ Վրաստանում Հայաստանի նոր իշխանությանը, ի տարբերություն նախորդի, դիտարկում են որպես համաժողովրդական վստահությունը վայելող իշխանություն, որի հետ կարելի է սերտ համագործակցություն ծավալել: Դրա մասին է վկայում համատեղ ասուլիսի ընթացքում Կվիրիկաշվիլիի անդրադարձը Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին:
«Մենք մեծ ուշադրությամբ էինք հետեւում Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Մեր բարեկամ հայ ժողովուրդը ցուցաբերեց միասնականություն, ինչի արդյունքում ժողովրդավարական ճանապարհով տեղի ունեցավ իշխանության խաղաղ փոխանցում: Ցանկանում եմ վստահեցնել, որ կանենք ամեն ինչ՝ մեր հարաբերություններին նոր թափ հաղորդելու եւ առկա ողջ ներուժն իրացնելու համար: Ունենք լավ հնարավորություն երկու բարեկամ ժողովուրդների հարաբերությունների նոր փուլը սկսելու համար»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ վրացի գործընկերոջ հետ երկկողմ հարաբերությունների մասով համակարծիք են: ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ գոյություն ունեցող ջերմ հարաբերություններն ամուր հիմք կստեղծեն հետագա համագործակցության ամրապնդման համար:
«Հավատացած եմ, որ մեր երկու երկրների ու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող ջերմ հարաբերություններով պայմանավորված՝ միջպետական երկխոսությունն ամուր հիմք կստեղծի մեր համագործակցության առավել ամրապնդման համար»,- ասել է Փաշինյանը:
Հետագա համագործակցության սերտացման մասին նման բաց հայտարարությունների հնարավորություն էր տվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի թբիլիսյան այցը, որի ընթացքում վրացական կողմի համար հասկանալի դարձավ, որ, անկախ Հայաստանի ներքաղաքական փոփոխություններից՝ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների դրական միտումը շարունակվելու է։
Թերեւս, հենց ստեղծված մթնոլորտը թույլ տվեց պաշտոնական Թբիլիսիին մի կողմ դնել ավելորդ զգուշավորությունը եւ համաձայնության գալ հայկական պատվիրակության՝ Ջավախք կատարելիք այցի հարցում: Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը հատկանշական է հենց դրանով: Բանն այն է, որ վերջին շրջանում նման բարձր մակարդակով Ջավախք այցեր չեն կատարվել:
Ինչ վերաբերվում է Ջավախքի հայ բնակչության խնդիրներին, ապա դրանց մեծ մասը, բնականաբար, դուրս է Հայաստանի Հանրապետության իրավասությունների շրջանակից, օրինակ, վերջին շրջանում հաճախակի դարձած անասնագողության դեպքերը, որոնք տեղի են ունենում հիմնականում Թուրքիայի հետ սահմանակից գյուղերում: Վերջին դեպքը տեղի էր ունեցել մայիսի 27-ի գիշերը, երբ Սուլդայի վերին արոտավայրերից գողացել էին 65 անասուն: Հաջորդ օրը այդ խնդրի հետ կապված Ախալքալաքի մի շարք գյուղերի բնակիչներ փակել էին Կարծախի՝ Թուրքիա տանող միջպետական ճանապարհը եւ բացել այն Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հետ հանդիպումից հետո միայն։ Հիմնական պահանջը պետական սահմանի պատշաճ վերահսկումն է: Ջավախքի հասարակական եւ քաղաքական գործիչներն անգամ լուծումներ են առաջարկում, ինչպիսին, օրինակ, կարող է լինել սահմանին ժամանակակից տեսախցիկների տեղադրումը, սահմանամերձ գյուղերի բնակիչներին սահմանապահ ծառայության մեջ ներառելը կամ ոստիկանության շարքերը տեղացի բնակչությամբ համալրելը։ Այսինքն՝ կա հստակ գիտակցում, որ ջավախահայերի առօրյա խնդիրները Վրաստանի ներքին գործն են եւ գտնվում են Վրաստանի կառավարության իրավասությունների շրջանակում:
Հայաստանը Ջավախքին կարող է օգնել այլ հարցերում: Ջավախահայությունը մեծապես ունի հայրենիքի կրթական, հոգեւոր եւ մշակութային աջակցության կարիքը: Ընդ որում, դա էլ պետք է արվի ծայրահեղ զգուշավորությամբ՝ բարեկամ երկրի մոտ Ջավախքի և Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի միջեւ զուգահեռներ տանելու առիթներ չառաջացնելով:
Ջավախքի հարցը յուրահատուկ վերաբերմունքի է արժանի նաեւ այն պատճառով, որ Հայաստանի եւ Վրաստանի ընդհանուր հարեւաններն են փորձելու Ջավախք կատարած այցը եւ Ջավախքի՝ հայրենիքի հետ հետագա համագործակցությունը ներկայացնել որպես «տարածաշրջանում նոր անջատողականության քարոզ»: Հենց այդ տեսանկյունից է կարեւոր Թբիլիսիին հավաստիացնել, որ ՀՀ աջակցությունը ջավախահայերին ապաքաղաքական է եւ ուղղված է բացառապես ազգային ինքնության պահպանմանը, ինչն իր հերթին նպաստում է Վրաստանի ներքին կայունությանը: Չէ՞ որ պատմականորեն հայկական բողոքի հիմնական պատճառը եղել է հենց ազգային նկարագիրը կորցնելու վտանգը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT