Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չեղած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն

20/12/2025 schedule20:00

Գյումրու ավագանին տարին փակում է 2025-ի հաստատված բյուջեով, քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրներով, հիմնահարցերից ոչ մեկը չլուծած, անքաղաքապետ ու իրար հետ պարզ հաղորդակցության եզրեր չգտնող խմբակցությունների՝ միմյանց ուղղված ակնարկ-խրատ-պատգամներով:

Լավով-վատով քաղաքական և իրավական խառը իրադարձություններով մեկնարկած տարին ավարտվում է:

Նախքան օրակարգին անցնելը՝ Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Վարդան Ղուկասյանի փոխքաղաքապետ փեսան՝ Ավետիս Առաքելյանը, հրատապության կարգով ավագանուն առաջարկեց քննարկել ու քվեարկել «Մեր քաղաքը» խմբակցության առաջարկը և համայնքի բյուջեի տնտեսված միջոցներից շուրջ 15 մլն դրամն ուղղել համայնքային ենթակայության 5 մանկապարտեզի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծմանը:

Խմբակցության ղեկավարն ասաց՝ մանկապարտեզները կշարունակեն մնալ իրենց ուշադրության կենտրոնում:

15 մլն դրամի շրջանակներում «Անի» մսուր-մանկապարտեզում ջրագիծը կնորոգվի, «Կարմիր գլխարկ»-ը նորոգված տանիքի ու ներքին հարդարում կունենա, «Արձագանք»-ը՝ սանհանգույց, «Էյլիթիա»-ն կցանկապատվի, որպեսզի երեխաներն ու թափառող շները միմյանցից հնարավորինս տարանջատվեն, մանկապարտեզի բակը դառնա անվտանգ, նորոգված տանիք կունենա նաև «Հենզել Գրետել» մսուր-մանկապարտեզը:

MyCollages (71).jpg (115 KB)

Միաձայն քվեարկությանը հաջորդեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ 2026 թվականին համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներն անվճար դարձնելու առաջարկը:

Այս առաջարկի պահին դահլիճից հնչած ռեպլիկը թեժացրեց նիստի ընթացքը:

MyCollages (69).jpg (134 KB)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը նկատեց՝ ովքեր ՏԻմ օրենքներից անտեղյակ են, բայց դահլիճում են որպես ավագանու անդամ, ճիշտ կանեն՝ ուսումնասիրեն օրենքները, տիրապետեն դրանց և տեղից անհարկի չմիջամտեն այսուհետև:

«Ի վերջո, կրթվելը նորաձև է»,- ասաց Հարությունյանը՝ մանրամասնելով. «Կառավարությունը հաջորդ տարի 437 մլն դրամ ավել դոտացիա կտրամադրի Գյումրուն, ինչը թույլ կտա լիարժեք իրականացնել առաջարկը: Ներկա պահին մանկապարտեզ հաճախող 2500 երեխայից գանձվող վարձավճարի ընդհանուր չափը տարեկան 120 մլն դրամ է: Արդյունքում կունենանք մանկապարտեզ հաճախող շատ երեխաներ, հատկապես խոցելի խմբերի ընտանիքների երեխաներին այս կարևոր օղակում ընդգրկվելու, նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու հնարավորություն կստեղծվի»:

Ավետիս Առաքելյանն ասաց՝ հարցը կքննարկեն հետագայում:

76a28cec-996c-44e7-b892-de63e3d01114.jpg (144 KB)

Նույն լարված ընթացքը պահպանվեց նաև հաջորդ Գյումրու վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2026 թվականի տեսակները և դրույքաչափերը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ: Այս երկար անվանմամբ նախագիծն իրականում ասում է Գյումրիում ավտոկայանատեղիները դարձնել վճարովի, մեկ մեքենայի կայանման համար սահմանել 200 դրամ վճար:

Հարությունյանը հիշեցրեց՝ վատ նախադեպ կա, երբ հատկացվել է ավտոկայանատեղի կազմակերպելու համար տարածք, այն տնօրինողն ուղիղ իմաստով է դա հասկացել, մետաղական և այլ տարրերով փողոցի այդ հատվածը առանձնացրել է՝ խոչընդոտելով երթևեկությունը:

ՔՊ խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանն այլ ընդգծում արեց․ այս հարցի դրական ելքի դեպքում գյումրեցու ուսերին նոր ֆինանսական բեռ է դնում նախագծի հեղինակը:

Դիմելով Ավետիս Առաքելյանին՝ Մկրտչյանը փաստեց. «Բազմիցս ձեր քաղաքական ուժը տարբեր հարթակներում ասում է՝ Գյումրին անապահով քաղաք է, հիմա ինչքանո՞վ եք ճիշտ համարում Գյումրու ավտոկայանատեղինը դարձնել վճարովի, այն էլ այն պարագայում, որ միայն քաղաքի փոքր միջուկն է Կառավարության միջոցներով ասֆալտապատ, Գյումրու մյուս փողոցներում անգամ հին ասֆալտածածկ չկա: Չե՞ք համարում, որ ժամանակին չեք բերել այս նախագիծը, սրա մասին կարելի էր խոսել մի քանի տարի հետո»:

Ավետիս Առաքելյանն ասաց՝ նախագիծը ընդունելուց հետո այն չեն կիրառելու, այսինքն՝ հունվարից գյումրեցիները պարտավոր չեն հենց մեքենան կանգնի, 200 դրամը վճարել: Սա հետոյի համար է, որ փողոցաշինական աշխատանքներում նկատի ունենան, դրանք նախագծվեն՝ հաշվի առնելով ավտոկայանատեղիի առկայությունը նաև:

Մկրտչյանը հակադարձեց՝ եթե չեն կիրառելու, ինչո՞ւ ենք քննարկում, ընդունում: Հատկապես այն պարագայում, երբ դեռ հայտնի էլ չէ, թե քաղաքի որ հատվածներում և ինչպես են այդ ավտոկայանատեղիները կազմակերպվելու, ովքեր ու ինչ տարբերակով են գանձումներն իրականացնելու, և ամենակարևորը, ով է իրականացնելու գործընթացի վերահսկողությունն ու բացառելու կոռուպցիոն ռիսկերը:

«Դուք, այս նախագիծը բերելով, հնարավորություն եք տալիս, որ վաղը մի բիզնեսմեն գա ու, օրինակ, Վարդանանց հրապարակում ասի՝ էս տարածքը ես կվերցնեմ: Բոլորս գիտենք՝ այնտեղ կայանելը ինչքան բարդ է, տեղ չկա կանգնելու, էդտեղ շահութաբերության խնդիր չկա, ցանկացած բիզնեսմեն, վստահ եմ, առաջինը կգա և կենտրոնական հատվածը կվերցնի, բայց դուք արդյոք վստա՞հ եք, որ գյումրեցին պատրաստ է վճարովի այդ ծառայությանը․ հարցը գյումրեցիներին հավելյալ բեռի տակ չգցելն է»,- ասաց Մկրտչյանը:

Օրակարգից հանվեց ավտոկայանատեղիների կազմակերպման հարցը, սակայն այդ չեղած ավտոկայանատեղիների համար գանձվող գումարի չափի վերաբերյալ նախագիծը դրվեց քվեարկության: ՔՊ-ն դեմ քվեարկեց:

Նույն մթնոլորտում ընթացավ նաև բյուջեի քննարկումը: 2026-ի Գյումրու բյուջեի եկամտային մասը 7 մլրդ 582 մլն դրամ է, նույնքան էլ՝ ծախսայինը: Ի թիվս այլ անելիքների՝ զեկուցվեց, որ կառույցում մինչև 20 տոկոսի աշխատավարձերի բարձրացում է սպասվում:

Ի՞նչ միջոցներով է դա արվելու, եթե բյուջեն այս պահի դրությամբ թերակատարված է մոտ 400 մլն դրամով և այդ ֆոնին 452 մլն դրամով ավելի կանխատեսվում է արվել հաջորդ տարվա համար: Ասվեց, որ դեռ աշխատանքային 8 օր կա, կհասցնեն հարկերի 90 տոկոսից ավելին հավաքագրել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հարցին դեմ քվեարկեց, Գյումրու բյուջեն 18 կողմ ձայնով ընդունվեց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1339 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ