Արցախի իշխանությունները Հայաստանում կատարվածը փշերի վրա են ընդունում. Վահան Բադասյան

Արցախի ռազմական-քաղաքական գործիչ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ «Լույս Արցախին» նախաձեռնող խմբի որոշ անդամների նկատմամբ ռեժիմի կողմից երեկ իրականացվել են ահաբեկման տարբեր փորձեր:

«Սիրելի հայրենակիցներ!
Հրապարակում ենք «Լույս Արցախին» նախաձեռնող խմբի անդամների ցանկը.

Վահան Բադասյան
Գրիշա Հայրապետյան
Արթուր Խաչատրյան
Ներսես Օհանջանյան
Վաչիկ Զաքարյան
Աշոտ Բեկլարյան
Գնել Համբարձումյան Մ
Ալբերտ Համբարձումյան Խ
Ասրիբաբայան Մխիթար
Առնոդիկ Սարգսյան
Տիգրան Գալֆայան
Վաչիկ Բալասանյան
Սուրեն Սարգսյան
Գոռ Հայրիյան
Սերգեյ Ամիրյան
Մհեր Պետրոսյան
Հայտարարում ենք նաև, որ այսօր որոշ մասնակից անդամների նկատմամբ ռեժիմի կողմից իրականացվել են ուղղակի ահաբեկման տարբեր փորձեր։ Չնայած նրանց պնդմանը, այնուամենայնիվ, նրանց անունները կհրապարակվեն ավելի ուշ:

«Լույս Արցախին» նախաձեռնող խումբ 29 մայիսի 2018 թ», - գրել էր Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում:

Վահան Բադասյանը խնդրի վերաբերյալ մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց:

- Պարոն Բադասյան, ձեր ֆեյսբուքյան էջում կարդացինք, որ «Լույս Արցախին» նախաձեռնության որոշ մասնակից անդամների նկատմամբ ռեժիմի կողմից ահաբեկման տարբեր փորձեր են արվել, ի՞նչ է եղել, կմանրամասնե՞ք:

- Ես չեմ ուզում նշել նրանց անունները, ում նկատմամբ ահաբեկման փորձեր են արվել, նաեւ չեմ ուզում նշել այն մարմինների անունները, որոնք ահաբեկել են: Ես մի մասի հետ առանձնազրույց ունեցել եմ, մի մասի հետ էլ շուտով կունենամ: Խոսքը վերաբերվում է տվյալ գերատեսչությունների ղեկավարներին: Անձամբ Բակո Սահակյանի հետ այդ մասին կխոսենք եւ կասենք, որ այ սա է հենց պատճառը, որ ուզում ենք այլեւս այսպես չշարունակվի: Արցախը Հայաստան է, երբ պետք է լինում՝ շահարկում են, որ առանձին պետություն է, իսկ երբ անհրաժեշտ է լինում, ասում են՝ մի երկիր ենք: Մենք իրոք մի երկիր ենք, եթե մի երկրում ժողովրդի ցանկությամբ կատարվել է փոփոխություն, ապա մենք էլ ենք հայ մարդ, մեզ մոտ էլ պետք է լինի: Գլենդելում ուրախացել են, մենք էլ ենք ուրախացել, որ Հայաստանում կատարվել է փոփոխություն, բայց մենք ուզում ենք մեր կաշվի վրա զգալ դա:

Մեր իշխանափոխությունը մեզ համար ինքնանպատակ չէ: Մենք պաշտոններ չենք ուզում եւ նույնիսկ պատրաստ ենք հենց հիմա էլ հայտարարել, որ եթե նույնիսկ իշխանափոխություն կատարվի, ապա մենք պաշտոններ չենք վերցնելու: Մենք ամենքս մեր նախընտրելի գործն ունենք, բայց հարցը նրանում է, որ մենք ուզում ենք, որ մարդու իրավունքի վերականգնում լինի` ազատ խոսքի արտահայտման: Մենք ուզում ենք, որ սոցիալական արդարություն լինի եւ սոցիալական արդարություն թեւածի ամեն տեղ:

Հայաստանում այսօր նոր կառավարություն է, երկնքից քարեր չեն իջեցնում նրանք, բայց կան շոշափելի արդյունքներ: Իշխանության առաջին քայլը սոցիալական արդարության տեղադրումն էր համակարգի մեջ, որի առաջին օրինակը ցույց են տալիս իրենք` ամեն ոլորտում, եւ սա բերում է արդյունքների:

Մենք մեր իշխանություններին եւ անձամբ Բակո Սահակյանին մտադիր ենք առաջարկել, որ ինքը ողջունի եւ ընդունի հայ ժողովրդի հաղթանակը: Նա պետք է Արցախում շուտափույտ համակարգային փոփոխությունների մասին էլ հայտարարի: Սահակյանը պետք է առանց հապաղելու կադրային փոփոխություններ կատարի, պետք է սոցիալական արդարության վերականգնում լինի: Այսինքն, պետք է կոռումպացված կադրերից ձերբազատվել:

- Ի՞նչ կարգի ահաբեկման փորձեր են արվել, պարոն Բադասյան, ծեծե՞լ են, թե վախեցրե՞լ են:

- Վախեցրել են աշխատանքից հեռացնել` մորաքրոջը, մորը, ծնողին, որդուն:

- Հայաստանում արդեն իշխանափոխություն է եղել, ու թերեւս դա պետք է զգացվեր նաեւ Արցախում, ինչո՞ւ է նույն ձեւով շարունակվում այդտեղ:

- Ես այսպիսի մի օրինակ բերեմ. Հադրութի խանութներից մեկում մի խանութի տեր բերել է վաճառելու գլխարկներ՝ վրան գրված՝ «դուխով», կառավարման պետական մարմիններից անմիջապես արգելել են վաճառել դա, հիմա ինչպե՞ս մեկնաբանենք դա:

- Ի՞նչն էր պատճառը, վախենում են, որ Արցախում է՞լ հեղափոխություն կլինի:

- Չգիտեմ, ես այն կարծիքին եմ, որ Արցախի իշխանությունները Հայաստանում կատարվածը փշերի վրա են ընդունում: Հայաստանում այսօր տեսնում ենք ժողովրդի հաղթանակը, որն արդեն օր-օրի վրա ամրագրվում է: Իշխանության տարբեր օղակներ, օրինակ` դատարանները, դատախազությունը, դատաիրավական համակարգը, Ազգային ժողովը եւ շատ հին թափթփուկներ խոսում են հակահեղափոխության մասին եւ փորձեր են կատարում: Ես հիմա իրավունք ունե՞մ ենթադրելու, որ Արցախի իշխանության տարբեր օղակներ հենց հիմք են հանդիսանում հակահեղափոխության տարրեր: Իհարկե, իրավունք ունեմ ենթադրելու, եւ այդպես էլ ենթադրում եմ:

Այսօր Ժիրայր Սեֆիլյանի դատը պիտի լիներ, ենթադրվում էր, որ այս անմեղ ֆոնի վրա, որպես քաղբանտարկյալ, մարդը պետք է ազատ արձակվի: Երեկ չէ առաջին օրը անկախության տոնին Նիկոլ Փաշինյանը տրամաբանորեն եւ արդարացիորեն Սեֆիլյանների ընտանիքին հրավիրել էր տոնակատարության արարողություններին մասնակցելու: Բայց այսօր նույն Նիկոլ Փաշինյա՞նն է արդյոք մեղավոր, որ Սեֆիլյանին դահլիճ չբերեցին: Իհարկե, ոչ, դա Նիկոլ Փաշինյանը չարեց, դա արվեց Նիկոլ Փաշինյանի դեմ, դա արվեց ժողովրդի դեմ:

Սրանք հակահեղափոխության քայլերն են, որ անում են, եւ Արցախում այս նույն կարգերը, որ շարունակվում են, որեւէ ակնարկ չեն անում իշխանությունները հայ ժողովրդի զարթոնքից հետո: Բոլորը խոսում են նրա մասին, որ հակահեղափոխությունը իր չափով աշխատում է: Ովքեր չեն համաձայնվում ինձ հետ, ես նրանց կհրավիրեմ ինձ մոտ՝ Արցախ եւ կառաջարկեմ 2-3 օր պտտվել Արցախում, որպեսզի իրենց կաշվի վրա զգան, թե մարդիկ այստեղ ինչ ծանրության տակ են ապրում:

- Պարոն Բադասյան, դուք նշեցիք, որ հանդիպելու եք Բակո Սահակյանի հետ, նրա հետ քննարկելու եք ավելի ցածր կադրերին պաշտոնանկ անելու վերաբերյալ հարցե՞ր, թե հենց Արցախի նախագահի պաշտոնանկության հարցը:

- Ընդհանուր համակարգի մասին ենք մտադիր խոսել: Մենք չենք ուզում անձնականացնել, պարզապես, եթե ինքը փորձի հակառակ փաստեր բերել, մենք կարող ենք անհատական ապացույցներով ասել, թե ով, որտեղ եւ ինչպես է կոռումպացված:

Մենք ունենք դեռեւս «գեւորգովյան» կադրեր, «գեւորգովիզմ»-ը ժխտվեց, բայց նրանք մնացել են իշխանության: Արկադի Ղուկասյանի ժամանակ ժխտվեց Սամվել Բաբայանի քաղաքականությունը, բայց Սամվել Բաբայանի կադրերը դարձան Արկադի ղուկասյանականներ, եւ նրա ամենաուժեղ հենասյուններն էին: Հետո Բակո Սահակյանի իշխանությունը մատնանշեց Արկադի Ղուկասյանի սխալներն ու վարած քաղաքականությունը, սակայն այդ նույն մարդիկ դարձել են հակաղուկասյաններ եւ դարձել են Բակո Սահակյանի կադրերը:

Նույնն էլ Հայաստանում էր չէ՞, այստեղ ամենավատ ձեւով է: Մենք մտադիր չենք այսպես ապրելու: Մենք մտադրություն չունենք ապրելու, արարելու մի խումբ մարդկանց համար, որ պիտի նրանք երջանիկ լինեն, իսկ մյուսները` ոչ:

- Հարցի լուծումը չստանալու դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատրաստվո՞ւմ եք դիմել:

- Լավ միտք է, կարելի է դիմել, ամեն փորձ էլ անելու ենք: Մեր հիմնական ցանկությունն է, որ սա լինի ազգային համերաշխության պայմաններում, մեկը մյուսին հարգելու պայմաններում եւ առանց որեւէ մեկի արժանապատվության կորստի կամ հետապնդումների պայմաններում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14769 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ