Երևան
12 °C
ԽՍՀՄ տարիներին «Արարատում» ու Աբովյանի «Կոտայքում» հանդես եկած դարպասապահ Բագրատ Ստեփանյանը չի կարծում, որ Դավիդ Յուրչենկոն այդքան անհրաժեշտ է ՀՀ ընտրանուն: «Տոսնոյի» 32-ամյա դարպասապահին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան երկար ժամանակ է՝ փորձում է համոզել հագնել հավաքականի մարզաշապիկը: Նա էլ ասում է, որ ուզում է գալ, սակայն չի կարող, քանի որ ՌԴ-ում լեգեոներ կհամարվի: Նախկինում նաեւ ՌԴ ընտրանու կազմում ընդգրկվելու ցանկություն է հայտնել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ստեփանյանը նշեց, որ Յուրչենկոն չի համապատասխանում ՀՀ հավաքականին, քանի որ հուսալի չէ:
«Այս տղան մի դեպքում գնդակը հանում է դարպասի վերին անկյունից, 4 անգամ գոլ է ընդունում ոտքերի արանքով: Նրա բնորոշ սխալներն են՝ սխալ ելքեր է կատարում, իր թիմի դեմ 11-մետրանոց նշանակելու պատճառ է դառնում: Երբ դուրս է գալիս կա՛մ նրան խաբում են գնդակն ուղարկում դեպի դարպասը, կա՛մ անցկացնում նրա վրայով: Տակտիկապես անգրագետ է, բայց լավ ցատկեր ունի, ինչ-որ տեղ գրավիչ: Ասում եմ՝ այն պահերը, որ սխալ է անում, տվեք, կուղղեմ: Շատ աննշան ուժեղ է մեր տղաներից, բայց այնքան չէ, որ Ռուբեն Հայրապետյանն ասում է՝ մենք գրկաբաց սպասում ենք, ու որ այդքան էլ հետեւից ընկնում են»,- ասաց նա:
Ստեփանյանը նշում է, որ նրա վարկանիշն արհեստականորեն են բարձրացնում: Նա կարծում է, որ գործակալները կարողանում են այնպես անել, որ լրատվամիջոցներն անընդհատ դրական հրապարակումներ անեն նրա մասին: Բայց Ռուսաստանի հավաքականի մասնագետների վրա դա չի ազդում: Նրանք Յուրչենկոյին համառորեն չեն հրավիրում:
«Նա այնքան մեծամիտ տղա է, գերարժեքության կոմպլեքսով է տառապում ու այնքան ճարպիկ գործակալներ ունի, որ իրեն փորձում են այնպես ներկայացնել, որ ՌԴ հավաքականում խաղա, բայց չէ՞ որ Ստանիսլավ Չերչեսովը (ՌԴ հավաքականի մարզիչը) դարպասապահ է եղել, տեսնում է, որ սա չի կարող խաղալ: 5 դարպասապահ են կանչում հավաքին, նրան չեն կանչում, բայց լրագրողները գրում՝ օ~, տեսեք ինչպես բռնեց: «Անժիում» 1-ին խաղն էր, ՌԴ դրոշն էին բարձրացնում, նա ձեռքը դրած կրծքին երգում էր հիմնը: Հիմա ի՞նչ, պետք է գա, ձեռքը դնի կրծքին, Հայաստանի հիմնը երգի՞: Ուզում էր ասել՝ նվիրված եմ Ռուսաստանին, ինձ կանչեք հավաքական, Հայաստանը կանչում է, չեմ գնում: Աճուրդի է դրել իրեն: Հայաստանն օգտագործում են, որ այնտեղ նրան բարձրացնեն»,- ասաց նա:
Բագրատ Ստեփանյանը դարպասապահների մարզիչ է եղել «Փյունիկում», Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականում: Նաեւ ժամանակին դարպասապահների խմբակ է ունեցել: 10 տարեկան երեխաների է հավաքել ու պատրաստել որպես դարպասապահ: Նշում է, որ փորձ ունի ու կցանկանար աշխատել հավաքականի դարպասապահների հետ: Դիտարկմանը, որ այժմ նրանց մարզում է Ռոման Բերեզովսկին, նա ասաց.
«Թող մարզի, բայց չգիտեմ՝ կարող է պոտենցիալ բացել: Ալյոշա Աբրահամյանն էլ էր մարզում իր տղային: Կարողացա՞վ դարպասապահ սարքել, չկարողացավ: Բերեզովսկին շատ լավ դարպասապահ էր, բայց արդյո՞ք կարող է դարպասապահ պատրաստել, դա հարց է, բայց ես արդեն պատրաստի եմ, փորձ ունեմ, նա այդքան փորձ չունի»,- ասաց նա:
Ստեփանյանը նշում է, որ Հայաստանում կարելի է լավ ու տաղանդավոր դարպասապահներ գտնել: Ըստ նրա՝ բոլորն էլ պոտենցիալ ունեն, պարզապես պետք է նրանց հետ ճիշտ աշխատել, օգնել նրանց շտկել սխալներն ու օգտագործել ունակությունները, որոնցով օժտված են: Բարձր կարծիքի է այս պահին հավաքականի ճամբարում գտնվող Արամ Հայրապետյանի («Բանանց») եւ Արսեն Բեգլարյանի («Ալաշկերտ») մասին: Հատկապես, տպավորված է Բեգլարյանով: Վստահ է, որ նա այնպիսի որակներ ունի, որ լիովին կարող է գերազանցել Յուրչենկոյին:
«Շատ լավն են, բոլորն էլ լավն են: Վատ դարպասապահ չունենք: Մարզել է պետք, պոտենցիալը բացել է պետք: Բեգլարյանն այնպիսի որակներ ունի, խոսք եմ տալիս, որ 3 ամսում բերեմ, Յուրչենկոյից անցնի: Երբ Բեգլարյանը նոր էր սկսել հավաքականում խաղալ, շատ վստահ էր գործում, բայց, երբ սկսեցին Յուրչենկոյին կանչել, խաղերից մեկում խայտառակ վիճակ էր նրա մոտ: Միայն Յուրչենկոյին կանչելով՝ նրան ընկճել էին»,- ասաց նա:
Ստեփանյանը ժամանակին ունեցել է նախագիծ, որով, ըստ նրա, հնարավոր կլիներ հավաքականներին ու թիմերին մշտապես դարպասապահներով ապահովել: Դեմ չէր լինի այն հիմա էլ կյանքի կոչել: Ծրագիրը, որը հիմնված պետք է լիներ դարպասապահների իր խմբակի վրա, 2002 թ. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին է ներկայացրել է: Վերջինս այն հավանության է արժանացրել, սակայն հետագայում իրականություն չի դարձել:
«Ծրագիրս հետեւյալն էր. ամեն տարի 10 տարեկան 10 երեխա եմ վերցնում: 1 տարի հետո բերում եմ, ցույց են տալիս այն տեխնիկան, որը բարձրագույն խմբի դարպասապահի միկրոտեսակն է: Հետո ցրում եմ նրանց տարբեր ակումբներ ու նորից 10 տարեկան երեխաներ եմ հավաքում, բայց նախորդներին ուշադրության կենտրոնում եմ պահում: Այն ժամանակ Հայրապետյանն ասաց՝ գնա «Փյունիկ»՝ Խորեն Հովհաննիսյանի մոտ (այն ժամանակ «Փյունիկի» նախագահ): Գնացի նրա մոտ՝ ասաց դրա համար շուտ է: Ծրագիրս վերացավ, չկա: Մնացի երեխաների՝ դարպասապահների մարզիչ: Մի օր ասում են՝ սրա հետ պարապիր, մի օր ասում են՝ նրա հետ պարապիր»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ուրախությամբ հիմա էլ կզբաղվեր նման խմբակով:
Առաջիկայում ՀՀ հավաքականի կազմում դարպասապահի դիրքում կփորձեն հաստատվել Արամ Հայրապետյանը, Արսեն Բեգլարյանը եւ Վալերի Ոսկոնյանը («Փյունիկ»): Նրանք առջեւում ընկերական 2 հանդիպում ունեն: Մայիսի 29-ին ՀՀ ընտրանին հանդիպելու է Մալթայի հետ: Հունիսի 4-ին էլ տեղի է ունենալու Մոլդովայի դեմ հանդիպումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT