Երևան
12 °C
Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած թիմը դանդաղ ու հաստատուն քայլերով ամրապնդում է իր դիրքերը: Եվ այս ընթացքում այդ թիմը, ինչպես եւ սպասվում էր, բախվում է տարատեսակ ու բազմապիսի խնդիրների:
Այդ խնդիրներից թերեւս ամենազգայունը վերաբերում է գործարար աշխարհի հետ հարաբերություններին: Սա չափազանց նուրբ ենթատեքստեր ունի: Տասնամյակներ շարունակ Հայաստանում խոշոր բիզնեսը սերտաճել է իշխանության հետ: Դարձել պետական կառավարման անքակտելի մասը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետությունը իր գործողություններում առաջնորդվել է խոշոր բիզնեսի շահերով, իսկ խոշոր բիզնեսն էլ վեր է ածվել իշխանության վերարտադրման հիմնական ռեսուրսի:
Սա մեր պետության կայացման ամենամեծ խոչընդոտն է եղել: Պետության իրական նպատակները ստորադասվել են իշխանություն-խոշոր բիզնես տանդեմի շահերին, իսկ հիմնական խնդիրները ունեցել են երկրորդական, երրորդական նշանակություն եւ լուծվել են այնքանով- որքանով: Խոշոր բիզնեսի եւ իշխանության սերտաճումը Հայաստանում հասել էր այնպիսի մակարդակի, որ անմիջականորեն սպառնում էր Հայաստանի անվտանգությանը:
Հիմա ամեն ինչ կտրուկ փոխվել է եւ ստեղծվել է մի հետաքրքիր իրավիճակ: Նախկին իշխանությունների վերարտադրությունը ապահոված խոշոր բիզնեսը կա, իսկ նախկին իշխանությունը այլեւս չկա: Նոր իրավիճակում խոշոր բիզնեսը կորցրել է խաղի նախկին կանոններով գործելու հնարավորությունը: Խոշոր բիզնեսն այլեւս չունի իշխանական հովանավորություն, չունի կամ առնվազն սրընթաց կորցնում է իր արտոնությունները, նույնքան սրընթաց ձեռք է բերում բավական ճարպիկ մրցակիցներ: Վերջիններս, իհարկե՝ փոքր ծավալներով, այսպես ասենք՝ «հետախուզական» խմբաքանակներով այնպիսի ապրանքներ են ներկրում, որոնց ներկրումը նախկինում իսպառ արգելված է եղել: Տեսնելով, որ խոչընդոտներ չկան, այդ ծավալները առաջիկայում կսկսեն շեշտակի աճել: Սա, անշուշտ, շատ բնական գործընթաց է եւ թելադրված է շուկաների ազատականացմամբ եւ ազդարարում է մեր տնտեսության ապամոնոպոլիզացման եւ ապաօլիգոպոլիզացման սկիզբը: Սա երկար եւ կարելի է ասել՝ անընդհատ գործընթաց է լինելու:
Ու այս պարագայում ծագում է երկու խնդիր: Նախ, ինչ պետք է անի խոշոր բիզնեսը նոր իրավիճակում եւ որ ավելի կարեւոր է՝ ինչ քաղաքականություն պետք է դրսեւորի իշխանությունը խոշոր բիզնեսի նկատմամբ: Խոշոր բիզնեսի անելիքը մեկն է՝ պետք է համակերպվի նոր պայմանների հետ, ձգտի իր գործունեությունը կառուցել ոչ թե միջնադարին հարիր կանոններով, երբ «թագավորն էր» որոշում ում ինչքան քվոտա տա, ումից որքան հարկ հավաքի, այլ ժամանակակից կանոններով՝ մրցակցություն, հարկերի վճարում, իշխանության մեջ նվազագույն ներգրավվածություն եւ այլն: Ով դիմանա այդ պայմաններին, կշարունակի գործել, ով չդիմանա, կամաց-կամաց կկորցնի իր բիզնեսն ու շուկաները եւ տեղը կզիջի այլ գործարարների, որոնք ավելի խելացի են եւ գիտակ: Այս հեռանկարները բիզնեսի համար ուրվագծում է շուկայական տնտեսության տրամաբանությունը:
Շատ ավելի հետաքրքրիր է իշխանության խնդիրը: Այնպես է ստացվել, որ տարիներ շարունակ իշխանության հետ սերտաճած խոշոր բիզնեսը կամա թե ակամա ապրել է քրեական կամ առնվազն կիսաքրեական միջավայրում եւ ընդունել դրանից բխող կանոնները: Բոլորը գիտեն, որ խոշոր բիզնեսը թույլ է տվել օրենքների կոպիտ խախտումներ եւ մնացել անպատիժ: Հիմա ինչպես պետք է նրանց հետ վարվի նոր իշխանությունը: Առաջին հայացքից՝ կա երկու տարբերակ: Առաջինը նրանց քրեական հետապնդման ենթարկելն է, բռնել-նստացնելը, ունեզրկելը, որպեսզի հանրությունն էլ իմանա, որ ոչ մի արարք անպատժ չի մնալու երբեք: Երկրորդ տարբերակը՝ քաշել մի գիծ, մոռանալ անցյալը եւ ամեն ինչ սկսել նոր՝ մաքուր էջից:
Բայց ճիշտ տարբերակը գտնելու համար պետք է գալ «վերջից»: Ո՞րն է իշխանության նպատակը: Ունենալ զարգացած տնտեսությամբ երկիր: Արդյո՞ք խոշոր գործարարներին բռնել-նստեցնելով՝ այդ նպատակը կիրագործվի: Խոշոր բիզնեսի հետ այդպես վարվելու դեպքում շուտով կունենաք հարյուրավոր փակված գործարաններ, առեւտրի եւ սպասարկման օբյեկտներ եւ որպես հետեւանք՝ տասնյակ հազարավոր գործազուրկներ: Խոշոր գործարարները հարյուրավոր միլիոն դոլարների վարկեր ունեն, որոնք չեն վերադարձվի, եւ ամբողջական բանկեր կպայթեն: Դրամը կտրուկ կարժեզրկվի, երկրի տնտեսությունը կհայտնվի կոլապսի առաջ: Այսինքն «բռնել-նստեցնելով»՝ մենք հաստատ չենք ունենա տնտեսության զարգացում եւ բնակչության բարեկեցության աճ:
Մյուս կողմից, գիծ քաշելն ու մաքուր էջից սկսելը հանրության մեջ կստեղծի անպատժելիության մթնոլորտի զգացողություն եւ հետագայում իշխանության ու խոշոր բիզնեսի սերտաճման գայթակղություն: Սա նույնպես չի բերի ցանկալի արդյունքների: Ուստի իշխանությունը պետք է գտնի միջանկյալ լուծումներ: Դրանք թափանցիկ, հասկանալի, ըմբռնելի, փաստարկված քաղաքական որոշումներ պետք է լինեն: Դատելով իշխանության հանդարտությունից, որը ներդաշնակորեն համակցվում է հետեւողականության հետ, կարելի ակնկալել, որ այդ լուծումները կգտնվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT