Նախկին նախարարի եւ Կարեն Նահապետյանի միջև դատավարության վեճն ավարտվեց հաշտությամբ

Այսօր քաղաքացի Կարեն Նահապետյանը ՀԺ-ին հայտնեց, որ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի եւ իր միջև դատավարական քաշքշուկներն ավարտված են: Վերջինս ասաց, որ հայցվոր կողմը իր դեմ ներկայացված երկու հայցերն էլ հետ է վերցրել եւ այսուհետ առանց որևէ խոչնդոտի կարող է շարունակել 2017 թվականին սկսած Լեո փողոցի 48 հասցեում կատարվող շինարարական աշխատանքները:

Նշենք, որ ավելի վաղ ՀԺ-ն անդրադարձել էր Կարեն Նահապետյանի խնդրին: Այսօր Կարեն Նահապետյանը գրավոր հայտարարություն բերեց եւ խնդրեց հրապարակել: Ստորև ներկայացնում ենք այն.

«Ես Կարեն Նահապետյանս հայտնում եմ, որ Լեո փողոցի 48 հասցեում կատարվող շինարարության վերաբերյալ վեճով դատավարության կողմերը դեռևս նախորդ շաբաթ ձեռք են բերել համաձայնություն գործն ավարտել հաշտությամբ, որը միշտ էլ հետապնդել են եւ հասցրել լավագույն արդյունքի: Կտրականապես հերքում եմ որևէ հավանականություն, որ վեճը հիմնված է որևէ անձնական կամ այլ բնույթի հարցերի վրա:

Ինչ-որ տեղի է ունեցել, բնական գործընթաց է եւ բխել է օրենքից. երբ անձը գտնում է, որ իր իրավունքը խախտվել է եւ ցանկանում է պաշտպանել այն դատական կարգով, դիմում է դատարան: Վստահ եմ, թե ես, թե մյուսները, կարծելով, որ մեր իրավունքները խախվում են, կգործեինք նույն կերպ: Ավելին, կողմերի միջև վեճը երբեք իրավական դաշտից դուրս չի եկել, կողմերի միջև միշտ պահպանվել  եւ շարունակվում են պահպանել բնականոն եւ հանդուրժողական հարաբերություններ:

Բոլոր դատական գործերում էլ կա ժամկետների խնդիր պայմանավորված համատարած դատական ծանրաբեռնվածությամբ, որոշ դեպքերում էլ կարող ենք չհամաձայնվել դատարանների որոշման հետ: Դա է միակ պատճառը, որ դրսևորելով ավելորդ շտապողականություն եւ եւ անհանգստություն, մամուլի ներկայացուցիչներին տեղեկացրել եմ գործի մասին՝ կատարելով դատոսղություններ, որոնք հիմնականում վերաբերում էին ոչ իրավական հարցերին, թե իբր փորձում են իմ բիզնեսին խանգարել, արհեստական ստեղծում եւ խոչընդոտներ շինարարության համար եւ այլն:

Նման մտքերը տեղ են գտել կա՛մ իմ խոսքերի սխալ մեկնաբանության արդյունքում, կամ էլ կրել են հուզական բնույթ՝ իրականության հետ բացարձակ որևէ կապ չունենալով: Հաշվի առնելով վերոգրյալը, այն որ Ձեր լրատվականը իրականացրել է լուսաբանում՝ խնդրում եմ ապահովել սույն գրության հրապարակումը եւ բացառել որևէ այլ հոդվածի խմբագրություն, որտեղ կարող են լինել այլ գնահատականներ, քան բխում են սույնից, քանի որ սա է միակ իրականությունը»:

Հ.Գ. Կարեն Նահապետյանի հետ մեր զրույցի ձայնագրությունը պահպանվում է եւ նրա հայտարարությունները հրապարակվել են առանց որեւէ փոփոխության:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4881 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին