Ինչն է կոնսոլիդացնում ՀՀԿ-ի բեկորներին. խմբագրական

22/05/2018 schedule20:00

Ըստ մամուլում հայտնված բազմաթիվ հրապարակումների՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերնախավին ասել է, թե մի երկու երեք ամիս լռեք,  սպասեք, նոր կառավարությունը կտապալվի եւ ամեն ինչ կվերջանա, ու ՀՀԿ-ն կրկին կվերագտնի իր նախկին դիրքերը:

Սա պարզունակ բլեֆ է իհարկե: Տարօրինակ չէ, որ Սերժ Սարգսյանը բլեֆ է անում: Տարօրինակ չէ նաեւ, որ այդ բլեֆին ՀՀԿ վերնախավում դեռ հավատում են: Նրանց կարելի է հասկանալ: Սերժ Սարգսյանը 10 տարի եղել է առաջին դեմքը: Եղել է ոչ թե այն պատճառով, որ վայելել է ՀՀ քաղաքացիների մեծամասնության անվերապահ վստահությունը, այլ, ինչպես ասում են՝ «շախմատ է խաղացել»: Նա ամբողջական մի համակարգ էր ստեղծել ներկուսակցական, ներքաղաքական, ներիշխանական ինտրիգների վրա: Ստեղծել մի «կերակրատաշտ», որին մոտեցողների անունով, օրինակ, արդեն պետք է լիներ կոմպրոմատների մի հաստ թղթապանակ: Կամ նրանք հավատարմության ու քծնանքի այնպիսի դրսեւորումներ պետք է ցուցաբերեին, որ նորմալ մարդկանց մոտ դա պետք է սրտխառնոց առաջացներ:

Իր կենսագրության վերջին 10-20 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը կարողացավ իր ձեռքում կենտրոնացնել երկրի ողջ ֆինանսատնտեսական ռեսուրսը, ստեղծեց Հայաստանի մասշտաբներով մի հսկայական մեդիակայսրություն: Բոլոր, բացարձակապես բոլոր հեռուստաընկերությունները իրենց լրատվական թողարկումները պետք է սկսեին Սերժ Սարգսյանին վերաբերող նույնիսկ ամենաաննշան իրադարձության մասին ռեպորտաժով: Նախագահական նստավայրում մի հսկայական խումբ «աշխատում էր» հեռուսատեսությունների հետ, խմբագրում նրան վերաբերող տեքստերը, որոշում կադրերի հերթականությունը: Սերժ Սարգսյանին քննադատելը համարվում էր ազգային-պետական դավաճանությանը հավասար գործողություն:

Բանը հասել էր նրան, որ Սերժ Սարգսյանի ցանկացած «կիքս» դիտարկվում էր որպես խորը մտածված մի ինչ-որ մեսիջ, ուղարկված մի ինչ-որ մեկին, մի ինչ-որ նպատակով: «Թարս բուսնած խիարը», «Ինչքան ուզես, էդքան խփենք», «էկել ես մեր տոնը փչացնես, որ ինչ անես» տիպի արտահայտությունները ուղղակի էյֆորիայի մեջ էին գցում հավատավոր ՀՀԿ-ականներին: Դրանք գնահատվում էին ոչ թե որպես «կիքսեր», այլ Սերժ Սարգսյանի բացառիկ, անկրկնելի, տիեզերական հանճարի արգասիքներ:

Ասել, որ Սերժ Սարգսյանը տաղանդավոր չէ, անշուշտ, չի կարելի: Տաղանդի որոշակի մակարդակ է պետք՝ այսպես հետեւողականորեն ու համառորեն ստեղծել իշխանական այնպիսի բուրգ, որը, ինչպես պարզվեց ապրիլի վերջին, այդքան ատելի էր հասարակության համար, բայց այդքան հեշտությամբ վերարտադրվում էր: Շատ դժվար էր ստեղծել մի բուրգ, որի հեռացումը երկրում մի իսկական տոնակատարություն էր դարձել: Դա ամեն մեկին հասու չէ, անշուշտ:

Մի խոսքով, Սերժ Սարգսյանին հաջողվել էր ներշնչել ՀՀԿ-ական վերնախավին, որ ինքը միֆոլոգիական կերպար է, բացառիկ հանճար, քաղաքական անսխալ հաշվարկների գուրու...  մի խոսքով՝ կիսաաստված, կամ գուցե նույնիսկ աստված:

Բլեֆի վրա կառուցված այդ միֆը մի քանի շաբաթ առաջ կործանվեց: Կործանվեց շատերի՝ շատ շատերի համար: Բայց ՀՀԿ վերնախավը հիմնականում ձեւավորվել է ոչ թե ելնելով մարդկանց ինտելեկտից, գաղափարականությունից, իրականությունը ճիշտ գնահատելու կարողություններից, այլ Սերժ Սարգսյանի նկատմամբ հավատարմությունից եւ նրան անմնացորդ ծառայելու պատրաստակամությունից: Հենց սա է միակ  պատճառը, որ ՀՀԿ-ի բեկորները մինչ օրս դեռ հավատում են, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը կտապալվի մեկ-երկու ամսից ու ամեն ինչ կվերադառնա իր տեղը՝ ՀՀԿ-ն կրկին կգա իշխանության: Որեւէ հիմնավորում, որեւէ հաշվարկ այս սպասումների մեջ,  բնականաբար, չկա: Պրագմատիզմի իսպառ բացակայություն: Սա մի սովորական, նախաքրիստոնեական ժամանակներին հատուկ պարզունակ կրոնամոլության դրսեւորման պես մի բան է՝ կուռքերի, տոտեմների, ֆետիշների միջավայրում ռոմանտիկ գործընթաց, ծպտյալ  մի ծես:

Դրանից զատ ՀՀԿ այդ վերնախավի այսպիսի պահվածքին նպաստում է նաեւ հեղափոխության խաղաղ, անցնցում, առանց վենդետաների բնույթը: Այն, որ Սերժ Սարգսյանի մերձավոր ՀՀԿ-ականները բռնությունների չեն ենթարկվում, չեն ունեզրկվում, հրապարակային անեծքների չեն ենթարկվում, թույլ է տալիս նրանց մտածել, թե ոչ թե հեղափոխության բնույթն է այդպիսին եւ հեղափոխության առաջնորդների որդեգրած սկզբունքն է, այլ Սերժ Սարգսյանի շնորհքը: Նրանց թվում է, թե իրենք ապահով ու հարմարավետ են զգում իրենց միայն ու բացառապես Սերժ Սարգսյանի շնորհիվ: Այդ Սերժ Սարգսյանն է իր կախարդական հովանոցով պաշտպանում իրենց: Կամ ամեն գիշեր լուսնի լույսի տակ նա իր քաղաքագիտական հաշվարկներին զուգահեռ սեւ հավի ձախ ոտքի ճանկերը թաթախում է կանաչ կատվի արյան մեջ, ապա դա մոտեցնում նարնջագույն փղի կնճիթին, հետո դրա վրա լցնում է հալած արճիճ, եւ միայն դրա շնորհիվ ՀՀԿ-ական վերնախավը ոչ մի վնաս չի կրում: Այսպես, կամ մոտավորապես այսպես:

ՀՀԿ վերնախավի կողմից վերահսկվող կիսափլուզված բուրգում, անշուշտ, քիչ չեն պրագմատիկ, իրականությունը ճիշտ գնահատող անձինք: Վերջիններս հայտնվել են այդ բուրգի դեռեւս կանգուն հատվածները իրենց ուսերին պահողների կարգավիճակում: Նրանց միակ մտահոգությունն այն է, որ եթե իրենք թուլացնեն իրենց մկանները, ապա բուրգը կփլվի իրենց գլխին: Նրանք շատ լավ գիտակցում են, որ իրենց միակ փրկությունը հնարավորինս արագ փախչելն է: Բայց տարիների ընթացքում կտրուկ փոփոխություններ չտեսած այդ անձինք սովորության բերումով դեռ շարունակում են կանգնած մնալ իրենց դիրքերում: Բացի այդ, նրանք դեռ չեն հասկացել, թե ինչ է սպասում իրենց այդ բուրգից հեռու: Նրանք այնքան երկար են եղել այդ բուրգի մեջ, որ նրանց թվում է, թե բուրգից հեռու անօդ տարածություն է: Սակայն բավական է մի փոքր որոշակիություն, բավական է մի փոքր կասկած, որ բուրգից հեռու էլ կյանք կա, որ բուրգից հեռու էլ թթվածին կա, ու շատ ավելի շատ, քան բուրգի ներսում, եւ նրանք արագորեն ու հաճույքով կազատվեն իրենց նվաստացուցիչ անիմաստ ու ծանր բեռից:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 19-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
17240 դիտում

Էսօր զինվորներն են պահում ծնողներին, ոչ թե ծնողները՝ բանակում ծառայող զինվորներին․ ՔՊ-ն Տավուշում է․ տեսանյութ

Թրամփը շուտով Իրանի հարցով վերջնական որոշում կկայացնի

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է բռնի տեղահանված կանանց հետ

Քարաբերդում ավտոմեքենան ծառերին բախվելով ընկել է ձորը․ կան տուժածներ

Քիչ-քիչ Հայաստանում և Ադրբեջանում ավելի շատ մարդ է հավատում, որ խաղաղությունը խաղ չէ, խաղաղությունն իրական է

3700-ից ավելի ընտանիք տուն կունենա․ 16 մլն դրամ՝ սեփական տան համար․ ովքեր են Կառավարության ծրագրի շահառուները

Ղարաբաղ, Ղարաբաղ ասելով Հայաստանի կեսն էին դրել սակարկության․ այն գայթակղություն էր՝ Հայաստանը կորցնելու համար

Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր ենթակառուցվածքների օբյեկտներին

Կառավարությունը նոր տեղեկատվական կենտրոններ է ստեղծում արգելոց-թանգարանների հարակից տարածքներում․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10, այնուհետ կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը․ հաղթողները հայտնի են

Թույլատրվել է հայկական երկու ձկնաբուծական կազմակերպության արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն․ ՍԱՏՄ

Առաջիկայում սպասվում են մեծ իրադարձություններ, առաջինը՝ սահմանազատում. կոնֆլիկտի հեռանկարը հավիտյան փակվելու է

956 հզր եվրո կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն և փողերի լվացում․ «Զվարթնոց»-ում 2 անձ ձերբակալվել է

Քոչարյանն էլի փախավ վարչապետի հետ առերեսվելուց` հրաժարվելով բանավեճից. Չախոյան․ տեսանյութ

Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Ոչ սթափ վիճակում կրակել ու կյանքից զրկել է ազգականին. սպանություն Ծաղկունք համայնքում

Ուկրաինայում պատերազմը մոտենում է ավարտին. առավելությունը ռուսական կողմում է. Պուտին

Հունիսի 1-ին կդադարեցվի Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածների երթևեկությունը

Ուժեղ քամին ծառեր և էլեկտրասյուներ է տապալել Երևանում ու մարզերում

Հայաստանը կարիք ունի կրթված, պատասխանատու և մտածող երիտասարդների. Արփինե Սարգսյան

ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա՝ ԵՄ-ի հետ մերձեցման Հայաստանի ղեկավարության քայլերի շուրջ խորհրդակցությունների

Հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկությունում ստուգումների արդյունքում թույլատրվել է 2-ից ներմուծումը ՌԴ. ՍԱՏՄ

Նարեկ Կարապետյանի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը․ ԿԳՄՍՆ

ՔՊ թիմը Փաշինյանի գլխավորությամբ Տավուշում շարունակում է քարոզարշավը․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել

Քոչարյանը ստել է ընտրությունների կեղծման մասին միջազգային զեկույցների վերաբերյալ․ քաղաքագետ

Սպռավըչկա. Փարուխի դեպքերը տեղի են ունեցել 2022-ի մարտին, Պրահան՝ հոկտեմբերին. Հարությունյանը՝ Քոչարյանին

Արաբկիրի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Թրամփը մեկնել է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի հարցով վերջնական որոշում կայացնելու

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհետ կորած անձանց հարազատների հետ

«Տավուշում 16 մլն-ով 1931 տուն է սարքվում. սա ապրելու մասին է». «Փաշինյան, գազին հուպ տուր»․ ՔՊ-ն՝ Տավուշում

Մեզ 2022 թվականին անգամ սաղավարտ ու զրահաբաճկոն չէին տալիս, իսկ հիմա զենք ենք արտահանում. Խաչատրյան. տեսանյութ

Վթարային պայմաններում գործող Աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք կունենա․ տեսանյութ

Ասում է՝ պերեվառոտ կանենք. ընենց կանենք՝ ուղնուծուծով էդ պերեվառոտ բառը չեք հիշի. Խուդավերդյան

Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար

ՌԴ պաշտոնյաները, ներգրավելով ՀՀ քաղաքացիների, փորձել են զավթել իշխանությունը, իրականացրել են փողերի լվացում

Ես ասել եմ Նիկոլ Վովաևիչին, և նա կհաստատի դա, Երևանն ինչ էլ որոշի՝ չի վնասի Ռուսաստանի և Հայաստանի կապերին

Կալուգացի շպիոնի, «խելացի» Ծառուկյանի վզներին թոկ են գցել, որ ՀՀ-ն սկուտեղի վրա մատուցեն տերերին. տեսանյութ

Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու