Յունիբանկն իր բաժնետերերին առաջարկում է անժամկետ պարտատոմսեր՝ 13.25% եկամտաբերությամբ

29/05/2026 schedule13:15

Յունիբանկը թողարկել է 9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ դրամային պարտատոմսեր, որոնք նախատեսված են բացառապես բանկի սովորական բաժնետոմսերի սեփականատերերի համար։ Նոր թողարկման արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 13.25%, ինչը տվյալ ներդրումային գործիքը դարձնում է շուկայում առավել գրավիչ առաջարկներից մեկը՝ երկարաժամկետ և կայուն եկամուտ ակնկալող ներդրողների համար։

Յունիբանկի բաժնետեր չհանդիսացող ներդրողները կարող են ձեռք բերել անժամկետ պարտատոմսերը՝ մասնակցելով Յունիբանկի ընթացիկ բաժնետոմսերի տեղաբաշխմանը։ Ավելի վաղ բանկը հայտարարել էր 3.9 մլրդ ՀՀ դրամ ծավալով սովորական բաժնետոմսերի թողարկման մասին։ Մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը նախատեսվում է տեղաբաշխել 10 մլն բաժնետոմս։

Անժամկետ պարտատոմսերի նոր թողարկմամբ Յունիբանկը շարունակում է ընդլայնել իր բաժնետերերի հնարավորությունները և նպաստել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը՝ առաջարկելով երկարաժամկետ ներդրումային ժամանակակից և արդյունավետ գործիքներ:

Տեղաբաշխման պայմանների համաձայն՝ ներդրողներն իրավունք ունեն ձեռք բերել անժամկետ պարտատոմսեր՝ յուրաքանչյուր 2 600 հատ սովորական բաժնետոմսի դիմաց 300 պարտատոմս հարաբերակցությամբ։ 2 600-ից ավելի բաժնետոմսերի դեպքում ձեռք բերվող անժամկետ պարտատոմսերի առավելագույն քանակը համամասնորեն ավելանում է՝ յուրաքանչյուր լրացուցիչ 8 սովորական բաժնետոմսի դիմաց 1 անժամկետ պարտատոմս հարաբերակցությամբ։ Պարտատոմսերի ձեռքբերման նվազագույն քանակը սահմանված է 100 հատ։

Անժամկետ պարտատոմսերը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 09.09.2026թ.: Արժեկտրոնային եկամտաբերությունն առաջին 36 ամիսների համար սահմանված է տարեկան 13.25%, որից հետո այն կձևավորվի պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի հիման վրա։

Անցյալ տարի Յունիբանկն առաջինը Հայաստանում թողարկեց անժամկետ պարտատոմսեր՝ ընդհանուր առմամբ 6.5 մլրդ ՀՀ դրամ և 9 մլն ԱՄՆ դոլար ծավալով՝ հաջողությամբ տեղաբաշխելով դրանք նախատեսված ժամկետից զգալիորեն շուտ։ Տեղաբաշխումն ուղեկցվեց շուկայական բարձր ակտիվությամբ և դարձավ Հայաստանի կապիտալի շուկայի ամենանշանակալի իրադարձություններից մեկը։

Անժամկետ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. նոյեմբերի 26-ի Թիվ 1/427Ա որոշմամբ, իսկ Ծրագրային ազդագրի լրացումը՝ 2026թ. Մայիսի 22-ի Թիվ 1/228Ա որոշմամբ:

Ներդրողները Անժամկետ պարտատոմսերի Ծրագրային ազդագրի և ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերի տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում  և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը www.unibank.am կայքից: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
465 դիտում

Մանկապարտեզ, դպրոց ենք կառուցում, ասում են ադրբեջանցիների համար, մեր երեխեքին նայում՝ ադրբեջանցի եք տեսնո՞ւմ

IDBank-ի աջակցությամբ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի, Թոնի Այոմիի անվան մրցանակներ

Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավորվել է․ տեսանյութ

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին

Խուզարկություններ ԲՀԿ-ի Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված

Եղել է խմած, հանդիպել է Ալիկ Ալեքսանյանին և Ջերմուկի ուղղությամբ մարտական դիրք հանձնելու սուտ մատնություն արել

Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները

Հանրապետության տոնի առթիվ Քննչական կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվել են

Շողակաթ համայնքի ղեկավարը չարաշահել է լիազորությունները, օգտագործել է կեղծ փաստաթուղթ․ գործը դատարանում է

ՌԴ-ն ցանկանում է 50 մլն դոլարով 100 հազար հայի ուղարկել ՀՀ՝ ոչ Փաշինյանի օգտին քվեարկելու համար. Reuters

Պուտինի և Հայաստանի փոխվարչապետի առանձին հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

Վաղվա անատամ քյաֆթառն այսօր անատամներին ձեռք է առնում. Սաֆարյանը՝ Խաչատրյանին

ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի ընտրության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը սկզբունքային է. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Այն, ինչ անում էին նաև խաչը դոշներից կախած մարդիկ, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ. Փաշինյան

Հայաստանը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ-ի աշխատանքներին. Մհեր Գրիգորյան

Ի՞նչ խասյաթ է մարդկանց վիրավորելը. ձեր սուտի արիստոկրատիզմը ձեր դեմ է աշխատելու. Ռուբինյանը՝ Խաչատրյանին

Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել ենք. Հոկտեմբերի 27-ն արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստով. Փաշինյան

Ապիկարնե՛ր, մեր մեծահասակների ատամների հարցն էլ կլուծենք, բայց ձեր չար հոգիները երևի չստացվի ուղղել. Ավանեսյան

Դու, որ դեռ ատամ ունես, բայց քաղաքականապես փտող դիակ ես, ո՞ւմ ես ընդհանրապես պետք. Սիմոնյանը՝ Խաչատրյանին

Տատոնց գյուղը դրանով ա տարբերվում, որ առաջինը կերակրում են, հետո մնացածը․ Նիկոլ Փաշինյան

Ուզվորության դասական օրինակ. 30 տարի էս ուզվորության արդյունքում է, որ երկաթի կտոր են մեզ տվել. Հարությունյան

Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի անակնկալը հունիսի 1-ի կապակցությամբ

Խաղալիքների փոխարեն՝ անմոռանալի օր․ հունիսի 1-ի ուղեցույց Idram&IDBank-ից

Յունիբանկն իր բաժնետերերին առաջարկում է անժամկետ պարտատոմսեր՝ 13.25% եկամտաբերությամբ

«Դիշովկեքից էսօր փող ուզեցի, էլ չտվին». «Միլիոնմ վերցրել ես, 100 հազար մեզի տուր, ընտրենք». նոր ձայնագրություն

Աստանայում ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. տեսանյութ

Երեկ ցույց ենք տվել փոքր մասը, ամրացված շրջանները չենք կարողացել ցույց տալ. Փաշինյան

Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ՝ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀԿԿ

Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը քննարկել են Հայաստանի թեման. Պեսկով

ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարումների uահմանափակումները բացասական ազդեցություն չեն ունենա ՌԴ տնտեսության վրա

Դասային աստիճանի շնորհում, Մխիթար Գոշի և Երախտագիտության մեդալներով պարգևատրում Հանրապետության տոնի առթիվ

ԱՄՆ Դալաս քաղաքի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Ծառուկյանի կլանի առաջին տունը բռնագանձվել է, բայց եկել, պատերի քարերն են գողացել, դրա համար էլ են դատվելու

Ես քեզ սունկ կկերցնեմ դատարանում. Փաշինյանը՝ Կարապետյանին

«Տառերի պուրակ»-ի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

ԱԺ նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն ու պարարտանյութեր

Դու բանակից թռել ես, ի՞նչ գիտես՝ որ զենքը որ զենքի հետ է խոսում. Ալեն Սիմոնյան

Ռուսաստանում կարգելվի ևս 64,5 միլիոն շիշ հայկական «Ջերմուկի» վաճառքը

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի ընկերության hրթիռը պայթել է մեկնարկային հարթակում փորձարկման ժամանակ