Ոչ ոք հեռացման դիմում չի գրել, լավ կլիներ հեղինակը ներողություն խնդրեր. Վարդան Արամյան

15/05/2018 schedule15:35

Ֆինանսների արդեն նախկին նախարար Վարդան Արամայանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է լրատվամիջոցներից մեկի հոդվածում տեղ գտած միտքն այն մասին, որ ինքը հորդորել է բոլորին ազատման դիմումներ գրել.

«Սիրելի Հայրենակիցներ,

Այսօր առավոտյան ընթերցեցի մի լուր 1in.am կայքում, որում ասված էր իբրեւ թե ես կոչ եմ արել իմ թիմակիցներին հետեւել իմ օրինակին եւ ազատման դիմում գրել։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ որ ասվածը իրականության հետ որեւէ աղերս չունի եւ որպես իմ Հայրենիքի զավակ վստահեցնում եմ, որ արել եմ ճիշտ հակառակը․ մինչեւ ինձ փոխարինողի նշանակումը շարունակել եմ մեծ նվիրվածությամբ կատարել ֆինանսների նախարարի պարտականությունները՝ նույն լարված ռեժիմով։ Ընդ որում եւ մինչ այդ եւ դրանից հետո խնդրել եւ հորդորել եմ իմ թիմակիցներին, որպեսզի նույն նվիրվածությամբ եւ ջանասիրությամբ նրանք շարունակեն կատարել իրենց աշխատանքը, առաջ տանեն նախաձեռնած բոլոր նախագծերն ու բարեփոխումները՝ զերծ պահելով մեր երկիրն ավելորդ ցնցումներից։ Հեղինակը երեւի թե չի պատկերացրել, որ ես շատ լավ հասկանում եմ, որ անկախ որեւէ հանգամանքից ֆինանսները պետք է զերծ մնան արկածախնդրությունից։

Ֆինանսական համակարգը երկրի տնտեսության արյունատար անոթներն են, դրանց խափանման պարագայում տնտեսության կաթվածահարությունն անխուսափելի է, որից յուրաքանչյուրս լինում ենք պարտվողի դերում։ Ուզում եմ օգտագործել այս առիթը եւ արդեն հրապարակավ եւս մեկ անգամ իմ գործընկերներին ուղղված իմ նախկին խոսքերը վերահաստատեմ - Շարունակեք նույն ջանասիրությամբ եւ հոգատարությամբ կատարել ձեր պարտականությունները հանուն մեր երկրի ապագայի։

P.S. Ես մեծ հարգանք ունեմ լրագրողի մասնագիտության նկատմամբ եւ պատիվ եմ ունեցել ճանաչել շատ-շատերին, որոնք մեծ արհեստավարժությամբ կատարում են իրենց աշխատանքը։ Բայց այս դեպքը չեմ հասկանում, իրոք չեմ հասկանում ինչ խնդիր են լուծում։ Թերեւս, լավ կլիներ որ հեղինակը ներողություն խնդրեր ոչ թե ինձանից այլ իր գործընկերներից, նման վարքագծով լրագրողի պահանջված աշխատանքը նսեմացնելու համար։

Հարգանքներով՝ Վարդան Արամյան»:

Նշենք, որ ժամեր առաջ էլ Ֆինանսների նախարարությունն էր հանդես եկել հերքման պաշտոնական տեքստով:

Տպել
4261 դիտում

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել