Երևան
12 °C
ՀՀ քաղաքացի 80-ամյա թոշակառու կինը, որն այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, արդեն մի քանի ամիս է՝ զրկված է իր թոշակից: Կինն ունի առողջական լուրջ խնդիրներ, ի վիճակի չէ տեղաշարժվել եւ չի կարողանում գալ Հայաստան:
Վերջին անգամ թոշակ ստացել է 2017 թվականի սեպտեմբերին, եւ եթե մինչեւ այս տարվա սեպտեմբեր չներկայանա, կզրկվի մեկ տարվա թոշակից: Ռուսաստանաբնակ դուստրը՝ Նաիրա Ներսիսյանը, խնդրի կարգավորման նպատակով եկել է Հայաստան, որպեսզի հասկանա, թե օրենքի ո՛ր կետերի եւ ինչ չափորոշիչների համաձայն է մայրը զրկվել թոշակից:
«Գնացի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, ինձ այնտեղ ասացին, որ համաձայն օրենքի՝ առանց ներկայանալու եւ ստորագրելու կարող են թոշակ ստանալ միայն նրանք, ովքեր բանտում են կամ հոգեկան խնդիրներ ունեն, իսկ այն, որ մայրս ինսուլտ է տարել եւ չի կարողանում տեղաշարժվել՝ հաշվի չի առնվում»,- մեզ հետ զրույցում ասաց Նաիրա Ներսիսյանը, որը փորձում է հնարավորն անել՝ մոր հասանելիք գումարը վերադարձնելու համար:
Նաիրան նշեց, որ բացի մոր դեպքից՝ համոզված է, որ նման խնդրի առաջ այսօր կանգնած են Մոսկվայում գտնվող բազմաթիվ թոշակառուներ. «Գոյություն ունի, սկայպ, վայբեր, որի միջոցով կարող են տեսնել եւ համոզվել, որ տվյալ անձը ողջ է: Կա նաև նոտարական գրասենյակ, որը կարող է հաստատել տվյալ մարդու կենդանությունը, բժշկի թուղթ ունենալը եւ այլն: Ինչի՞ համար են հասցնում այստեղ»:
Նաիրա Ներսիսյանը վստահ է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի երկրից բացակայող թոշակառուները այդ գումարը չստանան: Վերջինս նշեց, որ մոր մոտ արդեն 1 միլիոն դրամ է հավաքվել, որը կորելու է անհայտ ուղղությամբ. «Հիմա, եթե ես ուզում եմ մորս բերել, պետք է բժիշկ վարձեմ, որովհետև առանց բժշկի հսկողության դա շատ վտանգավոր է, պետք է ինքնաթիռում հատուկ նստատեղ պատվիրեմ, որ նա գա, ստորագրի ինչ-որ անտեղյակ պետի կողմից տրվող թուղթ»,-ասաց դուստրը:
Նաիրա Ներսիսյանի մայրը խնդրել է, որ եթե գումարը չտան, գոնե փոխանցեն ինչ-որ մանկատան, կամ կարիքավոր ընտանիքի, այդ կերպ կիմանա, որ մի բարի գործ է կատարել, սակայն դստերը չեն պարզաբանել, թե գումարն ինչ նպատակով է օգտագործվելու. «Հարցնում եմ՝ ու՞ր է գնում այդ գումարը, որը դուք տարբեր մարդկանցից պահում եք՝ բացատրություն չկա, ասում են՝ չգիտենք»:
Նաիրա Ներսիսյանը պնդում է, որ կարևոր է օրենքում ավելացնել մի կետ, որ եթե մարդը տեղաշարժման խնդիր ունի, թույլ տան տեսաշարով կամ մեկ այլ տարբերակով ճշտել իսկությունն ու գումարը փոխանցել հասցեատիրոջը: Խնդրի հետ կապված ՀԺ–ն պարզաբանում խնդրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:
Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի քարտուղար Տաթև Խաչատրանն ասաց, որ եթե քաղաքացին երկար տարիներ բացակայում է երկրից, վերադառնալով՝ ստորագրության միջոցով կարողանում է ստանալ միայն վերջին մեկ տարվա կուտակված գումարը, իսկ մնացած գումարն անցնում է պետբյուջե: Վերջինս նաև նշեց մեկ այլ պարտադիր պայման, որ եթե տվյալ քաղաքացին անկողնային հիվանդ է, ապա այս դեպքում էլ որոշակի արտոնություններ են տրվում միայն այն պարագայում, եթե նա գտնվում է Հայաստանի տարածքում:
ՀՀ Պետական կենսաթոշակների մասին 33 Հոդվածի 6 -րդ կետի համաձայն՝ Կենսաթոշակը անկանխիկ (բանակային քարտ եւ այլն) եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ պատշաճ կարգով բանկին ներկայացնել իր ողջ լինելու մասին նոտարի հաստատած փաստաթուղթը կամ ներկայանալ բանկ եւ հայտարարություն տալ իր ողջ լինելու մասին:
Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու դեպքում փաստաթուղթը կամ հայտարարությունը կենսաթոշակառուն ներկայացնում է նախորդ տարվա ընթացքում այն ներկայացնելու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ: Թոշակառուն մեկ լիազորագրով կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի համար: Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսից հետո կենսաթոշակի գումարը տվյալ լիազորագրով չի վճարվում՝ բացառությամբ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT