Երևան
12 °C
2017 թվականի օգոստոսի 8-ին քաղաքացի Խոսրով Հովհաննիսյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում պատմել էր, թե ինչպես է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի (Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբոր) հանձնարարությամբ զրկվել բնակարանից:
Բանն այն է, որ Խոսրով Հովհաննիսյանը 2008 թվականին ցանկացել է իր բնակարաններից մեկը վաճառել (Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում), որպեսզի իր տնտեսական գործունեությունը բնականոն շարունակի:
Խոսրով Հովհաննիսյանի եղբայրը՝ Գառնիկ Հովհաննիսյանը, տեղեկանալով եղբոր մտադրության մասին՝ առաջարկել է գյուղատնտեսական վարկ վերցնել, մի մասը տրամադրել իրեն, իսկ մյուս մասով գործող խանութի աշխատանքները կազմակերպել: Եղբոր առաջարկով գրավադրել են Խոսրով Հովհաննիսյանի տներից մեկը, որտեղ ապրել է Գառնիկ Հովհաննիսյանը ու 50 միլիոն դրամ գումար են վերցրել բանկից, որից 10 միլիոնը խանութի համար պետք է օգտագործվեր, իսկ 40 միլիոնը՝ Գառնիկ Հովհաննիսյանի ապագա ֆերմայի:
Գործարքն անելուց հետո Գառնիկ Հովհաննիսյանը եղբորից պահանջել է մյուս տունը տրամադրել իրեն, որպեսզի ինքը մարի 40 միլիոն դրամի պարտավորությունը: Այս առաջարկը Խոսրով Հովհաննիսյանը մերժել է:
2011 թվականին Խոսրով Հովհաննիսյանն իր մյուս բնակարանը գրավադրել է այլ նպատակով, իսկ առաջին բնակարանի համար հարազատ եղբայրն այլեւս վճարումներ չի իրականացրել:
2012 թվականին Խոսրով Հովհաննիսյանը տեղեկացել է, որ բանկը պահանջել է գրավադրված բնակարանն ազատել: «Իրեն ասել են՝ այս ի՞նչ ես անում, ասել է՝ 50-60 հազար դոլար ծախսել եմ, որ տուն գնեմ, տվել եմ, այս վիճակով տունն առել եմ»,- ասել էր մեր զրուցակիցը՝ նշելով, որ վտարման հայցով դիմել են դատարան, որպեսզի եղբայրն ազատի այն բնակարանը, որտեղ ապրում է, եւ որը հանդիսանում է Խոսրով Հովհաննիսյանի երկու բնակարաններից մեկը: Գառնիկ Հովհաննիսյանն էլ հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան: Առաջին ատյանի դատարանը Գառնիկ Հովհաննիսյանի օգտին է վճիռ կայացրել, որից հետո Խոսրով Հովհաննիսյանը դիմել է վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչում հաղթելուց հետո պարտվել է վճռաբեկ դատարանում:
Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե վստահ է, որ սրա հետեւում կանգնած է Ռուբեն Հովսեփյանը: «Ես հանդիպել եւ խոսել եմ Ռուբեն Հովսեփյանի հետ` Հալաբյան փողոցի իր շտաբում: Հովսեփյան Ռուբենը ինձ ասել է, որ այո, ես խառնվել եմ այդ գործին, հանձնարարել եմ Բարսեղյան Վարդանին` նախկին Մաշտոցի դատախազին. նա է զբաղվել այդ հարցով»,- ասաց Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում:
«Դրանից հետո ես դիմել եմ ՀՔԾ, ինձ մերժել են՝ պատճառաբանելով, որ Ռուբեն Հովսեփյանը քաղաքում չի, չնայած քաղաքում է եղել: Դրանից հետո դիմել եմ Առաջին ատյանի դատարան, այնտեղ պահանջել եմ, խնդրել եմ, որ իմ հայցը բավարարեն, ուղարկեն հետ՝ քննության, առաջին ատյանի դատարանը նույնպես մերժել է: Այնուհետեւ դիմել եմ Վերաքննիչ դատարան, նույն ձեւով մերժել են: Հիմա ես 5-6 օր առաջ ուղարկել եմ Վճռաբեկ դատարան եւ հուսով եմ, որ Վճռաբեկ դատարանը, երկրի վիճակից ելնելով, արդեն կաշկանդված չի լինի, օբյեկտիվ կվարվի եւ վարույթ կընդունի գործը: Արդարությունը վերջիվերջո մի օր պետք է վերականգնվի չէ՞»,- ասաց Խոսրով Հովհաննիսյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT