Երևան
12 °C
Այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին՝ պահանջելով նախագահ Արմեն Սարգսյանից՝ վերահսկել դատարանների աշխատանքը եւ թույլ չտալ, որ մարդկանց իրավունքները ոտնահարվեն: Նրանք պահանջում էին, որ Արմեն Սարգսյանն ընդունի եւ լսի իրենց:
Արմեն Սարգսյանը հանդիպել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Ի՞նչ պահանջներ են ներկայացվել նախագահին, մեզ հետ զրույցում մանրամասնեց գործարանի նախկին աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանը:
- Պարոն Սարգսյան, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր նախագահականի դիմաց բողոքի ակցիա են իրականցրել՝ պահանջելով նախագահ Արմեն Սարգսյանին, ի՞նչ էին նրանք ակնկալում Սարգսյանից:
- «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցները՝ տարբեր խմբերով, հայցադիմումներ են ներկայացրել դատարան: Մոտ 200 նաիրիտցիների շահեր եմ ներկայացնում: 132 հոգանոց խումբ ունենք, 18 հոգանոց, 26 հոգանոց, 3 հոգանոց, 5 հոգանոց, տարբեր խմբեր ունենք: Դատավարության ընթացքում նրանք դատավորների կողմից հանդիպել են ոչ մարդկային վերաբերմունքի, էթիկայի կանոնների կոպիտ խախտման: Հայ քաղաքացու նկատմամբ դատավորները շատ արհամարհական են: Իրենք դատավարության ընթացքում ցույց են տալիս իրենց նախատրամադրվածությունը, ցույց են տալիս ելքի կանխորոշվածությունը: Այսինքն, նաիրիտցիները դժգոհ են ոչ միայն դատարանի վերջնական վճիռներից, այլ նաեւ ընթացքում դատավորի ցուցաբերած վարքագծից:
- Այսինքն, կողմնակալ վարքագի՞ծ է:
- Այո` կողմնակալ է, կան նաեւ դատավորների էթիկայի կանոնների շատ կոպիտ խախտումներ` շատ ագրեսիվ: Դատավորները կարծես մարդատյաց լինեն: Այսօր ասուլիս էինք տալիս եւ ասուլիսից հետո ուզում էինք շարժվել դեպի Վճռաբեկ դատարան եւ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին հայտնել իր եւ իր դատական համակարգի վերաբերյալ: Սակայն ընթացքում որոշեցինք՝ քանի որ նախագահի նստավայրը ավելի մոտ է, նախագահի նստավայրի մոտ ակցիա անենք, հետո շարժվենք դատարան:
Երբ մենք հավաքվեցինք, խնդրեցինք, որպեսզի նախագահը դուրս գա, որպեսզի մենք փոխանցենք, մեր տպավորությունները, որ ստացել ենք դատական համակարգից: Նախագահը խորհրդակցության էր եւ խնդրեց, որ սպասենք:
Քիչ հետո հանդիպեցինք նախագահի հետ, մեր մտահոգությունները դատական համակարգի վերաբերյալ հայտնեցինք: Ասացինք, որ Արման Մկրտումյանի գործունեության գնահատականը 1998 թվականից մինչ այժմ` Վճռաբեկ դատարանում բացասական է: Իր գործունեության արդյունքում է, որ այսօր հասարակությունը դատարաններին չի վստահում: Պահանջեցինք Արման Մկրտումյանի հրաժարականը, նախագահն ասաց, որ ինքը ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ այդ հարցը կքննարկի: Միայն նաիրիտցիները չէին, կային նաեւ այլ քաղաքացիներ, որոնք դատական համակարգից դժգոհ էին եւ միացել էին մեր ակցիային:
- Իսկ նոր կառավարությունից նաիրիտցիները ի՞նչ սպասելիքներ ունեն:
- Նրանք ցանկանում են, որ գործարանը վերագործարկվի: Նույնիսկ իրենց համար այդքան կարեւոր չեն աշխատավարձի վճարումները, որքան գործարանի վերագործարկումը: Իրենք ասում են, որ գործարանը պետք է ամբողջ հայ ազգին, եւ այն տնտեսության համար մեծ առաջընթաց կապահովի: Իրենք հույսեր են կապում, որ նոր կառավարությունը ներդրողների հետ կարող է բանակցել եւ չի լինի նախկինի պես գոռոզ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT