Երևան
12 °C
Այս պահին ԱԺ-ում ընթանում են պատգամավորների ելույթները: Քիչ առաջ ելույթով հանդես եկավ Ծառուկյան խմբակցության պատգմավոր Նաիրա Զոհրաբյանը եւ նշեց, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միացել է համաժողովրդական շարժմանը, որովհետեւ այս շարժումը արժանապատիվ հնարավորություն է վերջապես դուրս գալու համակարգային այն ճահիճից, որից վաղուց արդեն անտանելի գարշահոտ էր գալիս ու այլեւս վերածվել էր բնապահպանական աղետի։
«Համաժողովրդական այս շարժումը հնարավորություն է վերջապես կոտրելու «մեր դեմ խաղ չկա» ու «բոլոր ճանապարհները դեռ երկար տարիներ անցնելու են Մելիք Ադամյանով» դատավճիռը, որը վաղուց արդեն վերածվել էլ իշխանական ագիտպրոպի մանտրայի, ու որին շատերն արդեն սկսել էին հավատել որպես անխուսափելի ցմահ ազատազրկման։
Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլեւս մեր երկրում մեկ գիշերվա մեջ ՀՀՇ-ից չդառնան Երկրապահ, հետո Հանրապետական, հետո էսսեռ, մենշեւիկ, բոլշեւիկ ու հիմա էլ երեւի թե Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։
Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլեւս մեր երկրում չլինի առաջնորդի կռապաշտություն, որի ցանկացած շարքային միտք իր ստորադասները ստորադասում են Մաքիավելիին ու Սոլոնին։
Մենք միացել ենք համաժողովդրական շարժմանը, որպեսզի այլեւս երբեք մեր ուսուցչին չսարքեն ընտրակեղծարար եւ սերնդապիղծ, որպեսզի այլեւս մեր երկրում չլինեն ճնճղուկի հոգով բազեներ, ում համար գերագույն արժեքը դոշին խփված իշխանության զնաչոկն է՝ մանկուրտների, ուրացողների, փտած ուսխորհուրդների, կարիերիստների եւ դասալիքների սեկտայի պատվավոր անդամ դառնալու համար։
Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլեւս երբեք մեր երկրում քաղաքացին չլինի ընտրական առեւտրի առարկա, որի վրա կարելի է շաբաշի նման 10 հազար դրամ շպրտել ու շարունակել ստորացնել։
Մենք միացել ենք համաժողովրդական շարժմանը, որպեսզի այլեւս երբեք ո՛չ այս եւ ո՛չ էլ որեւէ ամբիոնից որեւէ նախագահի կամ վարչապետի հասցեին չհնչի ստրկահպատակ քծնանք, որից ահա այս պատերը նեխել են։
Եւ այս շարժումը չի ավարտվելու այս դահլիճում՝ վարչապետի ընտրությամբ։ Որովհետեւ, եթե չի լինելու իշխանության բովանդակային եւ որակական փոփոխություն, եթե լինելու է միայն անձերի եւ դեմքերի փոփոխություն, մենք բոլորս ու առաջին հերթին ժողովուրդը, մեր լուսավոր երիտասարդները, ովքեր հավատացին ու դարձան այս շարժման լոկոմոտիվը, ունենալու ենք հերթական մեծ ու այս անգամ` անդառնալի հիասթափությունը։
Այս իշխանությունը տասնյակ տարիներ նմանվել է այն մարդուն, ով հետեւողականորեն սպանում է իր ծնողին, տվյալ դեպքում ժողովրդին եւ դատարանում, վերջին խոսքի ժամանակ, խնդրում, որ հաշվի առնեն այն մեղմացուցիչ հանգամանքը, որ ինքն որբ է։
Ցանկացած կոմպրոմիս այս արատավոր համակարգը ստվերային այս կամ այն ձեւով, այս կամ այն դեմքով եւ խմբավորմամբ, թայֆայով պահպանելը լինելու է դեռ չսկսված ճանապարհի ավարտը։
Ես հիմա ուզում եմ հիշել Սամվել Մկրտչյանի խոսքը. «Մենք կյանքի կոչեցինք Օրվելի անասունների ագարակը: Բայց պետք է մի շատ պարզ բան հասկանալ՝ եթե չարիքը պարբերաբար վերարտադրվում է, հարկավոր է այն խեղդել: Ինձ զայրացնում է այն ամենը, ինչ խանգարում է իմ քաղաքացիական անհնազանդությանը։ Այս տարիների մեծագույն արհավիրքը ուրացումն ու դավաճանությունն է: Ինչպես մարդիկ, ում անկաշառ ես կարծել, հերթով, հեշտ ու հանգիստ խուրդվեցին: Իսկական ռնգեղջյուրացում: Հայաստանում գենային, օրգանական տեսակի աղետ է տեղի ունեցել. մտավորականության տեղը զբաղեցրել են ինչ-որ մուտանտ-դեգեներատներ: Ուշադիր նայեք ամենուր հայտնվող դրանց մռութներին ու կտեսնեք էվոլյուցիայի խախտման հետեւանքները: Սա ոգու սովն է, իսկ մեծագույն աղետը հոգու աղետն է, որից ավելի սարսափելին՝ այդ աղետին հարմարվելն ու հավուր պատշաճի այդ աղետը ընդունելն է: Սրա դեմ ընդվզել է պետք»։
Եւ հիմա ես միանում եմ Սամվելին ու քվեարկելու եմ հանուն իմ ու նաեւ այս փոփոխություններին գենետիկորեն ընդդիմացող հանրապետականների երեխաների ապագայի օգտին։ Որովհետեւ ես չեմ ուզում, որ իմ եւ ձեր երեխաներն ապրեն ձեր ապականած իմ հայրենիքում»,- ասաց նա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT