Երևան
12 °C
Այսօր սպասվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ համաժողովրդական շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Օրակարգում ՀՀԿ-ի կողմից իշխանության անցնցում փոխանցումն է ժողովրդին: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ ՀՀԿ-ն այլ ելք չունի ստեղծված իրավիճակի համատեքստում եւ տրամաբանական է, որ նրանք լուռ հեռանան իշխանությունից:
ՀԺ-ի հարցազրույցը Արմեն Բաղդասարյանի հետ՝ ստորեւ.
- Պարոն Բաղդասարյան, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ոտքի հանել հարյուր հազարավոր քաղաքացիների, որի արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Սպասելի՞ էր նման վերջաբան:
- Ինձ համար այս վերջաբանը սպասելի չէր: Ես սպասում էի տեւական պայքարի, չէի սպասում, որ այսքան կարճ կտեւի: Ես կարծում էի, որ շարժում կսկսվի, կամաց-կամաց կհզորանա եւ 2022 թվականին նոր հաջողության կհասնի: Մարդկանց թվացյալ հուսահատությունն էր պատճառը, որ չէինք մտածում նման վերջաբանի մասին, բայց որեւէ մեկը չէր կանխատեսել Սերժ Սարգսյանի նկատմամբ այս ատելության, անհանդուրժողականության ծավալները: Եվ հետո, առաջին անգամ էր անկախ պետության մեջ, որ անձը, կոպտորեն խախտելով բոլոր օրենքները, ցանկանում էր 3-րդ անգամ ղեկավարել: Սա էր, որ լցրեց ժողովրդի համբերության բաժակը եւ, իհարկե շատ գրագետ կազմակերպված պայքարը՝ թավշյա հեղափոխության սկզբունքով: Նիկոլ Փաշինյանը իշխանություններին առիթ չտվեց անհամաչափ ուժ կիրառել:
- Սերժ Սարգսյանը հրաժարականի նախորդ օրը՝ ապրիլի 22-ին, երբ հանդիպեց Փաշինյանի հետ եւ լսեց իր հրաժարականի պահանջը, քմծիծաղ տվեց, ապա հայտարարեց, որ սա ուլտիմատում է օրինական իշխանությանն ու պետությանը, իսկ հաջորդ օրը հրաժարական տվեց: Ըստ ձեզ՝ այս երկու գործողությունները միմյանց չե՞ն հակասում եւ ի՞նչը փոխեց Սերժ Սարգսյանի դիրքորոշումը մեկ օրում:
- Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ բացատրեց, ասաց, որ Սերժ Սարգսյանն ադեկվատ չի պատկերացնում իրավիճակը: Սերժ Սարգսյանը հույս ուներ, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելուց հետո շարժումը կմարի, բայց դրանից հետո շարժումն ավելի հզորացավ: Սերժ Սարգսյանը տեսավ, որ նույնիսկ ուժ կիրառելը որեւէ իրավիճակ չի փոխի, այլ իր հետագա ճակատագիրը կբարդացնի: Նա հրաժարական տվեց ոչ թե, որ բարի էր եւ չէր ուզում ուժ կիրառել, այլ որովհետեւ վախեցավ: Նա մի օրվա ընթացքում տեսավ համաժողովրդական շարժման հզորությունը եւ իր համար ամենաթեթեւ լուծումը գտավ:
- Նա իր հրաժարականի հայտարարության մեջ նշել էր. «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ»: Ըստ ձեզ՝ որոնք էին այդ լուծումները, որին նա չգնաց:
- Ենթադրում եմ, որ նկատի ուներ ուժի կիրառումը՝ ժողովրդի վրա կրակելը: Նա հասկացավ, որ ոչ մի բան չի կարող իրեն փրկի այդ իրավիճակում: Եթե կրակոցներ լինեին, ապա այդ հարյուր հազարները վերածվելու էին 2-3 միլիոնի: Դժվար է ասել՝ նա այդ իրավիճակում ողջ կմնար, թե՞ ոչ:
- Պարոն Բաղդասարյան, ստեղծված իրավիճակում ինչպիսի՞ լուծում եք տեսնում: ՀՀԿ-ն կշարունակի՞ իշխանության փոխանցման անցնցում գործընթացը, թե՞ ոչ:
- Ամեն ինչ հստակ կլինի Կարեն Կարապետյանի հետ բանակցություններից: Տրամաբանական կլինի, որ ՀՀԿ-ն անցնցում իշխանությունը հանձնի ժողովրդին՝ այն օրակարգով, որը Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է: Կարեն Կարապետյանն ասաց, որ օրակարգը բաց է, կարող են քննարկել այլ հարցեր, բայց տրամաբանական կլինի Նիկոլ Փաշինյանի օրակարգով շարժվելը: Այն լիովին համապատասխանում է գործընթացների տրամաբանությանը:
- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է ժամանակավոր կառավարության ղեկավար ընտրվի ժողովրդի թեկնածուն: ՀՀԿ-ն դիտավորյալ երկու անգամ կձախողի՞ ընտրությունները, թե՞ ի վերջո, հաշվի առնելով պայքարի դուրս եկածների թիվը, որ զիջումների գնա:
- Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը լավագույն ճանապարհն է: Պայմանով, որ կկարողանա վերջնականապես այս երկրում արդար ընտրություններ անցկացնել: Եթե դա տեղի չունենա, ապա ոչ մի ընտրություն իմաստ չի ունենա: Դրա համար պետք է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնի ժողովրդի ընտրյալը, որպեսզի նա կարողանա նորմալ ընտրություններ կազմակերպի: Ժողովրդի թեկնածուն էլ բնականաբար կարող է լինել Նիկոլ Փաշինյանը: Այլ թեկնածուի մասին խոսելը տրամաբանությունից զուրկ կլիներ, որովհետեւ այդ մարդը, ըստ էության, մեն-մենակ կարողացավ Սերժ Սարգսյանին հեռացնել իշխանությունից եւ հարյուր հազարավոր մարդիկ վարչապետ տեսնում են Նիկոլ Փաշինյանին: Անիմաստ է այս ընթացքում ժողովրդական այլ թեկնածուի քննարկել:
- Եթե ընտրվի ժողովրդի թեկնածուն, ապա նա, խորհրդարանում չունենալով մեծամասնություն, կկարողանա՞ արդյունավետ աշխատել:
- Մինչեւ նոր ընտրություններ կկարողան, իսկ ընտրություններից հետո կարծում եմ, որ պետք է լինի համագործակցություն այլ ուժերի հետ: Դա կարող է լինել Ծառուկյան դաշինը կամ այլ քաղաքական ուժ, սա կախված կլինի ընտրությունների արդյունքների հետ:
- Եթե հնարավոր չլինի հարցը երկխոսության ճանապարհով շարունակել, հնարավո՞ր է, որ ժողովուրդը չդադարեցնի սկսած գործողությունները, քանի որ արդեն ֆեյսբուքում քննարկվում է, որ չեն հանդուրժի որեւէ ՀՀԿ-ականի:
- Չեմ կարծում, որ երկխոսությունը կձախողվի Կարեն Կարապետյանի հետ: Եթե այդ երկխոսությունը հաջողությամբ չավարտվի, ապա այդ գործողությունները ոչ միայն կշարունակվեն, այլեւ ավելի կհզորանան: Նման գործընթացները կիսատ չեն մնում:
- Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ն կպառակտվի՞, թե կշարունակի իր գործունեությունը:
- Այս կուսակցությունը կհեղինակազրկվի, կդառնա շարքային, փոքրիկ կուսակցություն: Կլինի այնպիսի կուսակցություն, ինչպիսին էր մինչեւ Վազգեն Սարգսյանի կողմից այս կուսակցության առաջնորդ լինելը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT