Երևան
12 °C
Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցը եւ Հայպետշին թաղամասը բաժանող արգելապատնեշը ալավերդցիների համար շարունակվում է չլուծված խնդիր մնալ: Հենապատը կառուցվել է 2012 թվականին: Անշուք պատը, ինչպես Ալավերդու այն ժամանակվա քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն էր խոստանում, կարճ ժամանակահատվածում էսթետիկական տեսքի պիտի բերվեր, քանի որ գտնվում է քաղաքի կենտրոնական հատվածում եւ աղավաղում է քաղաքի ընդհանուր տեսքը: Հաջորդ երկու տարիների ընթացքում պատը ձեւավորելու մի քանի տարբերակներ քննարկվեցին, նախագծեր հաստատվեցին, սակայն այդպես էլ կյանքի չկոչվեցին: Իր մի շարք ելույթներում նախկին քաղաքապետ Վարոսյանը հիշեցնում էր ֆինանսական ու եղանակային խոչընդոտները, ապա նաեւ՝ ինչ-որ տեղ ներկայացված նախագծերի ոչ լիարժեք լինելը:

Պատը էսթետիկական տեսքի բերելու մեկ այլ գաղափարով էլ հանդես եկավ արդեն հաջորդ քաղաքապետը՝ Կարեն Փարեմուզյանը, ում նախաձեռնությամբ թիթեղյա ծածկեր տեղադրվեցին արգելապատնեշի վրա՝ այն որպես գովազդային հարթակ ծառայեցնելու նպատակով, սակայն այդպես էլ ոչ մի գովազդ տարիներ շարունակ՝ մինչ օրս, չհայտնվեց պատի վրա:
Արգելապատնեշը տեսքի բերելու մասին հարցը քաղաքապետից քաղաքապետ փոխանցվեց ու հասավ մինչեւ ներկայիս քաղաքապետ Սասուն Խեչումյանին: Խնդիրը կրկին բարձրացվեց ու բարձրաձայնվեց նաեւ Ալավերդի համայնքի ավագանու նախորդ նիստի ժամանակ: Ալավերդու բնակիչ Գոռ Հովվյանը փոխանցելով բազմաթիվ ալավերդցիների կարծիքը հայտնեց, որ հենապատը ոչ ավել, ոչ պակաս բանտի պատի տեսք է հաղորդում տարածքին. «Շատ լավ նկարիչներ ունենք, լավ մասնագետներ ունենք, գոնե թող մի քանի գեղեցիկ նկարներ արվեն»,- ասաց բնակիչը: Մեկ այլ ալավերդցու կարծիքով՝ պետք է պատի վրա պատկերվի քաղաքի քարտեզը, ինչպես նաեւ գեղատեսիլ վայրերը, որոնք Ալավերդի այլցելող զբոսաշրջիկների համար ուղեցույց կդառնան:
Ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Սասուն Խեչումյանն առաջարկել է ներգրավել քաղաքի նկարիչներին. «Մեր նկարիչներին կներգրավվենք, եթե կառաջարկեն հետաքրքիր մի բան, ու տա Աստված՝ ֆինանսավորում էլ կգտնենք, որ պատը սիրունանա, մենք պատրաստ ենք միանշանակ համագործակցել»,- ասաց Խեչումյանը:
Թե երբ բանտի արգելապատնեշի նմանվող ու երկար ձգվող հենապատը կգունազարդվի ու գեղեցիկ տեսք կստանա, ալավերդցիները չգիտեն, մտավախությունը մեկն է՝ խնդիրը եւս մի քանի տարի չմնա չլուծված, բաժին հասնելով արդեն հաջորդ` չորրորդ քաղաքապետին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT