Երևան
12 °C
Լաուրա Մնացականյանն ամեն օր Ալավերդու Սանահին կայարան թաղամասից հասնում է Սանահին-Սարահարթ՝ Ալավերդու ցերեկային կենտրոնի ծառայություններից օգտվելու համար: Քաղաքի ներքևի հատվածում բարեգործական ճաշարանի փակվելուց հետո Լաուրան այն քչերից է, ով հաշվի չի առնում տրանսպորտային ծախսերը և գալիս է տաք կերակուր ու հոգեբանական աջակցություն ստանալու: «Հաշվարկում եմ, գիտեմ, որ էդ տրանսպորտի գումարով չեմ կարա ես ուտելիք առնեմ ու տանը ճաշ պատրաստեմ… այստեղ լավ ա, տաք ճաշ ենք ուտում, նորմալ սնվում ենք, շփվում ենք»,- մեր զրույցում հայտնեց ճաշարան հաճախող Լաուրա Մնացականյանը:
Ալավերդու ներքևի հատվածից ցերեկային կենտրոն հաճախելու համար արդեն շուրջ 5 մարդ է դիմել, կենտրոնում պատրաստ են նրանց գրկաբաց ընդունել, սակայն տրանսպորտային ծախսերն իրենց վրա վերցնել չեն կարող:
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ Ալավերդու ցերեկային կենտրոնի տնօրեն Այծեմնիկ Մկրտումյանի խոսքով՝ ճաշարան հաճախել ցանկացողներ շատ կան, իրենք եւս պատրաստ են բազմաթիվ քաղաքացիների օգնել, սակայն լուծել ճաշարան հաճախող անապահով քաղաքացիների տրանսպորտային խնդիրը՝ անկարող են. «Դիմողներ շատ կան, փակվելուց հետո մենք էլ հայտարարություն տվեցինք, որ ով ուզում է՝ կարող է գալ: Բայց այդ՝ 200 դրամը շատ է խանգարում թե՛ մեզ, թե՛ իրենց, ու խնդիրն այդպես էլ մնում է չլուծված»:
Քաղաքի ներքևի հատվածում գործող բարեգործական ճաշարանը ֆինանսավորվում էր «Մանես» հիմնադրամի կողմից: Հիմնադրամի փակվելուց հետո Ալավերդու համայնքապետարանը չկարողացավ համապատասխան ֆինանսական միջոցներ ներգրավել՝ ճաշարանի աշխատանքը շարունակելու կամ շահառուներին Սանահին-Սարահարթի ցերեկային կենտրոն հասնելու տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու համար:
Ալավերդու փոխքաղաքապետ Արթուր Վարոսյանը մեր զրույցում հայտնեց, որ համայնքը չի կարող իր վրա վերցնել շուրջ 10 մլն դրամ կազմող աջակցությունը. «Եթե չեմ սխալվում, իրենց ֆինանսավորումը 10 մլն դրամ էր, այդ բացը քաղաքապետարանը մինչեւ հիմա իր միջոցներով չի կարողանում լրացնել, միգուցե հետագայում հնարավորություն ունենանք, բայց մինչ օրս խնդիրը չենք կարողանում լուծել»:
Ալավերդու ցերեկային կենտրոնը հիմա 140 շահառու ունի՝ ներառյալ նաև տնային խնամք ստացողները: Այստեղ, բացի տաք սննդից, շահառուները նաև հագեցած առօրյա են անցկացնում, մասնակցում դասընթացների ու նաև տոնական արարողությունների: Կենտրոնին ֆինանսապես աջակցում է Ալավերդու համայնքապետարանը, որն այս տարի կենտրոնին տրամադրելու է 1 մլն 500.000 դրամ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրադադարի ծամծմված փաստաթուղթը. ինչ արդյունք է տվել Թրամփի վարչակազմի հետ ռուս-ուկրաինական հերթական հանդիպումը
Մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
Մեկնարկում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը. վարչապետը ժամանել է հանդիպման վայր. տեսանյութ
ԵԱՏՄ խորհրդի նիստից առաջ կայացել է Փաշինյան-Պուտին ձեռքսեղմում
Այս երիտասարդ երաժիշտները դարձել են մեր քաղաքի ներկայացուցիչները՝ իրենց տաղանդով և նվիրումով․ Ավինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին. նա ժամանել է ՌԴ
Սանկտ Պետերբուրգում կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները
Աչքս ջուր կտրեց Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից արձագանքի սպասելով. գոնե Եզրասն ինքը հերքի, որ գործակալ է
Ռուսաստանը և Ուկրաինան պետք է փոխադարձ զիջումների գնան. Ռուբիո
ՀՀ վարչապետը ժամանել է Սանկտ Պետերբուրգ. տեսանյութ
Հրդեհ Շինուհայր գյուղում․ այրվել է 400 հակ կուտակած անասնակեր
Ելիսեյան պալատը կքննարկի Պուտինի և Մակրոնի միջև բանակցություններ անցկացնելու հնարավորությունը
Բարեկարգ ու ժամանակակից խաղահրապարակներ Կենտրոն վարչական շրջանում. քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է քամու ուժգնացում
ԱՄՆ-ն հաստատել է Վենեսուելայի ափերի մոտ նավթատար լցանավի կալանավորումը
Վլադիմիր Պուտինն առանձին, ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ. Պեսկով
Մեղրիում կառուցվող թունելից Իրանի 2 քաղաքացի են տեղափոխվել հիվանդանոց
Սուրենյանը հաճելի նորություններ է հայտնել. տեսանյութ
Պատահական չէ, որ ռուսաստանցի բիզնեսմեն Տաշիր Սամոյի համար Կտրիճի «փրկիչ» գունդը գլխավորում էր Եզրասը. Չախոյան
Ամբողջ ընդդիմադիր դաշտը պաշտպանեց ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը. կոլեգաները պիտի միմյանց պաշտպանեն
Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջանների հասցեներում
ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի խորհրդարանական ընտրություններ հայտատու կուսակցականների հետ
Սիրիայում թուրքական ֆինանսավորմամբ գործող խմբավորումները հայտնվել են բրիտանական պատժամիջոցների տակ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կգտնվի ՌԴ-ում
Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան՝ ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին
Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Ուկրաինան համաձայնել է եռակողմ հանդիպման Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ԱԱԽ մակարդակով
Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենի տնից ու աշխատավայրից հայտնաբերվել են մեծաքանակ զինամթերք ու թմրամիջոցներ
Երևանի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին
Հայկական պատվիրակությունը Եգիպտոս է գործուղվել. ովքեր են կազմում
Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն
ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր
Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել
Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT