Երևան
12 °C
Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ «ՄերժիրՍերժին» նախաձեռնության կողմից կազմակերպված հանրահավաքը: Հանրահավաքի մասնակիցում էին Րաֆիի Հովհաննիսյանը, Ժառանգություն կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, «Հանուն Հայաստան պետության» ճակատի հիմնադիր Ալեք Ենիգոմշյանը, երգահան Եղիշե Պետրոսյանը, պարուսույց Սարգիս Հակոբյանը եւ ուրիշներ:
Ելույթով հանդես եկան ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը եւ այլք:
Հանրահավաքը մարդաշատ չէր. հավաքվել էին մոտ 150 քաղաքացիներ: Հիմնական թեման Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելն էր: «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը Սանասարյանը հայտարարեց. «Քանի դեռ այն ժամանակաշրջանն է, որ Սերժ Սարգսյանը պաշտոն չի զբաղեցնում, պետք է դա հավերժ դարձնել: «Մերժին Սերժին» վանկարկումները չէին դադարում: Հանրահավաքի կազմակերպիչները շարունակում էին իրենց դրամահավաքը` Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելու համար:
Միջոցառմանը Սերժ Սարգսյանի պատկերով փուչիկներ կային, Դավիթ Սանասարյանը նշեց, որ այդ փուչիկների մեջ Սերժ Սարգսյանի նշած գաղջ մթնոլորտն է, եւ դրանք օդ նետելով՝ կազատվեն գաղջից: Օդ նետվեցին տասնյակ կարմիր փուչիկներ:
Լեւոն Բարսեղյանը հայտարարեց, որ իրենք Ազատության հրապարակ են հրավիրել Սերժ Սարգսյանին, եւ, բեմահարթակ բարձրացավ Չեբուռաշկայի հագուկապով անձ, որը ներկայացավ որպես Սերժ Սարգսյան եւ ելույթ ունեցավ:
«Տասը տարում ես կառուցեցի այս ֆալոցենտրիկ համակարգը: Ես ասել եմ, որ 2040 թվականին ՀՀ-ի բնակչությունը կլինի 4 միլիոն մարդ: Անշուշտ, Հայաստանում 2040 թվականին կմնա 4 միլիոն մարդ, եթե 2018 թվականին Հայաստանի բնակչությունը լինի 10 միլիոն: Ես իմ խոսքի տերն եմ եղել՝ ասելով, որ Հայաստանի քաղաքացին ապրելու է ավելի լավ երկրում: Հիմա նրանք ապրում են ավելի լավ երկրում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և այլն: Ես ասել եմ, որ կլինեն հազարավոր աշխատատեղեր, բայց հստակ չեմ ասել՝ որ երկրում: Ինձ ասել են, որ դու մուտիտ ես արել: Ես ուզում եմ անկեղծանալ՝ ես ունեցա շատ բուռն գիշեր, որի արդյունքում Հայաստանը հայտնվեց Մաքսային միությունում: Ունեցանք 800 հեկտար ամայի տարածքի կորուստ, և, որպեսզի, դրանք չլինեն ամայի, դրանց վրա տնկելու ենք կազինոյի ապարատի ծառեր և վիլլաների թփեր. ասում են՝ ինձ մոտ դա լավ է ստացվում: Երկնքից ընկավ երեք մեդալ՝ մեկն իմ անփոխարինելի եղբայր Սաշիկին, մյուսն՝ անփոխարինելի փեսա Միշիկին, մյուսը՝ վաստակաշատ զավակ Շարմազանովին»,- ասաց բեմահարթակին կանգնած անձը:
«Մարդ նամուս, արժանապատվություն պետք է ունենա՝ հայտարարելու համար, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Ուրեմն, էս հայության, ՀՀ-ի մեջ էլ մարդ չէր մնացել, որ երկիր կառավարեր, մնացել էր Սերժ Սարգսյանը, որ գա ու իր խայտառակությունները շարունակի»,- ասում էր Լևոն Բարսեղյանը:
Արթուր Սաքունցը հայտարարեց, որ պայքարը չպետք է լինի Սերժ Սարգսյանի դեմ, պայքարը պետք է լինի համակարգի դեմ: «Սրան որպես հակափաստարկ ես կարող եմ բերել հետևյալը՝ Հայաստանում իշխանությունը անձակենտրոն է: Սերժ Սարգսյանի վարչապետության անցմանը խոչընդոտելու դեպքում համարկարգը, որը կառուցված է իր վրա, կփլուզվի շատ պարզ։ Ինչո՞վ է անփոխարինելի` 7 մլրդ դոլարի պարտքով, անփոխարինելի է պանամյան փաստաթղթերում հիշատակվող անձին՝ Միհրան Պողոսյանին, նորից պատգամավոր հռչակելո՞վ, թե՞ անփոխարինելի է Տիգրան Սարգսյանի կոռուպցիոն հանցագործությունը կոծկելով»,- հարցադրում էր անում Արթուր Սաքունցը:
Հանրահավաքին հաջորդեց երթ Երեւանի Երեւանի կենտրոնական փողոցներով: Երթի մասնակիցները փակեցին Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկը։ Նրանք վանկարկում էին «Մերժիր Սերժին», «Ազատ, անկախ Հայաստան»:

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT