Թող հիմա փորձեն ինձ բերման ենթարկել. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ականների սպառնալիքների մասին

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակում է պայքարել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: #ԻմՔայլը նախաձեռնության շրջանակներում Փաշինյանը եւ արշավի մյուս մասնակիցները հասել են արդեն Լոռու եւ Տավուշի մարզերի սահմանաբաժանին: Նիկոլ Փաշինյանը ՀԺ-ի հետ զրույցում նշել է, որ անկախ ՀՀԿ-ականների սպառնալիքներից՝ իրենք կատարելու են իրենց քայլերը:

Պարոն Փաշինյան, այսօր արդեն #ԻմՔայլը նախաձեռնության 6-րդ օրն է: Ի՞նչ արդյունքի եք հասել այս օրերի ընթացքում:

- Հասել ենք նրան, որ արդեն 120 հազար քայլ ենք կատարել եւ կտրել ենք մոտավորապես 80 կմ: Արդյունքները երեւալու են ապրիլի 13-ին մարդկանց ներկայությունից եւ ապրիլի 13-ից 14-ը մեր քայլարշավը ուղերձ է քաղաքացիներին անելու իրենց քայլը, որովհետեւ, եթե քաղաքացին անի իր քայլը, ուրեմն Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը կանեն իրենց հետքայլը:

- Ապրիլի 13-ին Ազատության հրապարակում այլ քաղաքական ուժեր եւս լինելու են: Մասնավորապես, Երկիր ծիրանի կուսակցությունը եւ Հայաստան Պետության ճակատը եւս իրազեկում են ներկայացրել այդ օրը հանրահավաք անցկացնելու մասին: Հայաստան Պետության ճակատից կարծում են, որ ՔՊ-ի հետ նույն պահին հրապարակում լինելով միմյանց չեն խոչընդոտի: Ձեր քայլերը որո՞նք են լինելու՝ այլ ուժի հետ հրապարակում լինելու դեպքում:

- Մենք ասել ենք մեր պայմանները, ունենք պաշտոնական խողովակ նրանց հետ շփվելու, բայց այս պահի դրությամբ ոչ մի ազդակ չունենք, որ մենք այդ հարցում ունենք ընդհանուր հայտարար: Մենք ասել ենք, որ մեր գործողություններում բացառում ենք բռնությունն ու հակաբռնությունը: Պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, ում համար սա սկզբունքային հարց է եւ կան երաշխիքներ, որ այս սկզբունքը կպահվի, քանի դեռ երաշխիքներ չկան եւ պայմանն ընդունված չի, մենք դժվար ենք պատկերացնում համագործակցությունը եւ միանալը:

- ՀՀԿ-ականներն, անդրադառնալով Ձեր այն հայտարարություններին, որ փողոցներ են փակվելու, Ազգային ժողովի մուտքներն են փակվելու, որպեսզի նրանք չկարողանան մտնել քվեարկության, նշում են, որ Ձեր հայտարարությամբ իրավապահները պետք է զբաղվեն, որպեսզի իրենք աշխատանքի ժամին իրենց աշխատավայրում լինեն: Սա սպառնալի՞ք է:

- Ինձ չի հետաքրքրում, թե դա ինչ է, մենք մեր ասելիքն ասում ենք: Շատ հստակ, պարզ, թափանցիկ մեր ծրագրերը ներկայացնում ենք եւ ասում ենք, որ Ազատության հրապարակում ակնկալում ենք տեսնել այնքան ժողովուրդ, որ հնարավոր լինի ֆիզիկապես շրջափակել, խիտ շրջանով շրջափակել Ազգային ժողովի շենքը, որպեսզի հնարավոր չլինի ներսում որեւէ ընտրություն կատարել:

- Եթե շրջափակելուց հետո ոստիկանները փորձեն ցուցարարներին բերման ենթարկել, Ձեր քայլերը որո՞նք են լինելու: Ասում ենք, որ բռնությանը բռնությամբ չեք պատասխանելու, ի՞նչ գործողություններ եք անելու:

- Թող հիմա փորձեն բերման ենթարկել, ինչո՞ւ հիմա չեն ենթարկում: Երբ կլինի գործողություն այն ժամանակ պարզ կլինի, ինչու ենք «Կիկոսի մահ»-ը սարքում: Ի՞նչ է, տեղս չգիտե՞ն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5918 դիտում

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար