Իսկ դու ունե՞ս մազերդ կապույտ ներկելու իրավունք

ՀՀ քաղաքացի, 19-ամյա Ասյա Խաչատրյանի հետ Արցախում տեղի ունեցածը լայնորեն քննարկվում է սոցցանցերում: Ճակատագրի բերումով Ստեփանակերտում հայտնված, կապույտ ներկած մազերով երիտասարդ, անպաշտպան աղջկան բախտ է վիճակվել շփվել ոստիկանության հետ: Ապօրինի ազատազրկում, բռնի գործողություններ, բազմաթիվ ապօրինություններ իրավապահների կողմից...Ու այստեղ, ըստ էության, նշանակություն չունի, թե որտեղ է դեպքը տեղի ունեցել: Նույնը կարող էր տեղի ունենալ եւ շատ հաճախ տեղի է ունենում Երեւանում կամ ցանկացած մարզում: Պարզապես, երբ դա տեղի է ունենում Արցախում, առավել սուր է ընկալվում: 

Մարդու իրավունքները եւ ազատությունը վիրտուալ ձեւակերպումներ չեն, որ «ստատուսի» ձեւով գրված են ֆեյսբուքում կամ օդնոկլասնիկիում: Դրանք շատ կոնկրետ, շոշափելի, «քաշ» ու «ծավալ» ունեցող հասկացողություններ են: Դրանք բոլորիս, այդ թվում՝ նաեւ կոնկրետ Ասյա Խաչատրյանի ունեցած, վաստակած, ի ծնե նրա սեփականությունը հանդիսացող, նրանից անբաժանելի, անքակտելի հասկացողություն է, որի պահպանումը պետության ամենակարեւոր գործառույթն է: Բոլոր մնացած գործառույթները ածանցյալ են հենց սրանից: Եթե պետությունը հարկեր է հավաքում ու ուղղում այն սահմանների պաշտպանությանը, ոստիկանությանը, առողջապահությանը, կրթությանը, ապա դա անում է, որպեսզի Ասյա Խաչատրյանի ազատությունն ու նրա իրավունքները չոտնահարվեն: Պետության գոյության ամբողջ իմաստն ու բովանդակությանը հենց դա է: Սա՝ տեսականորեն: Սա՝ որպես գաղափարախոսություն: Գործնականում, ցավոք, այդպես չէ:

Գործնականում ոչ միայն օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները չեն պատկերացնում պետության այս պարզ, իրական գործառույթը, այլ նաեւ հասարակության մի ծանրակշիռ հատվածը: Մասնավորապես, սոցցանցերում օգտատերերից շատերը դատափետում էին Ասյա Խաչատրյանին, ինչ-որ մանրամասներ գրում նրա անձնական կյանքից, աշխատանքից... Բայց փաստն այն է, որ որեւէ մեկը չի բերում որեւէ փաստ, որ երիտասարդ աղջիկը արել է որեւէ բան, որը սահմանված է քրեական կամ վարչական օրենսգրքերով: Փոխարենը բերվում են դավադրությունների տեսություններ: Իբր՝ մինչեւ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը ջհուդամասոնական եւ համաշխարհային իմպերիալիզմի ուժերը եւ նրանց հայաստանյան գրանտակեր էմիսարները այսպիսի թեմաներ դեռ շատ են նետելու հրապարակ: Մյուս մասը ավելի «իրատես» է: Ասում են՝ դե հասկանում եք, պատերազմող երկիր է, երեւի կասկածել են, թե «շպիոն» է: Մի խումբ էլ կա, ասում են՝ դե ղարաբաղցիները մի քիչ ավանդապաշտ են, կապույտ մազերով ու փողոցում ծխող աղջիկը ուշադրություն է գրավել... Իսկ Արցախից մի ակտիվ «լրագրողուհի» էլ գրել է, թե Արցախում պայքար է մղում անընդունելի բարքերի դեմ:

Բայց ամբողջ ճշմարտությունն այն է, որ ջհուդամասոնները այդ երիտասարդ աղջկան չեն տարել ոստիկանությունում ծեծել, դա արել են մեր՝ արցախցի ոստիկանները: Ակնհայտ է, որ այդ աղջիկը «շպիոն» չէ, եւ ոստիկանները քաջ գիտակցել են դա: Իսկ այն, որ ավանդապաշտությունը աշխարհագրական դիրքով պայմանավորված չէ, կարելի է համոզվել նրանից, թե որքան զերծ են այդպիսի բարդույթներից Երեւանում ապրող երեւանցիները, արցախցիները, նոյեմբերյանցիները, գյումրեցիները, ապարանցիները, վանեցիները...: Ինչ անընդունելի բարքերի մասին է խոսքը, որտեղ են դրանք հստակ ձեւակերպված, ով է որոշում, թե որոնք են: Շատերի համար կարող է «բեղ պահելը» համարվել անընդունելի, ուրեմն ի՞նչ, բոլոր բեղավորներին տանենք «քաղմաս» ծեծե՞նք: Փողոցում ծխելը, եւ ընդհանրապես ծխելը վատ է՝ շատ վատ: Բայց վատ է առողջության համար եւ ոչ ավելին:

Իսկ ամենասարսափելին այն է, որ Ասյա Խաչատրյանին ազատությունից զրկելը, նրա նկատմամբ բռնություն կիրառելը արդարացնելու համար ոմանք «բա դրա համար ենք արյուն թափել», կամ «խրամատներում զինվորներ են կանգնած...» տիպի արտահայտություններ են թույլ տալիս:

Այս ձեւակերպումների ֆոնին կարելի է արդարացնել ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ: Ու եթե դա ընդունենք որպես մեկնակետ, նույնիսկ չենք էլ նկատի, թե ինչպես ենք կորցնելու այն, ինչի համար արյուն ենք թափել:

Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցածի՝ հասարակության մի մասի այսպիսի ընկալումը առնվազն պետք է տարօրինակ գնահատել. մի կողմից, պայմանական ասած՝ «կապույտ մազերի» նկատմամբ ընդգծված  անհանդուրժողականություն, մյուս կողմից՝ գրեթե լիակատար անտարբերություն կաշառակերության, հովանավորչության, անպատժելիության, թալանի նկատմամբ: Այնինչ տրամաբանությունը հուշում է, որ պետք է ճիշտ հակառակը լիներ:

Եթե մի կողմ թողնենք հասարակության մի հատվածի ընկալումները եւ վերադառնանք իրավական ձեւակերպումների, տեղի է ունեցել քրեական հանցագործություն մարդու հիմնարար ազատությունների դեմ, ոստիկանները չարաշահել են իրենց դիրքը, բռնություն են գործադրել անձի նկատմամբ, անցել են իրենց լիազորությունները...Այ, սրանք քրեական օրենսգրքով հստակ սահմանված արարքներ են, որոնք հստակ սահմանված պատիժներ են ենթադրում: 

Բայց ինչ-որ բան հուշում է, որ որեւէ մեկը չի պատժվելու: Ամենայն հավանականությամբ, ոստիկանությունը արմատապես կհերքի քաղաքացու պնդումները, կարող է նույնիսկ ասել, թե նրան ընդհանրապես որեւէ ոստիկան չի տեսել, քաղաքացուն կմեղադրեն, թե սուտ է խոսում, կրկին կմեղադրեն գրանտակերների շահերը սպասարկելու, հայաստանցու-ղարաբաղցու միջեւ սեպ խրելու համար: 

Ու սա ամենասպասված սցենարն է: Մենք ականատես ենք եղել Բերձորի դեպքերին, երբ Արցախի ոստիկանությունը բազմաթիվ տեսախցիկների առաջ մեթոդաբար ու համառորեն ջարդում է բազմաթիվ մեքենաներ, ծեծում մարդկանց, ու ոչ ոք դրա համար լուրջ պատիժ չի կրել: Տեսել ենք արցախցի Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցածը...: Այս ընթացքում Արցախում եւ Հայաստանում որեւէ բան փոխվե՞լ է: Ոչինչ:

Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 28-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
38547 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին