Երևան
12 °C
Արցախում մարդու իրավունքների պաշտպանությունը լուրջ վտանգի առաջ է: Մարդու իրավունքների խախտման երկրորդ դեպքն է հրապարակային բացահայտվում:
Բանն այն է, որ Արցախում ոստիկանության աշխատակիցները կենտրոնանում են քաղաքացիների արտաքին տեսքի վրա եւ որ ամենակարեւորն է, մյուս քաղաքացիներից տարբերվող տեսքի եւ պահվածքի համար նրանց տանում ոստիկանության բաժին: Իրավական տեսանկյունից քաղաքացուն բերման ենթարկելու համար պետք է բավարար հիմքեր լինեն. առաջին անգամ Արցախ ոտք դրած Ասյա Խաչատրյանի պարագայում բաժին հրավիրելու «հիմքերը» եղել են նրա կապույտ մազերը, փողոցում ականջակալներով լինելը, ծխելն ու տանը հայտնաբերված գարեջրի դատարկ շիշը:
Քաղաքացի Ասյա Խաչատրյանի եւ արցախցի ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպը մեծ իրարանցում է առաջացրել սոցցանցերում: Բուռն քննարկման առարկա է դարձել հատկապես այն, որ արցախցի ոստիկանը տարանջատում է մտցրել Հայաստանի եւ Արցախի մեջ: Մասնավորապես՝ ոստիկանները Ասյա Խաչատրյանին «հորդորել են» գնալ եւ Հայաստանում օրենք պահանջել:
Քաղաքացու՝ առաջին անգամ Արցախում գտնվելը լավ ավարտ չի ունեցել: Ասյա Խաչատրյանը Արցախ էր գնացել աշխատելու նպատակով, առաջարկը եղել էր Արցախից: Մի քանի օր որպես մատուցողուհի աշխատելուց հետո՝ փետրվարին Ստեփանակերտում ծխախոտը ձեռքին զբոսնելիս է եղել, եւ «հայտնվել» ոստիկանության ուշադրության կենտրոնում: Նրա պատմելով, իրեն են մոտեցել երեք ոստիկան, հետաքրքրվել նրա որպիսությամբ եւ զարմացել այն հանգամանքից, որ Ասյա Խաչատրյանը ծխում է: «Մեզ մոտ մենակ ծխող աղջիկ մի քիչ անսովոր է»,- ասել են ոստիկանները: Երբ Խաչատրյանն ասել է, որ ամեն ինչ կարգին է, որեւէ խնդիր չկա, ոստիկանները թողել հեռացել են, սակայն դա առաջին հայացքից: Մի քանի րոպե քայլելուց հետո հենց Ստեփանակերտի կենտրոնում տեսել է ոստիկանական մեքենա, որի միջից իջել են մի քանի ոստիկաններ եւ մոտեցել Ասյային, կոպիտ կերպով նրանից անձը հաստատող փաստաթուղթ պահանջել: Ասյա Խաչատրյանը պահանջել է, որպեսզի այդ ոստիկանները ներկայանան, սակայն ապարդյուն. «Ասացին՝ պատերազմական երկիր ա, մեր բոլոր քաղաքացիներին շատ լավ գիտենք, ձեզ չենք ճանաչում, պետք ա ստուգենք: Ինձ մեքենայով տարան տուն, որովհետեւ անձնագիրս մոտս չէր: Տուն մտա ոստիկանի ուղեկցությամբ, անձնագիրս վերցի եւ իջա: Անձնագիրս ցույց տալուց հետո փորձում էին այն վերցնել եւ նկարել, ինչը չթողեցի: Ես ասացի, որ եթե խնդիր կա, գնանք, բաժնում պարզենք»,- պատմեց աղջիկը: Երկրորդ օրը, երբ ընկերուհու հետ տուն գնալիս է եղել, շենքի մոտ իրենց կրկին ոստիկաններ են սպասելիս եղել: 7-8 ոստիկան Խաչատրյանից կրկին պահանջել են անձնագիրը կրկին լուսանկարելու պահանջով. «Ես փորձում էի հասկանալ, թե ինչ խնդիր է: Ցույց տալուն դեմ չէի, բայց լուսանկարելն արդեն մի քիչ վախեցնում էր ու իրենք պարզաբանում էին, որ դա անում են բոլորի անվտանգության համար: Գնացինք ոստիկանական բաժին, որտեղ ահավոր վիճակ էր: Բաժնում մնացի 2.2 ժամ, ինձ ասում էին՝ հլը սրա գալուբոյ մազերը նայի, աղչի գնա հլը էն կողմ, էս իմ տեղն ա, ասում էին՝ Բաքվի շպիոն եւ այլ արտահայտություններ»,- մեզ հետ զրույցում ասաց Ասյա Խաչատրյանը:
Երրորդ օրն արդեն Ասյա Խաչատրյանի բնակարան են այցելել քաղաքացիական հագուստով երկու ոստիկաններ: Մտնելուն պես նրանից հետաքրքրվել են, թե ինչ է ծխում, ապա պատասխան ստանալուց հետո ասել են, թե ծխելը լավ բան չէ: Մյուս քաղաքացիական հագուստով ոստիկանը, ըստ Այսա Խաչատրյանի, ըստ էության խուզարկել է բնակարանը, ստուգել խոհանոցը, բաղնիք-զուգարանը: Իրենց այցի նպատակի մասին քաղաքացուն ասել են, որ բաժնում կիմանա: «Սենյակներն էր նայում, հետո գնում մյուս սենյակ ու ասում, թե բա էս ինչ պիվի շիշ ա մինչեւ վերջ էլ խմել եք, ի պատասխան ասում էի, որ այդ ամենն իրենց չի վերաբերում եւ որ նրանք իմ բնակարանը խուզարկելու իրավունք չունեն»: Ասյա Խաչատրյանն ու նրա ընկերուհին ոստիկանների ուղեկցությամբ գնացել են բաժին, որտեղ նրան եւ ընկերուհուն պահել են առանձին սենյակներում: Ոստիկանները սկսել են Ասյային հարցաքննել, երբ նա փաստաբան է պահանջել, ոստիկաններից մեկը նրա պատմելով՝ ապտակել է նրան եւ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել:
«Պարբերաբար կրկնում էին՝ օրենք կգնաք Հայաստանում կպահանջեք: Բաժին գնալուց հետո ես զուգարան ուզեցի մի քանի անգամ, սակայն թույլ չէին տալիս գնալ, բա քեզ ոչ մեկ չի թողել գնաս: Ինձ ոչ մի բան չեն ասում, թե ինչու եմ բաժնում, հարցեր էի տալիս, պատասխանելու փոխարեն ասում էին՝ լավ լեզվիդ մի տուր, հեսա կխփեմ պատին կկպնես, լավ հլը հանգստացի աղչի: Զուգարան գնացի դուրս եկա, տարան պետի մոտ, սկսեց ինձ հետ դու-ով խոսել, զգուշացրի, որ դուք-ով խոսի, նա էլ ծխախոտի տուփը ճմրթեց, քցեց իմ ուղղությամբ՝ ասելով էս ով արա, սիկտիր եղի ստեղից: Ոստիկանները քաշքշելով հանեցին դուրս սենյակից»,- նշեց մեր զրուցակիցը: Երբ նա դիմել է ոստիկաններից մեկին եւ ասել, որ զանգի իրավունք է պահանջում, ոստիկանը զայրացել է եւ ասել, որ ինքը չի թողնում զանգ կատարել: «Ես ասում էի, որ առանց փաստաբանի չեմ խոսի: Էդ ընթացքում նա վեր ա կենում դոշերիցս հավաքում ա ու սկսում ա քաշքշել, թեթեւ ապտակում ա ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում: Ես իրեն հրում դուրս եմ փախնում, սենյակից գոռում եմ, որ մեկը գա: Կողքի սենյակից մեկը եկավ, անունը Ջոն էր: Ասաց՝ ախպեր, ավելի հանգիստ չես կարողանում: Իմ վիճակն ահավոր էր, ես նեվրոզ ունեմ, շոկային վիճակ էր ինձ մոտ: Արդեն էդ ոստիկանի մոտ չեմ գնում, Ջոն անունով ոստիկանի սենյակ եմ գնում, սկսում եմ խոսել ու հասկանալ, թե ինչու եմ ես բաժնում, ասում է, որովհետեւ կասկածելի եմ, ասեց՝ ստեղ կապույտ մազերով մարդիկ կասկածելի են: Ես զարմացա, ասում եմ՝ էս երեք օրվա քաշքշոցը նրա համար էր, որ ես ունեմ կապույտ մազե՞ր: Ինքն էլ էր հասկանում, որ թյուրիմացություն է եղել: Ջոն անունով ոստիկանն ասում էր, որ հարեւանի բողոք կա, երբ հարցրի՝ ի՞նչ բողոքի մասին է խոսքը, պատասխանել է՝ ասել են լիքը տղերք են գալիս-գնում քո տուն: Դա իմ կյանքն է, քանի դեռ ես հարեւաններին վնաս չեմ տալիս, չեմ աղմուկում, իրենք չպետք է ինձ տանեին բաժին ու ծեծի ենթարկեին: Բացի դա Ստեփանակերտում ես գրեթե ոչ մեկին չեմ ճանաչում, իմ տուն մտել է տանտերը, տնօրենը եւ ընկերուհիս»,- մանրամասներ ներկայացրեց Ասյա Խաչատրյանը:
Նա նաեւ ասաց, որ ոստիկանները ստուգել են իր թեւերը, քանի որ դեղերի արկղի մեջ մեկ ներարկիչ են «հայտնաբերել»: «Բա էս ծակվում ես, ասեցին, այդ ասեղի ծայրը կտրած էր ու դա նախատեսված էր օձի խայթոցի դեպքում թույնը հանելու համար: Հետո ոստիկաններից մեկը մյուսին ասում էր՝ հլը պասպորտի մեջ նայի կարողա Բաքվի պեչատ կա»,- ասաց նա եւ հավելեց, որ բաժնում մնացել են մոտ 3 ժամ:
Հարցին, թե այս դեպքից հետո ո՞ւմ է դիմել Արցախում, Ասյան ասաց, որ Երեւան գալուց հետո միայն խոսել է Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, ապա դիմել է ՀՀ դատախազություն: «Նա (նկատի ունի Մելիքյանը,-հեղ.) շատ զարմացած էր, ասեց՝ վայ, էս ինչ վիճակ ա Արցախում, շատ ամոթ ա, ես ուզում եմ, որ Հայաստան-Արցախ վիճակները վերանան: Իրականում իմ գնալու նպատակներից մեկն Արցախին ծանոթանալն էր, որովհետեւ երբեք չէի եղել, ես ուզում էի գնալ էնտեղ, որ հայաստանցի-արցախցի վիճակը վերանա»,- ասաց նա: Դատախազություն դիմելուց հետո մի քանի օր առաջ իրեն են զանգահարել ոստիկանության 6-րդ վարչությունից եւ «հրավիրել» զրուցելու, վերջինս, սակայն տեղեկացրել է, որ ոստիկանություն կգնա միայն համապատասխան ծանուցում ստանալուց հետո: Ասյա Խաչատրյանն ասաց, որ մինչեւ վերջ գնալու է եւ պահանջելու է, որպեսզի ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն:
Սա առաջին դեպքը չէ, երբ Արցախում ոստիկանների թիրախում հայտնվում է քաղաքացիների արտաքին տեսքը: Դեռեւս 2016 թվականին գրել էինք, որ ԼՂՀ ոստիկանները վարսավիրանոցներում արգելում են դեռահասներին ջակի-ջուկի սանրվածք անել:
Ասյա Խաչատրյանի եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին Արցախում երեկ անդրադարձել են ամենաբարձր մակարադակով: Մասնավորապես՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է Արցախի ոստիկանապետին եւ ղեկավարությանը՝ հետաքննել Ասյա Խաչատրյանի բարձրաձայնած դեպքը: Բացի դա դեպքի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: Արցախի ոստիկանությունը մամուլում առկա բոլոր տեղեկությունները սկսել է ուսումնասիրել:
Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը մեր զրույցում ասաց, որ նախօրեի գիշերը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում է կայացվել: «Հիմա մենք մանրամասն վերլուծում ենք ձեռքի տակ եղած փաստերը: Շատ շուտով դուք դրանց մասին կտեղեկանաք: Մենք համապատասխան դիմումներ կներկայացնենք, մեր օրենքի հիման վրա պարզաբանումներ կպահանջենք եւ դրա մասին կտեղեկացվեք»: Մեր հարցին՝ ճի՞շտ է Ասյա խաչատրյանի այն պնդումը, որ դուք խնդրել եք այս մասին չբարձրաձայնել եւ հարցը լուծել «ներքին կարգով», Մելիքյանը պատասխանեց. «Եղել է լրիվ հակառակ խոսակցություն, խոսակցություն եղել է այն մասին, որ շատ երկար տեւած զրույցի ժամանակ պարզաբանել եմ նշված իրավիճակում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները, ավելին` խրախուսել եմ օգտվել դրանցից: Ես հորդորել եմ, որպեսզի Ասյա Խաչատրյանը դիմումը ներկայացնի մեզ: Ավելին՝ ես նաեւ հանդիմանել եմ այն պատճառով, որ մեզ չի դիմել այն ժամանակ, երբ գտնվում էր Արցախում»: Մեր դիտարկմանը, որ երկրորդ դեպքն է, երբ անձի արտաքին տեսքի համար ոստիկանությունը միջամտություն է անում, արդյոք սրանով չեն խախտվում մարդու իրավուքները եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում սա վերացնելու ուղղությամբ, Արցախի ՄԻՊ-ն ասաց. «Համոզված եմ, որ սանրվածքի ընտրությունը յուրաքանչյուրի ընտրության հարցն է: Այդպիսի ահազանգ լինելու դեպքում ես կարձագանքեմ: Կոնկրետ այս դեպքում համարում եմ, որ սա կարեւոր խնդիր է եւ անհրաժեշտ է բացառել նման դեպքերը: Եթե ոստիկանության ծառայողները կատարել են այն անօրինականությունները, որոնք որ ներկայացված են, ապա միանշանակ դատապարտելի է»:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 28-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT