Երևան
12 °C
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատասխանել է երաժիշտ Վահան Արծրունու դիմումին՝ ըստ էության, նրա նկատմամբ ԱԱԾ-ի կողմից իրականացված հարցաքննությունը խուսափելով որակել որպես քաղաքական հետապնդում:
Տեղեկացնելով, որ դեկտեմբերի 14-ին ոմն Գրիգորից զանգ է ստացել եւ հրավիրվել ԱԱԾ, որտեղ եւ հարցաքննվել է իր քաղաքական հայացքների, Խորենացի փողոցում անցկացված բողոքի ակցիաներին մասնակցության, եկամուտների, ընտանիքի անդամների մասին, Արծրունին ՄԻՊ գրասենյակից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք առանց կարգավիճակի, ծանուցագրի ԱԱԾ աշխատակցի հետ հանդիպումը չի խախտում ՀՀ սահմանադրության դրույթները, իր իրավունքները եւ օրենքը:
Այս հարցին ի պատասխան ՄԻՊ գրասենյակից նրան պատասխանել են, որ ցանկացած պետական մարմնի, այդ թվում ԱԱԾ աշխատակցի կողմից հեռախոսազանգով համապատասխան պետական մարմին ներկայանալու հրավերը տվյալ անձի մոտ պարտականություն չի առաջացնում: Նման դեպքերում անձն իրավունք ունի տվյալ մարմին ներկայանալուց կամ հարցերին պատասխանելուց:
ՄԻՊ գրասենյակը պարզաբանել է նաեւ, որ եթե առկա է որեւէ անձի տուժող, կասկածյալ, վկա, մեղադրյալ հարցաքննության կանչելու անհրաժեշտություն, ապա օրենքը պահանջում է, որ տվյալ անձին ուղարկվի կոնկրետ կարգավիճակի նշումով ծանուցագիր:
Արծրունին հետաքրքրվել էր նաեւ, թե արդյո՞ք իրեն տրվող հարցերի շարադրանքն ու տրամաբանությունն իր մեջ չի պարունակում քաղաքական ճնշման տարր, խոսքի ազատության սահմանափակում, եւ չի քողարկում իր մեջ որեւէ սպառնալիք:
«Անդրադառնալով ձեր դիմումի մեջ նշված «քաղաքական ճնշմանը» եւ «խոսքի ազատության սահմանափակմանը» վերաբերող հարցադրումներին՝ անհրաժեշտ է նշել, որ տվյալ իրավիճակում հնարավոր չէ տալ նման գնահատական կամ որակում, քանի որ իրավապահ մարմնի հրավերն ընդունելու եւ առաջադրված հարցերին պատասխաններ ներկայացնելու վերաբերյալ ինչպես ձեր դիմումում նշված, այնպես էլ լրատվության միջոցներում հրապարակված տեղեկությունները վկայում են, որ դա տեղի է ունեցել կամովին»,- պատասխանել են երաժիշտին:
ՄԻՊ գրասենյակն արձագանքել է նաեւ Արծրունու ֆեյսբուքյան էջի արգելափակմանը՝ նշելով, որ այդ խնդիրը հասկանալու համար անհրաժեշտ է դիմել ֆեյսբուքի աջակցության կենտրոն, որը կառավարվում է ԱՄՆ-ում գործող մասնավոր ընկերության կողմից:
Վահան Արծրունու համար ՄԻՊ արձագանքը մտահոգիչ է. «Հարգելի համաքաղաքացիներ, ես այդքան էլ քաջատեղյակ չեմ իրավաբանական ձեւակերպումներից, բայց ինձ թվո՞ւմ է, որ ՄԻՊ-ի նամակը ոչ թե պատասխան է, այլ ավելի շուտ պատասխաններից եւ գնահատականներից հմտորեն խուսափելու հերթական օրինակ։ Ստացվում է, որ օրենքով նախատեսված պրոցեդուրան՝ հարցաքննելու հրավերի իրողությունը, արձանագրվում է, բայց չի քննադատվում։ Քաղաքական ճնշում եւ հետապնդում չի արձանագրվում, քանի որ կամովի եմ գնացել։ Իսկ ֆբ էջիս հետ կապված խնդիրների համար պետք է դիմեմ ամերիկյան մասնավոր ընկերությանը։ -)»,- ֆեյսբուքյան էջում գրել է երաժիշտը:
Այս համատեքստում նա ընդգծում է, որ ԱԱԾ աշխատակցի կողմից իրեն ուղղված խիստ քաղաքական բնույթ կրող հարցերը եւ Խորենացի փողոցում հայտնի իրադարձություններին մասնակցությունը, ընդհանրապես, արծարծված չեն ՄԻՊ պատասխան նամակում։
Մեր հարցին, թե որոնք են լինելու իր հետագա քայլերը՝ Արծրունին այսպես պատասխանեց. «Հստակ չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ այս պատասխանն առաջին հերթին մտահոգություններ առաջացրեց ինձ մոտ, որովհետեւ այն, ինչի համար ես դիմել էի պաշտպանին, այդ նպատակս չիրականացավ: Ես խնդրել էի գնահատականներ տալ, իրավաբանական ձեւաչափի սահմաններում որակավորել այս գործընթացը:
Ինձ չեն տվել ոչ մի հարցի պատասխան: Կա ընդհանուր բնութագիր, թե ինչ կարգ է նախատեսված, բայց այդ կարգը խախտվել է թե՝ ոչ, չի ասվում: Ինձ ասում են, որ սա քաղաքական հետապնդում չի, որովհետեւ դուք այնտեղ գնացել եք կամովին: Ստացվում է, որ եթե որեւէ մեկը, ներկայանալով որպես էլեկտրացանցի կամ ջրմուղի աշխատակից, թակի ձեր դուռը եւ դուք այն բացեք, պարզվի՝ դա ավազակային հարձակում է եւ ձեզ կողոպտեն կամ վնասեն, դա օրենքի խախտում կամ բռնություն չէ, որովհետեւ կամովին դուռը բացել եք:
Ես երեւի պետք է ինչ-որ հայտարարությամբ հանդես գամ, որ հասկանալի դառնա, որ այդ պատասխանը ոչ միայն ինձ ուղղված պատասխան է, այլ մեսիջ է, ապագա զարգացումների կոնտեքստում ուղերձ է բոլոր քաղաքացիներին, որ եթե ձեզ հետ նման իրավիճակ կրկնվի, այս ատյանին չդիմեք, որովհետեւ կստանաք նմանատիպ պատասխաններ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT