Թեյախմություն եւ 24-ժամյա հյուրասիրություններ. Կամերայինը պարապուրդի է մատնված

Լուսանկարում՝ ձախից երրորդը Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն՝ Վաչե Հովեյան

2017 թվականի տարեկան հաշվետվությամբ օրերս ՀՀ մշակույթի նախարարությունում էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրինությունը: Կենտրոնի ներկայացված ցուցանիշները, մեղմ ասած, չբավարարեցին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Նախարարի գնահատմամբ՝ թերացումներ կան ինչպես տոմսային տնտեսության կազմակերպման, այնպես էլ դահլիճի վարձակալության ու միջոցառումների տարեկան պլանավորման մեջ:

Մշակույթի նախարարության ներկայացված տվյալներով՝ տարվա 250 օրը Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, որը գործում է Կամերային երաժշտության տանը, պարապուրդի է մատնված եւ ոչ մի քայլ չի իրականացնում կենտրոնի զարգացման համար: Դրա ականատեսը դարձավ նաև «Հայկական ժամանակ»-ը՝ փորձելով ծանոթանալ կենտրոնի անցուդարձին եւ գործունեությանը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աշխատողների համար, պարզվում է, նախ մեծ դժվարություն է հեռախոսազանգերին պատասխանելն ու տեղեկատվություն տրամադրելը: Կենտրոնի հետ կապ հաստատելու համար Սփյուռ տեղեկատվական համակարգում նշված հինգ-վեց հեռախոսահամարներ կան, սակայն ինչ համարով էլ զանգում ես, կամ չեն պատասխանում, կամ էլ երկար դեգերումներից հետո մուտքի պահակին ես միանում, վերջինս էլ, բնականաբար, պատասխանում է, թե իրավասու չէ ոչ մի տեղեկություն տրամադրել:

Իսկ թե ինչ էր կատարվում Կամերայինի ներսում մեկ այլ պատմություն է: Երեկ, մեր այցելության պահին, Կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանը, ինչպես պնդում էր կենտրոնի աշխատակցուհին, ժողովի էր: Նշված աշխատակցուհին մեկ սուրճ էր տանում Հովեյանի աշխատասենյակ, մեկ՝ թեյ, մեկ՝ թխվածքներ: Ներսում ակնհայտորեն ջերմ մթնոլորտ էր. մի քանի հոգի կային, որոնք, դժվար է ասել, թե ինչ էին քննարկում: Մեզ այդպես էլ չընդունեցին: Մոտ մեկ ժամ սպասելուց հետո ներս մտանք: Վաչե Հովեյանը (որն, ի դեպ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանի որդին է), հայտարարեց, թե գիտի, որ լրագրող է սպասում իրեն, բայց չի կարող ընդունել. խորհուրդ տվեց 2 շաբաթից գալ: 

Գիտական աստիճաններով եւ պարգևներով աչքի ընկնող Վաչե Հովեյանը Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը ստանձնել է 2015 թվականի սեպտեմբերի 28-ից:

Տնօրեն դառնալուց ամիսներ անց նա հայտարարել էր, թե Կենտրոնն ունի յուրահատուկ մտածելակերպ ու գործելակերպ, որ քիչ ժամանակ է, ինչ այնտեղ է աշխատում, բայց արդեն բավական գործեր ունեն արված: Սակայն մշակույթի նախարարը, ինչպես նշեցինք, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կողմից ներկայացված հաշվետվությունը գնահատել է խիստ անբավարար եւ Վաչե Հովեյանին ու մյուս աշխատակիցներին ուղղված խոսքում պահանջել Կենտրոնի ենթակայությամբ գործող վեց կոլեկտիվների հետ միասին հստակեցնել ու ներկայացնել միջոցառումների տարեկան պլան:

Վաչե Հովեյանից այդպես էլ հնարավոր չեղավ մեկնաբանություն ստանալ նախարարի կողմից նշված թերությունների վերաբերյալ: Արմեն Ամիրյանի գնահատմամբ, 2017-ին «Կամերային երաժշտության ազգային կենտրոնն» աշխատել է վնասով, իսկ տարեկան արտաբյուջեն կենտրոնը թերակատարել է շուրջ 2 միլիոն դրամով:

Դահլիճի վարձակալության դիմաց նախատեսված 17 միլիոն դրամ հասույթի փոխարեն Կենտրոնը ստացել է շուրջ 10 միլիոն դրամ: Մշակութային ծառայություններից փաստացի եկամուտը 2017-ի կանխատեսման համեմատ պակաս է 8.9 տոկոսով: Ներկայացված փաստաթուղթը որակելով ծիծաղելի ու անընդունելի՝ նախարար Ամիրյանը պահանջել է աշխատել այնպես, որ քաղաքի սրտում գտնվող մշակութային օջախը մշտապես հագեցած լինի միջոցառումներով:

«Ամսվա առնվազն տասն օրերին, մասնավորապես՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի, Ձեզ մոտ պետք է համերգներ լինեն: Աննախադեպ թվով արտասահմանցի զբոսաշրջիկներ ունենք քաղաքում, ի՞նչ եք անում ձեր Կենտրոն բերելու համար»,- ասել է Ամիրյանը եւ ընդգծել, որ Կամերային շենքի պահպանման ու շահագործման համար պետությունը հսկայական միջոցներ է ներդնում, իսկ իրենք նստած՝ հանգստանում են:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի շենքի պահպանության եւ շահագործման համար պետությունը 2017 թվականին հատկացրել է 11 միլիոն 779 հազար դրամ:

Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է«Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 30-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12337 դիտում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար