Երևան
12 °C
ՀՀ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունն այսօր նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ կառավարության որոշման համաձայն դեղերը դեղատոմսով բաց թողնելու թեմայի վերաբերյալ: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը թեպետ հրավիրված էր, լսումներին չէր մասնակցում:
Դա առաջ բերեց նախաձեռնության հեղինակների զայրույթը, եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չբացառեց, որ հնարավոր է որոշեն նախարարի հրաժարականը պահանջել: «Բացարձակ անընդունելի եմ համարում, որ այսօր այստեղ ներկա չէ առողջապահության նախարարը. ոլորտին վերաբերող լրջագույն քննարկում է: Ես սա արհամարհանք եմ ընդունում խորհրդարանի հասցեին: Ավելին, երբ որ ապրիլի 9-ից նոր սահմանադրությունը ամբողջապես մտնի ուժի մեջ, ես կարծում եմ՝ «Ծառուկյան» դաշինքը կօգտվի այն դրույթի ընձեռած հնարավորությունից, որ կառավարության առանձին անդամների դեպքում հարցապնդման արդյունքում կարելի է բարձրացնել նրանց հրաժարականի հարցը: Եվ նմանօրինակ նախարարների հարցը, որոնք ուղղակիորեն իրենց պատվից ցածր են համարում գալ էստեղ, պատասխանել լրջագույն հարցերին (երբ որ առողջապահության համակարգում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ), մենք անպայմանորեն կքննարկենք եւ կբարձրացնենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանն էլ, շարունակելով թեման, հույս հայտնեց, որ պատգամավորը չի մոռանա իր այդ խոստման մասին, մանավանդ որ ունեն առողջապահության նախարարի արժանի թեկնածու՝ ի դեմս նախկին նախարար Հարություն Քուշկյանի: Միության նախագահը նկատեց, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելու մասին կառավարության այս նոր որոշումը չի քննարկվել մասնագիտացված կազմակերպություններ հետ, նրանց կարծիքները չեն լսել, ինչպիսի դեպքեր չէին լինում Քուշկյանի պարագայում:
Լսումները «բոյկոտած» Լեւոն Ալթունյանի փոխարեն Ազգային ժողով էր եկել նրա առաջին տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Այստեղ ու այս անգամ էլ նա հավաստիացրեց, որ դեղերը դեղատոմսով դուրս գրելը անրաժեշտություն է, որ համահունչ է զարգացած երկրների փորձին, որ կան ավելի քան հազար անուն դեղեր, որոնց վաճառքն ազատ է լինելու, որ այնպես չէ, թե դեղատոմսի պահանջը նորություն է, ուղղակի այդ նորմը նախկինում չի կիրառվել եւ այլն: Ավելի ուշ, պատասխանելով մեր հարցին, թե ինչն էր խանգարում, որ սահմանափակումները կիրառվեին, փոխնախարարը նշեց, որ դեղատոմսով դեղը ազատ վաճառելու դեպքում մինչեւ այս տույժեր նախատեսված չէին: Հիմա կարգը խախտող դեղատան աշխատակիցը, հայտնաբերվելու դեպքում, կտուգանվի 5 հազար դրամով:
Լսումների ընթացքում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները եւ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները բոլորն, ըստ էության համաձայն էին, որ դեղատոմսերի պահանջն անհրաժեշտ է, համաձայն էին, որ մարդիկ ինքնուրույն չպետք է որոշեն ինչ հիվանդություն ունեն ու ինչ դեղ է իրենց հարկավոր: Սակայն հայտարարում էին, որ կառավարությունն ու նախարարությունը գործը սկսել են վերջից՝ առանց համակարգը նախապատրաստելու կամ առանց էվոլյուցիոն ճանապահն անցնելու: Կարծիք հնչեց, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելու պարտադրանքը կիրառելուց առաջ անրաժեշտ էր ապահովագական համակարգը ներդնել ու զարգացնել, որպեսզի ամեն մի դեղատոմսի համար բժշկին այցելող պացիենտի փոխարեն վճարեր ապահովագրական ընկերությոնը, ոչ թե նա՝ իր գրպանից: Համոզմունք հայտնվեց, որ բժիշկների ու դեղատան աշխատողների մեծագույն մասը ի վիճակի չի լինելու դեղատոմս գրել՝ դրա վրա, ըստ նոր պահանջի, նշելով ոչ թե դեղի բրենդային անվանումը, այլ ազդող նյութը: Կանխատեսվեց, որ կառավարության համապատասխան որոշումն իրավախախտումների պատճառ է դառնալու, որ այն տեղիք է տալու սպեկուլյացիաների: Հիշատակվեց մամուլում օրերս հրապարակված տեղեկությունը, թե քաղաքացին իր հասանելիք դեղը չի օգտագործել եւ կես գնով վաճառել է սեւ շուկայում, որովհետեւ այն դեղատոմսով եւ անմատչելի է դարձել, բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե այդ երկու հանգամանքն ինչ կապ ունեն իրար հետ եւ ինչու մարդը նախկինում էլ չէր կարող իր դեղը վաճառել, եթե դա պետք է աներ դեղատանը եղածի կես գնով:
Արձանագրվեց նաեւ համակարգում ստեղծված խառնաշփոթը, այդ թվում՝ կնիքների հետ կապված: Առողջապահական շատ հաստատություններում համոզված են, որ դեղատոմսերն անպայման կնքված պետք է լինեն: Դա իր հերթին հավելյալ բարդություններ է առաջացնում քաղաքացիների համար: Փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հայտարարեց, որ միայն բժշկի ստորագրությունը բավարար է եւ որ կառավարության որոշումն ընդամենը սահմանում է, որ դեղատոմսի վրա կնիք կարող է դրվել, եթե այն առկա է: Նա նաեւ նշեց, որ թե՛ բժիշկնեը եւ թե՛ դեղատան աշխատողները պետք է ունենան անհրաժեշտ տեղեկատվության բազա, որտեղ նշված կլինի, թե որ դեղը ինչ ազդող նյութ է պարունակում:
Իսկ Ազգային ժողովում հրավիրված լսումներն ամփոփելով՝ առողջապահության փոխնախարարը հայտարարեց, որ կառավարության քննարկվող որոշման մեջ քաղաքական որեւէ տարր իրականում չկա եւ հնչած շեշտադրումներում միտում նա տեսավ: Ասաց, որ պայմանական ինը առավելությունները շրջանցվում են եւ շեշտվում է մեկ թերությունը, այնինչ հակառակ դեպքում այլ տպավորություն կստացվեր: «Միտումնավոր ուզում եք հարցին տալ քաղաքական նշանակություն»,- համոզմունք հայտնեց նախարարի տեղակալը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT