Ապրիլի 9-ից 17-ը Աժ նախագահը կղեկավարի որպես երկրի գլուխ. Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց մի քանի օր էլ համբերել եւ պարզ կլինի, թե ով է վարչապետի իրենց թեկնածուն:

«Դուք բավական համբերատար եք, մի քանի օր համբերեք, մենք դրա հանգուցալուծումը կտանք եւ կհայտարարենք մեր թեկնածուի մասին»,- ասաց նա:

Հարցին, թե պարտադիր Սերժ Սարգսյանը պետք է վարչապետ լինի՞, որպեսզի թրծի ավելի երիտասարդներին որպես քաղաքական գործիչ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե իրենք դեռ որոշում չեն կայացրել:

«Դուք հնչեցնում եք անուններ, եթե մենք նպատակահարմար գտնենք այս փուլում, որ լինի ձեր նշած թեկնածուն, այդ ժամանակ կտանք մեկնաբանություններ: Այս պահին ունենք նախագահ, որը Սերժ Սարգսյանն է, ունենք ընտրված նոր նախագահ, ունենք ՀՀ վարչապետ, որը սահմանադրական իր լիազորությունները պատշաճ կատարում է եւ մենք գոհ ենք իր աշխատանքից, իսկ ապրիլի 9-ից հետո արդեն կխոսենք մեր անելիքների մասին»,-ասաց նա:

Անդրադառնալով քաղաքական որոշ ուժերի կողմից փողոցային պայքար սկսելու հայտարարություններին եւ հարցին, թե ՀՀԿ-ն որեւէ անհանգստություն ունի՞ այդ պայքարից, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.

«Պետք է որ զգաք՝ մենք որեւէ անհանգստություն չունենք, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ճանապարհային քարտեզը, ինքն է որոշում իր պայքարի ձեւը: Ես հասականում եմ, որ արտախորհրդարանական ուժերը փորձում են փողոցն օգտագործել, բայց անհասկանալի է, երբ խորհրդարանական ուժերը խորհրդարանը թողած՝ գնում են փողոցային պայքարի»,-ասաց նա:

Հարցին՝ խորհրադարանում կարելի՞ է իշխանափոխության հասնել, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե  խորհրդարանը միտված է հենց դրան եւ բոլոր ընտրությունների միջոցով է կատարվում իշխանափոխություն:

«Իշխանափոխության համար պայքար միշտ էլ կարող է լինի, հիմքեր պետք է լինեն, պետք է հանգիստ սպասեն 2022 թվականին, որ սահմանադրական ճանապարհով հասնեն իրենց նպատակին»,- ասաց նա:

Հարցին, թե տեղի՞ն են այն դիտարկումները, որ երբ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվեն, իշխանությունն այդ մեկ շաբաթում ավելի խոցելի կլինեի, Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե ինքը նման կոչերին հումորով է վերաբերվում:

«Իշխանությունը մի արկղ չէ, որ գնան ու վերցնեն, հիմքեր են պետք: Մեկ շաբաթվա, մեկ ամսվա ընթացքում սահմանադրորեն իշխանությունը նորից կլինի իր տեղում: Աժ նախագահը կղեկավարի որպես երկրի գլուխ, եւ այստեղ որեւէ արտառոց բան չկա: Շատ է եղել, որ նախագահն արձակուրդում կամ երկրից դուրս է եղել: Այդ ընթացքը մարդիկ ցանկանում են օգտագործել, իրենց իրավունքն է, կարող են օգտագործել»,-ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3623 դիտում

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար